Կատաղության պատվաստանյութ

Կատաղության պատվաստանյութ օգտագործվում է կատաղության հիվանդության կանխարգելման և բուժման մեջ[1]։ Ներկայումս գոյություն ունեն տարբեր տեսակներ, որոնք և՛անվտանգ են, և՛ արդյունավետ[1]։ Այս պատվաստանյութերը կարելի է կիրառել և՛ մինչ հիվանդությունը՝ այն կանխելու նպատակով, և՛ վիրուսի հետ շփումից հետո որոշ ժամանակ անց[1]։ Արդյունքում ձևավոևում է երկարատև, կայուն իմունիտետ, որը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում[1]։ Հիմնական օգտագործման եղանակը ներմաշկային կամ միջմկանային ներարկումներն են[1]։ Վիրուսի հետ կոնտակտից հետո կատարվող վակցինացիան զուգակցվում է կատաղության իմունոգլոբուլինների հետ[1]։ Այն մարդկանց, ովքեր գտնվում են ռիսկի գոտում խորհուրդ է տրվում պատվաստվել նախօրոք[1]։ Պատվաստումներն էֆեկտիվ են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ[1]։ Մարդկանց շրջանում հիվանդության տարածումը կանխելու նպատակով կատարվող շների վակցինացիան ցուցաբերել է բավական մեծ էֆեկտիվություն[1]։

Կատաղության դեմ վակցինացիան անվտանգ է բոլոր տարիքային խմբերի համար[1]։ Պատվաստումը ստացած մարդկանց 34-45%-ի մոտ հնարավոր է ներարկման տեղում կարմրության և ցավի առաջացում, 5-15%-ի մոտ՝ տենդի, գլխացավի, սրտխառնողի զարգացում[1]։ Վիրուսի հետ շփումից հետո պատվաստանյութի օգտագործման որևէ հակացուցումներ չկան[1]։ Ժամանակակից պատվաստանյութերը ստանում են հավի էմբրիոնից, բայց որոշ երկրներում (հիմնականում ասիական և լատինամերիկյան) օգտագործվող պատվաստանյութերը դեռևս ստացվում են նյարդային հյուսվածքից, որոնք ավելի քիչ էֆեկտիվ են և առաջացնում են ավելի շատ կողմնակի էֆեկտներ[1]։ Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստանյութի այս ձևերի օգտագործումը[1]։

Կատաղության դեմ վակցինան առաջին անգամ օգտագործվել է 1885 թ․-ին և հետագայում փոխարինվել է ավելի բարելավված տարբերակով 1908-ին[2]։ Այս պահի դրությամբ արդեն իսկ միլլիոնավոր մարդիկ պատվաստվել են կատաղության դեմ, և հաշվարկվել է, որ դրա շնորհիվ տարեկան փրկվում է շուրջ 250,000 կյանք[1]։ Այն դասվում է ԱՀԿ-ի ամենից կարևոր դեղամիջոցների շարքին և համարվում է առողջապահական համակարգում օգտագործվող դեղամիջոցների շարքում ամենից անվտանգն ու օգտակարը[3]։ 2014-ի դրությամբ զարգացող երկրներում պատվաստման ծախսը 1 մարդու հաշվով կազմում է 44-78 ԱՄՆ դոլլար[4]։ ԱՄՆ-ում կատաղության դեմ վակցինայի մեկ կուրսն արժե մոտ 750 դոլլար[5]։

Բժշկական կիրառություն խմբագրել

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստվել բոլոր նրանց, ովքեր գտնվում են վիրուսի հետ շփման ռիսկի գոտում՝ ներառյալ երեխաներին, ովքեր ապրում են հիվանդության էնդեմիկ օջախներում[1]։ Վակցիանցիան կատարվում հետևյալ սխեմայով (պատվաստանյութի դոզան 2․5 ՄՄ/մլ)[6]

Նախակոնտակտային պատվաստում․

Հետկոնտակտային պատվաստում

  • դելտայաձև մկանի շրջանում մ/մ ներարկում 1մլ դոզայով 4 անգամից 0, 3, 7 և 14 օրերին՝ միաժամանակ զուգակցելով մարդու կատաղության իմունոգլոբուլինների հետ (ՄԿԻԳ - 20ՄՄ/կգ դոզայով) օր 0-ին։ Հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում ՄԿԻԳ-ը ներարկել հենց վերքի շրջանում։
  • Նախկինում պատվաստվածների մոտ 1մլ մ/մ 2 ներարկում՝ 0 և 3 օրերին։

Հետազոտությունները ցույց են տվել, որ խթանող դոզայի կիրառումը 97% դեպքերում նպաստել է հակամարմինների պաշտպանական ադեկվատ կոնցենտրացիաների պահպանմանը արյան շիճուկում շուրջ 10 տարի[7]։

Տեսակները խմբագրել

Մարդու դիպլորիդ բջջային վակցինան (human diploid cell rabies vaccine (H.D.C.V.)) առաջին անգամ կիրառվել է 1967 թ․-ին։ Սրանք Պիտման Մուրի L503 շտամի թուլացված, ինակտիվացված վիրուսներ են[8]։ 2006 թ․-ի դրությամբ վակցիանայի այս տեսակը կիրառվել է ավելին, քան 1․5 միլլոիոն մարդու մոտ։ [փա՞ստ]

ՆԵրկայումս ստեղծվել են ավելի կատարելագործված տեսակներ՝ ստացված հավի էմբրիոնի պուրիֆիկացված բջիջներից, և զտված Վերո բջիջնեից։ Զտված Վերո բջջային վակցինան օգտագործում կատաղության վիրուսի թուլացված Վիստար շտամը, իսկ Վերո բջիջները՝ որպես հյուրընկալ բջիջներ վիրուսի զարգացման համար։

Պատմական ակնարկ խմբագրել

Մինչև 1885թ․-ը, երբ ֆրանսացի երկու գիտնականներ՝ Լուի Պաստյորն ու Էմիլիե Ռուին ստեղծեցին առաջին պատվաստանյութը, կատաղության բոլոր դեպքերը ավարտվում էին մահվան ելքով։ Նոր պատվաստանյութն առաջին անգամ կիրառվեց մարդու մոտ 1885-ի հուլիսի 6-ին, իննամյա Ջոզեֆ Մեյստերի մոտ, ով վնասվել էր վայրի շան կողմից[9]։

Վակցինան իրենից ներկայացնում էր վարակված և սատկած ճագարներից ստացված վիրուսի նմուշ՝ 5-10 օր շարունակ չորացման շնորհիվ թուլացնելուց հետո։ Այս տիպի պատվաստանյութերը՝ ստացված նյարդային հյուսվածքներից, որոշ երկրներում դեռևս գտնվում են շրջանառության մեջ, ու չնայած, որ ավելի մատչելի են, քան ժամանակակից բջջային կուլտորաներից ստացվածները, դրանց էֆֆետկիվությունն ու անվտանգությունը խնդրահարույց են[10]։ Այս վակցինաներն ունեն նյարդաբանական բարդությունների զարգացման մեծ ռիսկ[11]։

Կիրառումն անասնաբուժության մեջ խմբագրել

 
Օրալ վակցինա պարունակող խայծեր
 
Պատվաստանյութեր պարունակող խայծերը տարածող մեքենա

Կանխարգելիչ իմունիզացիան օգտագործվում է ինչպես ընտանի, այնպես էլ վայրի կենդանիների շրջանում։ Որոշ տարածաշրջաններում ընտանի շները, կատուներն ու ճագարները պարտադիր կերպով պետք է պատվաստվեն՝ ըստ դատական որոշման։

Այսպիսով, մարդկանց պատվաստելուց զատ՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով մշակվել է շներին պատվաստելու ռազմավարությունը։ 1979 թ.-ին Ֆիլիպինների Սիլլիմանի համալսարանին կից գործող բժշկական կենտրոնը ստեղծեց հատուկ շների համար նախատեսված պատվաստանյութ, որը կենդանիներին տալիս էր 3 տարի տևողությամբ կայունություն վիրուսի դեմ[12]։ Պատվաստանյութի ստեղծումը հանգեցրեց Վիսայաս և Մինդանաո կղզիների տարածքում կատաղության էլիմինացիային։ Ֆիլիպիններում հաջողությամբ պսկված ծրագիրը հետագայում դարձավ այլ երկրների համար մոդել, որոնց շարքում էին Էկվադորը և Մեքսիկայի Յուկատան նահանգը։ Հետագայում Թունիսը՝ ԱՀԿ-ի հետ համագործակցելով, նույնպես միացավ կատաղության դեմ ուղղված պայքարին, ինչի նպատակող կառավարության հովանավորության ներքո կատարվեց շների զանգվածային պատվաստում[13]։

Վայրի կենդանիներ խմբագրել

Դասական վակցինացման տարբերակից զատ ստեղծվել են նաև պատվաստանյութի դեղահաբային տարբերակները, որոնք նախատեսված են վայրի կենդանիների զանգվածային պատվաստման համար[14]։ Կատաղության օրալ վակցինան կանխարգելիչ միջոց է հիվանդության հիմնական կրողների (աղվեսներ, ջրարջերի, դաշտագայլեր, շնագաայլեր, թափառական շներ ) համար[15]։ Դրանք պատրաստվում են հատուկ ուտելի խայծերի տեսքով, որոնք հետո տարածում են կենդանիների բնակության գոտիներում մարդկանց կամ ցրող օդանավերի միջոցով։ Վարի կենդանիների պատվաստման ծրագիրն առաջին անգամ իհայտ է եկել1960-ականներին, իսկ1978 թ.-ին Շվեյցարիայում փորձնական կերպով կատարվեց հատուկ մշակված խայծերի միջոցով կարմիր աղվեսների առաջին զանգվածային պատվաստումը[16]։ Կատաղության օրալ վկցիանացիոն ծրագրերը ժամանակի ընթացքում պսակվեցին հաջողությամբ՝ հանգեցնելով Միացյալ Նահանգներում ջրարջերով փոխանցվող, իսկ Շվեյցարիայում կարմիր աղվեսներով փոխանցվող վիրուսի տեսակների կատարյալ ոչնչացմանը[17][18]։

Իմրաբը կատաղության վիրուսի պաստերային շտամը պարունակող անասնապահական վակցինաներից մեկն է։ Գոյություն ունեն Իմրաբի տարբեր տարատեսակներ. Իմրաբ, Իմրաբ 3, Իմրաբ Լարջ Անիմալ։ Իմրաբ 3-ը նախատեսված է կզաքիսների և սկունսների համար[19][20]։ Որպեսզի կենդանիների ստամոքսաղիքային տրակտում հայտնվելուց հետո վակցինան կարողանա ներծծվել ու խթանել իմուն համակարգը՝ վիրուսի հակածինները համակցում են տիպ 5 ադենովիրուսային վեկտորի հետ։ Ադենովիրուսները տարածված վիրուսներ են, որոնք ինֆեկցում են ստամոքսաղիքային տրակտն ու առաջացնում լուծ։ Այսինքն՝ կատաղության վիրուսը ադենովիրուսի հետ միասին անցնում է ստամոքսաղիքային տրակտի պատնեշով, որտեղ և հանդիպում է օրգանիզմի իմուն բջիջներին և ձևավորվում է իմունիտետ ընդդեմ կատաղության։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Rabies vaccines: WHO position paper» (PDF). Weekly epidemiological record. 32 (85): 309–320. 2010 թ․ օգոստոսի 6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին.
  2. Nunnally, Brian (2014). Vaccine Analysis: Strategies, Principles, and Control. Springer. էջ 63. ISBN 9783662450246. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
  3. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Vaccine, Rabies». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. Shlim, David (2015 թ․ հունիսի 30). «Perspectives: Intradermal Rabies Preexposure Immunization». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «HDCV, Imovax Rabies (rabies vaccine), dosing, indications, interactions, adverse effects, and more». reference.medscape.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. «STATEMENT ON TRAVELLERS AND RABIES VACCINE». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. «Rabies - Human Vaccines». World Health Organization. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. Geison GL (1978). «Pasteur's work on rabies: Reexamining the ethical issues diagnosis for developing countries». Hastings Center Report. The Hastings Center. 8 (April): 26–. doi:10.2307/3560403. JSTOR 3560403. PMID 348641.
  10. Plotkin, Stanley A. (1980). «Rabies Vaccine Prepared in Human Cell Cultures: Progress and Perspectives». Reviews of Infectious Diseases. 2 (3): 433–448. doi:10.1093/clinids/2.3.433.
  11. Srivastava AK, Sardana V, Prasad K, Behari M; Sardana; Prasad; Behari (March 2004). «Diagnostic dilemma in flaccid paralysis following anti-rabies vaccine». Neurol India. 52 (1): 132–3. PMID 15069272. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 2-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. "Dr. George W. Beran's Biography" Արխիվացված Ապրիլ 15, 2010 Wayback Machine. World Rabies Day. Retrieved 2010-04-23.
  13. "One World, One Health Rabies" Արխիվացված 2011-07-24 Wayback Machine.OneHealthInitiative.com. Retrieved 2010-04-23.
  14. «CDC - Signs and Symptoms - Rabies». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  15. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  16. Rupprecht CE, Hanlon CA, Slate D. «Oral vaccination of wildlife against rabies: opportunities and challenges in prevention and control». Dev Biol (Basel). 119: 173–84. PMID 15742629.
  17. «Switzerland's Kind of Gross, Incredibly Effective Anti-Rabies Weapon | Now I Know». nowiknow.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  18. «Oral Rabies Vaccine Project – Environmental Epidemiology». www.vdh.virginia.gov (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  19. Merial Արխիվացված Ապրիլ 9, 2005 Wayback Machine
  20. Aspen Skunk Rabies Research, Inc. Արխիվացված Մայիս 25, 2011 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել