Կատարինա Իվանովսկա (մակեդոներեն՝ Катарина Ивановска, օգոստոսի 18, 1988(1988-08-18), Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի մոդել, դերասանուհի։

Կատարինա Իվանովսկա
Ծնվել էօգոստոսի 18, 1988(1988-08-18) (35 տարեկան)
ԾննդավայրՍկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և կինոդերասանուհի
 Katarina Ivanovska Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Կատարինա Իվանովսկան մոդելային կարիերան սկսել է 2004 թվականին՝ հայտնվելով Միլանի Fashion Week-ում, Մակեդոնիայում Look Models International-ում հաղթանակ տանելուց հետո[1][2]։ 2004 թվականի դեկտեմբերին Իվանովսկան հայտնվել է Elle ամսագրում, ինչպես նաև Citizen K, Stiletto, իտալական և ռուսական Vogue ամսագրերում[1][2], Diva և Maxima ամսագրերի շապիկներին և Dolce & Gabbana-ի 2006 թվականի գովազդներում[1]։ Համարվում է մակեդոնացի հաջողակ մոդելներից[3]։ 2010 թվականին հայտնվել է սերբիական Elle ամսագրում, 2011 թվականին պայմանագիր է ստորագրել Victoria's Secret ապրանքանիշի հետ[4]։

2011 թվականին խաղացել է առաջին դերը մակեդոնական Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին «Երրորդ կես» ֆիլմում` մարմնավորելով երիտասարդ հրեա աղջնակի` Ռեբեկայի դերը[5]։

Տվյալներ խմբագրել

  • Հասակը` 180 սմ[6]
  • Կուրծքը` 84 սմ[6]
  • Մեջքը` 58,5 սմ[6]
  • Կոնքը` 89 սմ[6]
  • Մազերը` մուգ շագանակագույն[6]
  • Աչքերը` կանաչ[6]
  • Հագուստի չափսը` 36[6]
  • Կոշիկի համարը` 41[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Katarina Ivanovska Արխիվացված 2018-07-29 Wayback Machine. New York Magazine.
  2. 2,0 2,1 Model Mania Արխիվացված 2016-11-19 Wayback Machine. Hint Fashion Magazine. October, 2004.
  3. Dnevnik newspaper Արխիվացված 2011-09-28 Wayback Machine "Најуспешниот топ-модел Катарина Ивановска"
  4. «Katarina Ivanovska became Victoria's Secret Model». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  5. Katarina Ivanovska got her first acting job(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Katarina Ivanovska» (անգլերեն). Fashion Model Directory. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարինա Իվանովսկա» հոդվածին։