Կատո-Կամբրեսյան պայմանագիր

Կատո-Կամբրեսյան պայմանագիր, 1559 թվականին Ֆրանսիայի Կատո-Կամբրես քաղաքում կնքված երկու պայմանագիր, որոնք վերջ դրեցին Ֆրանսիայի, Իսպանիայի և Հռոմեական կայսրության միջև ընթացող հակամարտությանը։

{{{Անվանում}}}

Առաջին պայմանագիրԽմբագրել

Առաջին պայմանագիրը կնքվեց Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ի և Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի միջև, 1559 թվականի մարտի 12-ին։ Պայմանագրի համաձայն, Ֆրանսիան պարտավորվում էր ութ տարվա ընթացքում վճարել 500․000 էկյու և վերադարձնել Կալե ամրոցը։ Փաստացիորեն գումարը չվճարվեց, իսկ Կալեն ընդմիշը մնաց Ֆրանսիայի կազմում։

Երկրորդ պայմանագիրԽմբագրել

 
Մրցաշար, որտեղ վիրավորվեց Հենրի II-ը

Երկրորդ պայմանագիրը կնքվեց 1559 թվականի ապրիլի 3-ին և վերջ դրեց Ֆրանսիայի և Իսպանիայի միջև ընթացող պայքարին, որոնք ամեն գնով ցանկանում էին իշխել Եվրոպայում։ Պայմանագրի համաձայն Ֆրանսիան Իսպանիային զիջեց Թիոնվիլ քաղաքը, Լյուքսեմբուրգի որոշ հատվածներ, Մարիենբուրգը, Իվուան, Դամվիլը, Մոնմեդին, ինչպես նաև Արտուա և Շարոլե նահանգները։

Ֆրանսիան վերադարձրեց Սավոյը, Պեմոնտը, Կորսիկան, իսկ Սալուցոն, Մեցը, Տուլը և Վերդենը դեռևս մնում էին Իտալիայի կազմի մեջ, որոնք վերադարձվեցին Լոզանի պայմանագրով։

Իսպանիան՝ ՖիլիպII-ի շնորհիվ ստացավ Ֆրանշ Կոնտե երկրամասը և դրանով ամրապնդեց Իտալիայի նկատմամբ լիարժեք իշխանություն․ Միլանի դքսություն, Նեապոլը, Սիցիլիան, Սարդինիան մտան իսպանիայի տիրապետության տակ, իսկ Տոսկանան, Գենուան և Իտալիայի հյուսիսում գտնվող տերություններն անցան Մադրիդի հսկողության տակ։ Իրենց անկախությունը պահպանեցին միայն Սավոյայի դքսությունը և Վենետիկի հանրապետությունը։

Իսպանիայի հսկողությունը Իտալիայի վրա պահպանվեց մինչև XVIII հարյուրամյակի սկիզբը։ Սավոյի դուքս Էմանուիլ Ֆիլիբերտն ամուսնացավ Ֆրանսիայի թագավոր Հենրի II թագավորի քրոջ՝ Մարգարիտա Ֆրանսիացու հետ, իսկ Ֆիլիպ II-ը՝ Հենրիխ թագավորի դստեր՝ Էլիզաբետ Վալուայի հետ։ Շուտով, Պայմանագիրը կնքելուց հետո, ասպետական մրցաշարի ժամանակ մահանում է Ֆրանսիայի թագավոր Հենրիխ II-ը՝ նրա սաղավարտը չի կարողանում դիմակայել շոտլանդական գվարդիայի հրամանատար՝ Գաբրիել Մոնտգոմերի սրին և նա ստանում է մահացու վնասվածք։