Կատին (ֆիլմ)
«Կատին» (լեհ.՝ Katyń), ռեժիսոր Անջեյ Վայդայի գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է Կատինի գնդակահարության հետ կապված իրադարձությունների մասին։ Ֆիլմի համար գրական հիմք է ծառայել Անջեյ Մուլյարչիկի «Post Mortem – Կատինյան պատմություն» (լատին․՝ Post Mortem — մահվանից հետո) վիպակը։ Թողարկվել է 2007 թվականի սեպտեմբերին։
Կատին լեհ.՝ Katyń | |
---|---|
Երկիր | Լեհաստան |
Ժանր | ռազմական ֆիլմ[1][2][3], դրամա[3], պատմական ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Կատինի գնդակահարություններ |
Թվական | 2007, սեպտեմբերի 17, 2007 և սեպտեմբերի 17, 2009[4] |
Լեզու | լեհերեն, գերմաներեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Անջեյ Վայդա[5][1][6][…] |
Պրոդյուսեր | Միխալ Կվեչինսկի |
Սցենարի հեղինակ | Անջեյ Վայդա և Վլադիսլավ Պասիկովսկի |
Դերակատարներ | Մայա Օստաշևսկա[5][7], Դանուտա Ստենկա[7], Արթուր Ժմիևսկի[5], Պավել Մալաշինսկի, Անջեյ Խիրա[7][8], Վիկտորյա Գոնսևսկայա, Վլադիսլավ Կովալսկի, Մայա Կոմորովսկայա, Յան Էնգլերտ, Սերգեյ Գարմաշ, Ստանիսլավա Ցելինսկայա, Մագդալենա Ցելեցկա, Կշիշտոֆ Գլոբիշ և Յացեկ Բրաչեկ |
Օպերատոր | Պավել Էդելման |
Երաժշտություն | Քշիշտոֆ Պենդերեցկի |
Մոնտաժ | Միլենիա Ֆիդլեր |
Պատմվածքի վայր | Լեհաստան |
Նկարահանման վայր | Կրակով |
Տևողություն | 118 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Katyń (film) Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողություններն սկսվում են 1939 թվականի սեպտեմբերի 17-ին[9] և ավարտվում է 1945 թվականի աշնանը։
Լեհ քաղաքացիական բնակչության՝ փախստականների զանգվածները հանդիպում են կամրջի վրա։ Բնակչության մի մասը շարժվում է դեպի արևելք՝ փախչելով գերմանական զորքերից, իսկ մյուս մասը շարժվում է դեպի արևմուտք՝ փախչելով Կարմիր բանակի զորքերից, որոնք մտել են Արևմտյան Բելառուսի և Արեւմտյան Ուկրաինայի տարածք։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Աննան, իմանում է, թե որտեղ են գտնվում Կրակովի 8-րդ գնդի սպաները՝ ուլանը, որտեղ ծառայում է նրա ամուսինը, և հանդիպում է նրա հետ։ Նա հրաժարվում է փախչել կնոջ հետ և վերադառնում է իր ծառայակից սպաների մոտ։
Այդ ժամանակ ժամանում է Վերմախտի ներկայացուցիչը, որը փոխանցում է ՆԳԺԿ ներկայացուցչին լեհ սպաներին, որոնց թվում են ֆիլմի հերոսները։ Լեհ սպաներին ՆԳԺԿ-ի զորքերի աշխատակիցները տեղավորում են կալանավորների վագոններում և տեղափոխում ԽՍՀՄ տարածք՝ ՆԳԺԿ Կոզելյան փոխաբեռնման կայան, որտեղ տեղակայում են լեհական զինծառայողներին, իսկ հետո գնդակահարում։
Ֆիլմում, ըստ էության, առկա են չորս հիմնական գծեր։ Դրանք չորս լեհ սպաների ճակատագրերն են և առաջին հերթին նրանց հարազատների ճակատագրերը, որոնք չգիտեն ճշմարտությունը, բայց գլխի են ընկնում դրա մասին։ Սա ֆիլմ է այն կանանց մասին, ովքեր սպասում են, չեն հավատում նրանց մահվանը և չեն կորցնում հույսը։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
ԱՆջեյ Խիրա | ուլանների 8 գնդի պորուչիկ | Եժի
Արթուր Ժմիևսկի | ուլանների 8 գնդի ռոտմիստր | Անջեյ
Մայա Օստաշևսկայա | Անջեյի կինը | Աննա
Վլադիսլավ Կովալսկի | Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, Անջեյի հայրը | Յան
Մայա Կոմորովսկայա | Անջեյի մայրը | Մարիա
Յան Էնգլերտ | գեներալ |
Դանուտա Ստենկա | գեներալի կինը | Ռուժա
Ագնեշկա Կավյորսկայա | Ռուժայի և գեներալի դուստրը | Եվա
Պավել Մալաշինսկի | ավիացիայի պորուչիկ, ավիակոնստրուկտոր | Պյոտր Բաշկովսկի
Ագնեշկա Գլինսկայա | Պյոտրի քույրը | Իրենա
Սերգեյ Գարմաշ | ԲԳԿԲ կապիտան | Պոպով
Օլեգ Սավկին | ՆԳԺԿ սպա |
Օլգերդ Լուկաշևիչ | կապելլան |
Քշիշտոֆ Գլոբիշ | քիմիայի պրոֆեսոր |
Վիկտորյա Գոնսևսկայա | Վերոնիկա «Նիկա» |
Ստեղծման պատմություն
խմբագրելՖիլմի նկարահանումներն սկսվել են 2006 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ Անջեյ Վայդեն 80 տարեկան էր[10]։ Ֆիլմը նվիրված է ռեժիսորի ծնողներին։ Նրա հայրը՝ Յակուբ Վայդան, զոհվել է Կատինում[11]։
Ֆիլմի նախապատրաստման ընթացքում օգտագործվել են Կոզելյան ճամբարում պահված լեհ սպաների օրագրերը, մասնավորապես, մայոր Ադամ Սոլսկիի օրագիրը։ Մեկ այլ ռազմագերու տրված սվիտերի պատմությունը նկարագրված է Վացլավ Կրուկի օրագրում[12]։
Ֆիլմում օգտագործվել է Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտությունը՝ Երկրորդ սիմֆոնիան և «Լեհական ռեքվիեմից» «Հովհաննես Պողոս II-ի հիշատակին նվիրված չակոնան»։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Վարշավայում 2007 թվականի սեպտեմբերի 17-ին՝ 1939 թվականին խորհրդային զորքերի՝ Լեհաստան ներխուժելու օրը[13][14]։
Մրցանակներ և քննադատություն
խմբագրել- Ֆիլմը Լեհաստանի կողմից առաջադրվել է «Օսկար» մրցանակի 2008 թվականին Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում և ընդգրկվել է մրցանակի հավակնող ֆիլմերի հնգյակում[15]։
- Դենվերի միջազգային կինոփառատոնում ստացել է հանդիսատեսի մրցանակ լավագույն ֆիլմի համար (2008)։
- Հոկտեմբերին պաշտպանության նախարար Ալեքսանդր Շչիգլոյի կարգադրությամբ կազմակերպվել է ֆիլմի պարտադիր դիտում Լեհաստանի զինված ուժերի զինծառայողների համար[16]։
- Ռուսաստանում ֆիլմը լայնորեն լուսաբանվել է մամուլում և ընդհանուր առմամբ ստացել է դրական արձագանքներ[17][18][19][20]։ Միևնույն ժամանակ ֆիլմը քննադատության է արժանացել ձախ քաղաքական կողմնորոշում ունեցող ԶԼՄ-ների կողմից, որոնք ժխտում են ՆԳԺԿ-ի մասնակցությունը Կատինի գնդակահարությանը[21][22]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0879843/
- ↑ http://www.metacritic.com/movie/katyn
- ↑ 3,0 3,1 Directory of World Cinema: East Europe — 2011. — P. 43.
- ↑ https://www.zweitausendeins.de/filmlexikon/?sucheNach=titel&wert=532630
- ↑ 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/katyn
- ↑ http://www.commeaucinema.com/critiques/katyn,100659
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.imdb.com/title/tt0879843/fullcredits
- ↑ http://www.filmaffinity.com/es/film120942.html
- ↑ «В эфире телеканала программа «„Катынь". Послесловие»». «Культура». 2010 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Анджей Вайда начинает съёмки фильма о Катыни». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ А. Вайда. Кино и всё остальное. Пер. с польского. — М: Вагриус, 2005.
- ↑ Janusz Zawodny. Pamiętniki znalezione w Katyniu. — Editions Spotkania, Paryż, 1989
- ↑ ««Состоялась премьера нового фильма Анджея Вайды»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Владимир Тольц. Катынь». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «12» номинировали на «Оскар»: с кем будет конкурировать Михалков | РИА Новости
- ↑ Szczygło: Lepszy «Katyń» niż «Rambo 5»
- ↑ «Пейзаж после битвы» Արխիվացված 2008-10-19 Wayback Machine — интервью Анджея Вайды журналу «Итоги» № 6, 6 февраля 2008.
- ↑ «Катынь» без свидетелей
- ↑ «Анджей Вайда снял фильм-разговор с погибшим отцом. Ученики режиссёра сняли фильм о фильме». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Вальтер ППК», Катынь и фильм Анджея Вайды. — Журнал «Чайка»
- ↑ «Катынь» — аморальное шоу от Анджея Вайды, Pravda.ru, 27 марта 2008
- ↑ Фильм «Катынь»: Взрыв очередной антисоветской хлопушки
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի պաշտոնական կայքը(անգլ.)(լեհ.)
- Անջեյ Վայդան իր «Կատին» ֆիլմի մասին
- Ալեքսեյ Մակարկին. Ֆիլմ ցավի մասին
- Գրախոսական – «Le Monde diplomatique»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատին (ֆիլմ)» հոդվածին։ |