Կարագաթթու
Կարագաթթուն (բութանաթթու)՝ С3Н7СООН ալիֆատիկ շարքի հագեցած միահիմն օրգանական թթու է։ Ունի անդուր հոտ և անգույն հեղուկ է։ Լավ լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում։ Հայտնի է երկու իզոմերների ձևով՝
- ն-կարագաթթու՝ CH3CH2CH2COOH, և
- իզոկարագաթթու, (CH3)2CHCOOH։
Կարագաթթու | |
---|---|
![]() | |
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | կարագաթթու |
Քիմիական բանաձև | C₄H₈O₂ |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | թափանցիկ հեղուկ |
Մոլային զանգված | 1,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,9563 գ/սմ³ գ/սմ³ |
Դինամիկ մածուցիկություն | 1.814 (15 °C) Պա/վ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | −5 °C և −8 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 163 °C °C |
Գոլորշու ճնշում | 0,9 hectopascal |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 107-92-6 |
PubChem | 264 |
EINECS համար | 203-532-3 |
SMILES | CCCC(=O)O |
ЕС | 203-532-3 |
RTECS | ES5425000 |
ChEBI | 259 |
Թունավորություն | |
ՄԲ50 | 440 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ն-կարագաթթուԽմբագրել
Ն-կարագաթթուն ստացվում է ն-բութիլսպիրտի օքսիդացումից կամ օսլա պարունակող թափուկների խմորումից (կարագաթթվային խմորում), իզոկարագաթթվից՝ իզոբուտիլսպիրտի օքսիդացումից։
ԿիրառումԽմբագրել
Կարագաթթվիի էսթերները կիրառվում են օծանելիքի և սննդի արդյունաբերության մեջ՝ որպես հոտավետ նյութեր, ինչպես նաև լաքերի պլաստիֆիկատորներ։ Կենսաբանական գործոններում ունի դրական նշանակություն, հատկապես կիրառում են կարագաթթվի աղերը՝
- Բարելավում է օրգանիզմի ընդհանուր վիճակը և աղիների աճը։
(Galfi etc.,1990;Luo haixiang,2006;Hu etc.,2007;G.Biagi etc.,2007; Breuer RI et al, 2000 etc.)
- Նպաստում է մարսողական համակարգի կարգավորմանը։
(Pinchasov etc.,1989; Noy Y etc.,2001 ;Nollet etc.,2005; Li kainian, 2006; Hu etc.,2007 etc.)
- Կարգավորում և մեծացնում է իմունային գործառույթը։
(Scheppach etc.,1996;Claus etc.,2006;Manzanilla etc.,2006;Sauer etc.,2007 etc.)
- Պահպանում է միկրոէկոլոգիական հավասարակշռությունը։
(Meng etc,1998 ;Floeh etc.2001 etc.)
- Անվտանգ այլընտրանքային հակաբիոտիկ է
(C. Fernández-Rubio,2009 etc.)
- Վերահսկում և նվազեցնում է բացասական հետևանքները պաթոգեն վիրուսներ և բակտերիաներ (E. coli, Salmonella spp. Clostridium perfringens spp. Et al.) նկատմամբ
(C. Fernández-Rubio,2009 etc.)
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- International Chemical Safety Card 1334
- 2004 review of the scientific evidence on butanoate/butyrate vs. colon cancer
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 292)։ |