Թելեցուկ, թելախաղ կամ թելով խաղ (անգլ.՝ Cat's cradle, բառացի՝ կատվի ճոճք), խաղ, որի ժամանակ երկու մարդիկ փոխեփոխ ստեղծում են թելերով պատկերներ՝ մեկը մյուսի մատների վրայից հանելով թելի ցանցը այնպես, որ իր մատների վրա ուրիշ տեսակ ցանց ստացվի[1]։ Խաղի անվանումը, պատկերները, նրանց դասավորությունը, հերթականությունը և անվանումները տարբեր մշակույթներում կարող են տարբերվել։ Այս խաղի տարբերակները հանդիպում են աշխարհի տարբեր մշակույթներում՝ բևեռայինից մինչև հասարակածային շրջաններ։

Թելեցուկի խաղի սկիզբը
Սիրահարներ Օկիկուն և Յոսուկեն խաղում են թելեցուկ, Էիշոսայ Չոկի (1804)

Խաղի կանոններ խմբագրել

Խաղալիս երկու կամ ավելի խաղացողները թելից ստեղծում են պատկերներ՝ յուրաքանչյուրը ձևափոխելով նախորդի ստեղծածը։ Խաղը սկսում է, երբ առաջին խաղացողը պատրաստում է «կատվի ճոճք» պատկերը։ Ամեն ձևից հետո, հաջորդ խաղացողը փոփոխում է նախորդ պատկերը՝ թելերի նոր ձևը խաղընկերոջ ձեռքից տեղափոխելով իր ձեռքի վրա, որի համար նա անում է որոշ շարժումներ։ «Կատվի ճոճքից» խաղընկերը կարող է օրինակ ստանալ «ադամանդ», որից հետո կարելի է ստանալ «օրորոց», ապա՝ «կերատաշտ» և այսպես շարունակ։ Պատկերների մեծ մասից կարելի է ստանալ երկու տարբեր ձև։ Խաղն ավարտվում է, երբ խաղացողներից մեկը սխալ է անում կամ ստեղծում այնպիսի պատկեր, որը հնարավոր չէ ձևափոխել (օրինակ՝ «երկու թագերը»)[2]։

Խաղը հնարավոր է խաղալ նաև միայնակ, ինչպես դա անում են օրինակ Ճապոնիայում կամ Հավայան կղզիներում[3]։

Պատմություն խմբագրել

 
Երկու երիտասարդ կանայք կոտացուի մոտ նստած խաղում են թելեցուկ, Սուզուկի Հարունոբու, մոտ 1765

Տարբեր մշակույթներում խաղն ունի տարբեր անվանումներում և հաճախ նաև տարբեր անվանումներ՝ առանձին պատկերների համար։ Անգլերենում խաղի անվանումը Cat's cradle է, ռուսերենում խաղն անվանվում է պարզապես «թելերի խաղ», ниточка[4]: Խաղը հնարավոր է ծագել է Չինաստանում կամ Կորեայում[5]։ Չինաստանում խաղն անվանվում է «կանգ սոկ» (լավ թել)[6] կամ բռնիր օրորոցը[4]։ Միացյալ Նահանգների որոշ շրջաններում խաղն անվանվում է նաև Jack in the Pulpit[7]:

Խաղի ծագումը, սակայն, մինչև վերջ հայտնի չէ։ Կանադացի հեղինակ Կամիլլա Գրիսկոն նշում է, որ՝ «Մենք չգիտենք, թե ինչպես են մարդիկ սկսել թելերով խաղալ կամ երբ է հորինվել այս հնագույն արվեստը։ Մենք գիտենք միայն, որ հնագույն համայնքները թելն օգտագործել են որսորդության, ձկնորսության, դերձակության մեջ և որ թելերով պատկերներ ունեն ամբողջ աշխարհի տարբեր համայնքները»[8]։

Հին հունական բժիշկ Հերակլեսը 1-ին դարում իրականացրել է մեր օրեր հասած ամենահին թելերով նախշերի նկարագրումը իր վիրաբուժական հանգույցների մասին գրքում[9][10]։ Այս աշխատանքը հետագայում վերահրատարակվել է 4-րդ դարում Օրիբասիուսի «Բժշկական հավաքածու» (Collectiones medicae) աշխատության մեջ։

1906 թվականին ամերիկացի ազգագրագետ Քերոլայն Ֆերնես Ջեյնը (1873—1909) գրեց իր «Թելերից պատկերները և ինչպես դրանք պատրաստել» գիրքը (String Figures and How to Make Them), որը այս թեմայով ամենահայտնի և մանրամասն գրված աշխատությունն է։ 1962 թվականին լույս տեսավ գրքի երկրորդ հրատարակությունը[11], որը պարունակում էր ավելի քան 100 թելերով պատկերներ[12]։

1978 թվականին ստեղծվեց թելեցուկ խաղի միջազգային ասոցիացիան, որի հիմնական նպատակը խաղի պահպանումն է և ավանդույթի տարածումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հ. 1 (խմբ. Գ. Բ. Ջահուկյան), Երևան, ««Հայաստան» Հրատարակչություն», 1976, էջ 430 — 950 էջ։
  2. Gryski, Camilla (1984). Cat's Cradle, Owl's Eyes: A Book of String Games. Tom Sankey, illustrator. ISBN 0688039413.
  3. Gryski, Camilla (1985). Many Stars & More String Games, pp. 66–72. Tom Sankey, illustrator. ISBN 0-688-05792-6.
  4. 4,0 4,1 Buchanan, Andrea J. and Peskowitz, Miriam (2007). The Daring Book for Girls, p.277. ISBN 978-0-06-147257-2.
  5. (1989). Anthroquest: the L.S.B. Leakey Foundation news, Issues 39–46, p.17. The Foundation.
  6. Jayne, C. F. (1906). String Figures and How to Make Them. New York: Charles Scribner's Sons. էջ 324. ISBN 978-0-486-20152-8.
  7. Anderson, John P. (2010). Joyce's Finnegans Wake: The Curse of Kabbalah, Volume 4, p.301. ISBN 978-1-59942-810-9.
  8. Gryski, Camilla (1983). Cat’s Cradle, Owl’s Eyes: A Book of String Games, p.4. ISBN 0-688-03941-3.
  9. Miller, Lawrence G. (1945). «The Earliest (?) Description of a String Figure». American Anthropologist, New Series. 47 (3): 461–462. doi:10.1525/aa.1945.47.3.02a00190.
  10. ISFA (June 2001). «Plinthios Brokhos». String Figure Magazine. International String Figure Association. 6 (2): 3–4.
  11. C. F. Jayne, String Figures and How to Make Them, Dover Publications, 1962.
  12. Гарднер, 1972, էջ 284

Արտաքին հղումներ խմբագրել