Կատլա (լսել ), հրաբուխ Իսլանդիայի հարավում։ Հրաբխի բարձրությունը կազմում է 970 մ, այլ տվյալներով՝ 1512 մ։ Կալդերայի տրամագիծը 10 կմ է, ժայթքումների պարբերականույունը՝ 40-80 տարի։ Հարավարևելյան մասում ծածկված է Միրդայսյոկյուդլ սառցադաշտով։

Կատլա
Տեսակsubglacial volcano?
Երկիր Իսլանդիա
Վարչատարածքային միավորMýrdalshreppur?
ԼեռնաշղթաԻսլանդական սարահարթ
Բարձրությունը ծովի մակարդակից1450 մետր
Նյութբազալտ և Ռիոլիթ
Վերջին ժայթքում2011 թվական[1]
Սմիթսոնիան կոդ372030
Կատլա (Իսլանդիա)##
Կատլա (Իսլանդիա)

Կատլա հրաբխի կալդերայի տեղադրությունը
Միրդայսյոկյուդլ սառցադաշտը

Ժայթքումների պատմություն խմբագրել

Սկսած 10-րդ դարից՝ գրանցվել են 14 խոշոր ժայթքումներ։ Կատլայի վերջին խոշոր ժայթքումը տեղ է գտել 1918 թվականին։ Անդրսառցադաշտային ժայթքումներն առաջացնում են ինտենսիվ սառույցի հալում, իսկ հարևան շրջանները լցվում են հալոցքային ջրերով։ 1755 թվականի ժայթքումը առաջացրեց մեծամասշտաբ սառույցի հալում, որը հանգեցրեց 200 000–400 000 մ³/վ միջին ծախսով աղբյուրի ձևավորմանը։ Համեմատության համար նշենք, որ Ամազոն գետի գետաբերանի միջին ծախսը կազմում է 220 000 մ³/վ։

Սպասվում է, որ հենց այս հրաբխի մ.թ.ա. 10 600 թվականի ժայթքումը պատասխանատու է տեֆրայի շերտի համար և ձևավորել է երկրաբանական կեռներ արևմտյան Նորվեգիայում, Հյուսիսային Ատլանտիկայում և Շոտլանդիայում։ Շերտի ողջ հզորությունը ցույց է տալիս տեղումների քանակը այդ շրջաններում, որը հավասար է 6-7 կմ³[2][3][4]։

Կատլան և Էյաֆյադլայոկյուդլը խմբագրել

920, 1612 և 1821-1823 թվականներին Կատլայի ակտիվացումները նախորդեցին Էյաֆյադլայոկյուդլ հրաբխի ժայթքումներին, որը տեղակայվա է Կատլայից 20 կմ հեռու[5]։ Հիմնվելով վերջին հազար տարում այդ նկատելի օրինաչափության վրա՝ Իսլանդիայի երկրաֆիզիկոսները պնդում են, որ Էյաֆյադլայոկյուդլի ժայթքումները կարող են համարվել գրոհային մեխանիզմ Կատլայի համար[6]։

Կատլան մեր ժամանակներում խմբագրել

2010 թվականի մայիսին բնական աղետների հետազոտման բրիտանական ինստիտուտի մասնագետները պնդեցին, որ մոտ ապագայում սպասվոմ է Կատլայի նոր ժայթքում[7]։ Համաձայն հետազոտությունների արդյունքների, վերջին ժամանաներում զգալիորեն բարձրացել է Կատլայի մագմայի աստիճանը։ Դա կարող է հանգեցնել արագ ժայթքման։ Մասնագետները պնդում են, որ այդ ժայթքումը կառաջացնի խնդիրներ ոչ միայն ավիահաղորդակցման համար, այլ նաև կառաջացնի սառցադաշտերի հալում և զանգվածային հեղեղումներ։

2011 թվականի հունիսին հրաբխի վրա ֆիքսվել են ներդաշնակ ցնցումներ, իսկ մի քանի օր անց՝ մի շարք երկրաշարժեր հրաբխի կալդերայում։ Դա ցույց է տալիս մագմայի հոսքը հրաբխի ներս, ինչը բարձրացնում է հավանականությունը, որ մոտ ապագայում կժայթքի հրաբուխը[8]։ 2011 թվականի հուլիսի 8-ին և 9-ին տեղի ունեցավ ևս մեկ ներդաշնակ ցնցումների շղթա։ Ենթադրաբար, տեղի էր ունեցել ևս մեկ անդրսառցադաշտային ժայթքում[9] [10]։ Դրանք առաջացրել էին ջրհեղեղ, որը ավերել էր երկրի հիմնական մայրուղու վրա գտնվող Մուլակվիսլ գետի վրայով անցնող կամուրջը և փողոցի այլ հատվածներ։ Ուղղաթիռի օդաչուն հաղորդեց, որ սառցադաշտի վրա կան ճաքեր[11][12]։ Միայն 2011 թվականի նոյեմբերին ֆիքսվել էին հինգ հարյուրից ավել մանր ցնցումներ, որոնք փաստում են մագմայի շարժման մասին։ Գիտնականները հավատում են, որ Կատլա հրաբխի մոտ սկսվել է նոր ակտիվության շրջան (վերջին 50 տարում արդեն չորրորդ անգամ), և այն կարող է ավարտվել խոշոր ժայթքմամբ[9][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Global Volcanism Program [1] Արխիվացված 2018-07-15 Wayback Machine
  2. Mangerud, J., Lie, S.V., Furned, H., Kristiansen, I.L., Lømo, L. (1984) A Younger Dryas Ash Bed in Western Norway, and Its Possible Correlations with Tephra in Cores from the Norwegian Sea and the North Atlantic. Quaternary Research 21 85-104
  3. Grönvold, K.; Oskarsson N., Johnsen S.J., Clausen H.B., Hammer C.U., Bond G. and Bard E. (1995). «Ash layers from Iceland in the Greenland GRIP ice core correlated with oceanic and land sediments». Earth Planet Sci Lett. 135: 149–155.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Postglacial Lava Production in Iceland» (PDF), PhD-thesis, Geological Museum, University of Copenhagen, 2003, էջեր 95–108 {{citation}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն); Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն)(չաշխատող հղում)
  5. Հրաբխային մոխրի ամպը ծածկել է Եվրոպան. թարմ մետեոքարտեզ, Культура · ВРН
  6. Boyes, Roger (2010 թ․ մարտի 21). «Iceland prepares for second, more devastating volcanic eruption». Times Online. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.
  7. Գիտնականները պնդում են Կատլա հրաբուխի նոր ժաթքման մասին, lenta.ru
  8. Frímann, Jón (2011 թ․ հունիսի 17). «Earthquake swarm in Katla volcano». Iceland Volcano and Earthquake Blog. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 18 October 2011-ին.
  9. 9,0 9,1 Извержение в Исландии может иметь глобальные последствия (рус.)
    New Icelandic volcano eruption could have global impact (англ., полная версия статьи).
  10. «Hlaup hafið í Múlakvísl». Morgunblaðið (исландский). 2011 թ․ հուլիսի 9. Վերցված է 18 October 2011-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Sjá sprungur í jöklinum». Morgunblaðið (исландский). 2011 թ․ հուլիսի 9. Վերցված է 18 October 2011-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Katla volcano in Iceland remains dormant». IceNews. 2011 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  13. «Hlaup hafið í Múlakvísl». Morgunblaðið (исландский). 2011 թ․ հուլիսի 9. Վերցված է 18 October 2011-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատլա» հոդվածին։