Կատերինա Բոլոնացի կամ Կատերինա դե Վիգրի (իտալ.՝ Santa Caterina da Bolognai, սեպտեմբերի 8, 1413[1], Բոլոնիա, Պապական մարզ[2] - մարտի 9, 1463[3][1], Բոլոնիա, Պապական մարզ[4]), կաթոլիկ եկեղեցու իտալացի սուրբ, Բոլոնիայի Դոմինի Կորպուսի հիմնադիր և կլարիսինյան վանքի առաջին աբբա։ 1712 թվականի մայիսի 22-ին սրբադասվել է Հռոմի պապ Կլիմենտ XI-ի կողմից։

Կատերինա Բոլոնացի
իտալ.՝ Caterina da Bologna
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1413[1]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[2]
Մահացել էմարտի 9, 1463[3][1] (49 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ[4]
ԳերեզմանCorpus Domini, Bologna
ՔաղաքացիությունLordship of Bologna
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարչուհի, միանձնուհի, ուսուցչուհի, Միստիկա, մանրանկարչուհի և արվեստագետ
Զբաղեցրած պաշտոններՎանամայր
 Catherine of Bologna Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կատերինան ծագումով եղել է ազնվական, խոշոր դիվանագետ և Բոլոնիայի փաստաբան Ջովաննի դե Վիգրիի դուստրը։ 11 տարեկանում Կատերինան պարգևատրվել է որպես ֆրեյլինա մարկիզ Նիկոլոյի արտամուսնական դստեր պալատում, որի դեսպանը նրա հայրն էր։ Նա պալատում ուսումնասիրել է մշակույթներ, գրել բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ, յուրացրել լատիներենը և կալիգրաֆիա, նկարել և նվագել ալտ։ Սակայն երեք տարի անց Կատերինան հրաժարվել է հոգևոր կյանքից և մտել կույսերի համայնք` Սբ․ Ֆրանցիսկոս` Ֆերարայում։

1431 թվականին Ֆերարայից մեկ ուրիշ կնոջ հետ հիմնում է վանք` Սբ․ Կլարայի պատվին։

Նա Բոլոնիա է վերադարձել 1456 թվականին, երբ քաղաքային կառավարությունը խնդրել է նրան գտնել և լինել նույն կարգի մի կուսակրոնի վանահայր, որը ենթադրաբար գտնվում էր Կորպուս Քրիստիի եկեղեցում (Basilica of Corpus Domini):

Կատերինան հեղինակն է «Հոգևոր պատերազմի համար անհրաժեշտ յոթ հոգևոր զենքերի մասին տրակտատի»։ Տրակտատը գրվել է որպես Աստծո և սատանայի զրույց՝ դրանից բխող հրաշքներով։

Նրա ձեռագրերի մի մասը պահպանվել են, ներառյալ Սուրբ Ուրսուլայի կենսագրությունը 1456 թվականից և այժմ պահպանվում են Վենեցիայի ակադեմիական թանգարանում։ Որոշ պատմաբաններ նրա ոճը անվանում են անարվեստ։

Կատերինան մահացել է 48 տարեկան հասակում։ Տասնութ օր հետո նրա՝ դեռ չթառամած մարմինը արտաշիրմվել է և տեղափոխվել Բոլոնիայի Կլարիսին մատուռ։ Նրա մասունքներն այնտեղ պահվում են ապակու տակ։

Հարգանքի տուրք խմբագրել

Սուրբ Կատերինան համարվում է գայթակղության պաշտպան և նկարիչների հովանավոր։ Նրան իր հայրենի Բոլոնիայում հարգում էին երեք դար, նախքան սրբադասվեց 1712 թվականին։ Նրա հիշատակի օրը կաթոլիկ եկեղեցում մարտի ինն է։

Ժամանակակից իրադարձություններ խմբագրել

Նախորդ հազարամյակում հայտնաբերվել էին Կատերինայի նոր աշխատանքներ և իր հայրենի Բոլոնիայում հրատարակվել իտալերենով։ Ահա նրանց նկարագրությունը կարդինալ Ջակոմո Բիֆֆի կողմից.

  Կատերինա Բոլոնացիյի ստեղծագործությունները, որոնցից շատերը երկար ժամանակ անհայտ էին մնացել, այժմ լույս են տեսել։ Չենք կարող ասել, որ նա արժանի չէր իր հանրությանը որպես հասարակական գործչի համբավի, ինչպես չենք կարող ասել, որ դա պարզապես հանգամանքների շղթա էր։ Այժմ մենք հնարավորություն ունենք անդրադառնալու աստվածաբանության իրական հուշարձանին, որը «Հոգևոր պատերազմի համար անհրաժեշտ յոթ հոգևոր զենքերից կազմված տրակտատից» հետո ստեղծվեց հատուկ անկախ մասերից. «Տասներկու այգիներ»` նրա երիտասարդության առեղծվածային աշխատանքը, «Ռոզարիա»` լատիներեն բանաստեղծություն Հիսուսի կյանքի մասին և «Քարոզներ»` Կատերինայի խոսքը նրա քույրերին` շքանշանով[5]  

Աշխատություններ խմբագրել

 
Sette armi spirituali, 1475
  • Treatise on the Seven Spiritual Weapons Necessary for Spiritual Warfare
  • Laudi, Trattati e Lettere
  • I dodici giardini
  • Rosarium
  • I sermoni

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Spanò S. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1979. — Vol. 22.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2019.
  5. Переведено с Презентации первого издания. I Sermoni, Ed. Barghigiani, Bologna 1999

Գրականություն խմբագրել

  • Chadwick, Whitney. Women, Art, and Society. — Լ.: Thames and Hudson, 1990. — ISBN 978-0500203934.
  • Harris, Anne Sutherland and Linda Nochlin. Women Artists: 1550—1950. — N. Y.: Los Angeles County Museum of Art, Knopf, 1976. — ISBN 978-0875870731.

Արտաքին հղումներ խմբագրել