Կատարինա վերելակ
Կատարինա վերելակ (շվեդ.՝ Katarinahissen, Կատարինահիսեն), ուղևորատար վերելակ Ստոկհոլմում, որ միացնում է Սլուսեն շրջանը (ամբարտակի տարածք) Սյոդերմալմի բարձունքներին։ Շվեդիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Վերելակը կարճ ճանապարհ է Կատարինավագենի (շվեդ.՝ Katarinavägen), Սլուսենի (շվեդ.՝ Slussen) և Մոսբեք հրապարակ (շվեդ.՝ Mosebacke torg) միջև։ Սլուսենից ավելի քան 30 մետր բարձրությամբ դիտման հարթակից բացվում է Գամլաստանի և հարակից ջրային տարածքի ընդարձակ համայնապատկեր։
Բնօրինակ վերելակը կառուցվել է 1881 թվականին, սակայն ներկայիս կառուցվածքը տեղծվել է Սլուսեն տրանսպորտային հերթափոխի վերակառուցման ժամանակ՝ 1936 թվականին։ Վերելակը փակվել է 2010 թվականից` շինարարության մեջ անվտանգության պատճառով։ Վերելակի կառուցվածքը նորոգելուց հետո այն կվերսկսի շահագործումը 2019 թվականին[1]։
Հին վերելակ
խմբագրել1881 թվականին ինժեներ Կնուտ Լինդմարկին թույլ տվեցին կառուցել վերելակ և կամուրջ Ստադսգարդենի և Մոսբեք հրապարակի (շվեդ.՝ Mosebacke torg) միջև, որպեսզի մարդկանց համար ավելի հեշտ տեղաշարժվեն Սյոդերմալմի տարբեր բարձունքների միջև։ Վերելակը բացվեց 1883 թվականի մարտի 19-ին։ Առաջին ամսվա ընթացքում մոտավորապես 1500 ուղևոր ամեն օր բարձրացել է վերելակ։ Այդ ժամանակ դեպի վեր բարձրանալու արժեքը կազմել է 5, իսկ իջնելը՝ 3 օրե (շվեդ.՝ öre):
Վերելակը և կամուրջը կառուցել է բելգիական Lecoq & Comp ընկերությունը՝ օգտագործելով ամերիկյան Weeks & Halsey ֆիրմայի մեխանիզմը։ Բնօրինակ շոգեշարժիչը 1915 թվականին փոխարինվել է էլեկտրական շարժիչով[2]։
Վերելակը ցուցադրվում է Նոբելյան մրցանակը ֆիլմի տեսարաններում, գլխավոր դերում՝ Փոլ Նյուման[3]։
Վերելակի բոլոր ժամանակի լուսանկարներ
խմբագրել-
1933 (Վերելակ)
-
1960
-
1978
-
2006
-
2006
-
2010
-
2012
-
2013
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Stockholms stad: Nu startar renoveringen av Katarinahissen Läst 2014-12-2.
- ↑ "Slussen", Stockholms Stad website, accessed 10 June 2009
- ↑ Приз (1963)
Արտաքին հղումներ
խմբագրել- Stockholmskällan har media angående Katarinahissen
- Vy från "Gondolen" över Slussen, Gamla stan och Saltsjön; live webcam Արխիվացված 2011-04-13 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կատարինա վերելակ կատեգորիայում։ |