Կատեգորիայի քննարկում:Եզդիականություն

Հարգելի Elegant, «եզդիականություն» բառը հայերենում գրեթե չի օգտագործվում։ Wolf 04:46, 15 Փետրվարի 2010 (UTC)

Հարգելի Wolf, եզդիականությունը կրոն է, որը օգտագործվում է բառարաններում։ կարող եք նայել ՀՍՀ 3-րդ հատորը։ Ashot Gabrielyan 10:35, 15 Փետրվարի 2010 (UTC)
Ashot Gabrielyan, «բառարաններում» այդ բառը ոչ մի տեղ չի օգտագործվում, Դուք մի փոքր չափազանցրեցիք, կարծես։ Համենայն դեպս՝ ոչ մի լուրջ (ակադեմիական) բառարանում դա չկա։ ՀՍՀ-ում «եզդիականություն» տերմինն օգտագործվում է միայն «Եզդիներ» հոդվածում, ճիշտ է։ Բայց եկեք այստեղ չքննարկենք ՀՍՀ-ի որոշ «սայթակումները». դա ուրիշ թեմա է։ Ճիշտ ինչպես «մետրոպոլիտենային» բառի պարագայում, ի դեպ։
Ինչ որ է։ Ես շարունակում եմ պնդել, որ «եզդիականություն» բառ և հասկացություն հայերենում գրեթե չկա։
Այդ (և ոչ միայն այդ) մասին ես անձամբ զրուցել եմ Հայաստանի եզդի մտավորականության ներկայացուցիչներից մեկի հետ, և նրա կարծիքով, դա վիրավորական է հնչում եզդիների համար։ Առայժմ չեմ ցանկանում անուն նշել, բայց խոստանում եմ այդ անձի մասին հոդված գրել այստեղ մոտ ապագայում՝ մեր հարցազրույցի նյութերը և լուսանկարները (1988) «լուս աշխար» բերելուց հետո։
Բայց (կրկին)՝ ինչ որ է։ Սա, վերջին հաշվով, հայերեն Վիքիփեդիա է, ոչ թե՝ քրդերեն։ Հանուն ստանդարտը պահպանելու՝ կարելի է նաև պահպանել այդ տերմինը։
Հարգանքներս՝ Wolf 06:39, 18 Փետրվարի 2010 (UTC)
Հարգելի Wolf, քիչ թե շատ տարածումով, այս բառը ըստ երևույթի հայերենում օգտագործվել է: Արդյո՞ք դուք տեղյակ եք որևէ այլ տարբերակի մասին, որ նույն իմաստն է արտահայտում, հայերենում գրեթե օգտագործվում է, իսկ «վիրավորական» չի հնչում: Եվ արդյո՞ք անգլերեն Յազդանիզմ կամ վրացերեն Իազդանիզմին կամ այլ լեզուներում համարժեքներն էլ են վիրավորական հնչում:
Վիքիփեդիա անվան քննարկումը իր երկար պատմությունն ունի այստեղ: Ըստ իս շատ հարմար անվանում է, հատկապես հենց նկատի առնելով, որ սա հայերեն հանրագիտարան է, և ոչ արևելահայերեն, կամ ավելին՝ սովետական միությունից անց արևելահայերեն: Chaojoker 07:43, 18 Փետրվարի 2010 (UTC)

«քիչ թե շատ տարածումով, այս բառը ըստ երևույթի հայերենում օգտագործվել է»

Այո։ Եվ ես դա նշեցի արդեն, հարգելի Chaojoker։

Մնացածի մասին՝ կարծիքս կվերապահեմ։ Wolf 09:02, 18 Փետրվարի 2010 (UTC)

Return to "Եզդիականություն" page.