Կատալոնիզմ, կատալոնական ազգայնական շարժում կամ կատալոնական ազգայնականություն (կատ.՝ catalanisme) , սոցիալական, մշակութային և քաղաքական շարժում այսպես կոչված կատալոնական հողերի ազատագրման համար, ինչպես նաև քաղաքական, լեզվական և մշակութային ինքնուրույնության պահպանման համար։ Խոսքը վերաբերում է այն տարածքներին, որտեղ կատալոներենով խոսող մեծաթիվ բնակչություն է առկա[1][2]։

2006 թվականի փետրվարի 1-ին ընդունված հրովարտակ։ Կազմակերպիչները «Ընտրության իրավունքի համար պլատֆորմ» կազմակերպության անդամներն էին։ Նրանք առաջնորդվում էին հետևյալ կարգախոսով․«Մենք անկախ ժողովուրդ ենք և ունենք մեր ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունք»։

Ժուան Ֆուստեն (կատ.՝ Joan Fuster)՝ վալենսիացի հայտնի գրողներից մեկը, մի անգամ ասել է «կատալոնական ազգայնականության գոյության պատճառներից մեկը իսպանական ազգայնականության առկայությունն է»[3]։ Այս շարժման առաջացման հիմնական պատճառ դարձավ այն, որ 1700-ական թվականներին, երբ Պիրենեյան թերակղզու արևելյան մասը կամ Հյուսիսային Կատալոնիան անցան Ֆրանսիային՝ համաձայն Պիրենեյան դաշնագրի, և այդտեղ արգելվեց կատալոներենի կիրառությունը։ Պատճառներից մյուսը 1714 թվականին Ֆիլիպ 5-րդի կողմից ընդունված դեկրետն էր, որը ոտնահարում էր կատալոնցիների ավանդական իրավունքները։ Կատալոներենի, ազգային մշակույթի, ինչպես նաև քաղաքական ինստիտուտների նկատմամբ ճնշումներ և բռնություններ շարունակավեցին հետագայում՝ 19-րդ և 20-րդ դարերում, հատկապես դիկտատորներ Միգել Պրիմո դե Ռիվերի և Ֆրանսիսկո Ֆրանկոյի կառավարման տարիներին։

Կատալոնական ազգայնականությունը առաջին անգամ հստակ կերպով հանդես է եկել 19-րդ դարում, երբ տեղի ունեցան նախկին մշակութալեզվական ինքնուրույնության վերականգնման շարժումներ (կատ.՝ Renaixença ՝ «Վերածնունդ»)։ Այնուհետև սկսվեց նորից նշվել կատալոնական ազգային տոն համարվող Ժոկս Ֆլուրալսը՝ (կատ.՝ Jocs Florals օքս.՝ Jòcs Floraus) տոնական խաղեր, մրցումներ ճարտասանության և ասմունքի ոլորտում, որտեղ հաղթողներին շնորհում են արհեստական ծաղիկներ՝ թանկարժեք քարերի կամ ոսկե գույներով։

1892 թվականին հրապարակվեցին Մանրեսայի սկզբունքները (կատ.՝ Bases de Manresa), որտեղ ասվում էր, որ պետք է վերականգնվի Միջնադարյան Կատալոնիայի սահմանադրությունը։ Վերջինս գործել էր մինչև 1714 թվականը։

Ժամանակակից կատալոնական ազգայնական շարժումը ունի մի քանի սկզբունքներ․ բոլոր կատալոնացիների կողմից ընդունելի է այն տեսակետը, որ կատալոնացիներն առանձին ազգ են և գրեթե նմանություն չունեն իսպանացիների հետ։ Այս փաստը ամրագրվել է նաև հանրաքվեով։ Սրա տրամաբանական շարունակությունը Կատալոնիային ինքնորոշման իրավունք տալն է։ Սակայն հենց այստեղ էլ առաջ են գալիս կատալոնացիների միջև առկա հիմնական տարաձայնությունները։ Մի մասը կարծում է, որ դա լրիվ անկախանալը և անկախ պետություն ունենալն է, մյուսների կարծիքով պետք է բավարարվել Իսպանիայի կազմում լայն ինքնավարության հասնելով։ Բացառված չէ նաև այն տեսակետը, որ եթե Կատալոնիան ձեռք բերի անկախություն, նրան կմիանան նաև Վալենսիան և Բալեարյան կղզիները։

Չնայած այն հանգամանքին, որ Կատալոնիային տրվել է բավական լայն ինքնավարություն․ կատալոներենը ճանաչվել է որպես պետական լեզու, ստացել են ֆինանսական ինքնուրույնություն և Մադրիդից գրեթե կախում չունեն, կատալոնիզմը գրեթե ամբողջությամբ դարձել է կատալոնական անջատողական շարժում։ Անջատողականները հասան նրան, որ 2009-2010 թվականներին կատարեցին ոչ պաշտոնական հարցում՝ իմանալու համար, թե քանի տոկոսն է կողմ անկախանալուն։ Հարցվածների 90%-ը կողմ արտահայտվեց Կատալոնիայի անկախ պետությանը։ 2012 թվականին Կատալոնիայի ամբողջ տարածքում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնց մասնակցում էին 1,5 մլն կատալոնացիներ։ Նրանց պաստառների վրա գրված էր «Կատալոնիա՝ եվրական նոր պետություն» արտահայտությունը։

2012 թվականի նոյեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո կատալոնական խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմեցին անկախությանը կողմ ուժերը։ 2013 թվականի հունվարի 23-ին խորհրդարանը ընդունեց Ինքնիշխանության մասին հռչակագիրը («Կատալոնիա՝ ինքնիշխան քաղաքական և իրավական սուբյեկտ Իսպանիայի կազմում»)։ Իսկ 2014 թվականին պլանավորվեց անցկացնել անկախության հանրաքվե [1]Արխիվացված 2013-03-04 Wayback Machine։

Կատալոնական ազգայնական շարժման պատմությունը մինչև 1975 թվական խմբագրել

Կատալոնական ազգայնականության քաղաքական մտքի սկզբնաղբյուրներ և շարժման զարգացում խմբագրել

 
Նուևա-Պլանտայի դեկրետ 1705—1716 թվականներ

Կատալոնացիների ազգայնական շարժումը, որը առկա է մինչև օրս, միտված էր կատալոնական նախկին ինքնուրույնության վերականգնմանը։ Սա հատկապես արդիական դարձավ Նուևա-Պլանտայի 3 դեկրետների ընդունումից հետո․ 1707 թվականի հունիսի 29-ի դեկրետը վերաբերում էր Վալենսիայի և Արագոնին, 1715 թվականի նոյեմբերի 28-ի դեկրետը Մալյորկայի և Պիտիուսկյան կղզիներին էր վերաբերում, իսկ 3-րդ դեկրետը՝ 1716 թվականի հունվարի 16-ին ընդունված, վերաբերում էր Կատալոնիային՝ Կատալոնիայի իշխանությանը։

Այս փաստաթղթերը ստորագրվել են Իսպանիայի ժառանգության համար մղված պատերազմների ավարտից անմիջապես հետո։ Դրանից հետո Ֆիլիպ 5-րդը գլխավորեց իսպանական զորքերը և 1714 թվականի սեպտեմբերի 11-ին գրավեց Բարսելոնան, իսկ դրանից հետո 1715 թվականի հուլիսի 11-ին Ֆիլիպի զորքերը գրավեցին նաև վերջին խոշոր քաղաքը՝ Մալյորկա կղզու կենտրոն Պալմա քաղաքը։ Զրկանքների ենթարկվեցին հատկապես այն քաղաքները և շրջանները, որոնք ցանկանում էին Իսպանիայի թագավորական գահին տեսնել Կարլ 6-րդ Գաբսբուրգին, իսկ մյուս շրջանները, օրինակ Նավարայի ինքնավար մարզը և Բասկերի երկիրը, որոնք հավատարմության երդում էին տվել Ֆիլիպ 5-րդին պահպանեցին իրենց ինքնուրույնության մի որոշակի մասը։ Ժամանակի ընթացքում Ֆիլիպը երկիրը դարձրեց կենտրոնացված։ Բոլոր շրջանները ընդունում էին Մադրիդի գերակայությունը իրենց նկատմամբ։ Եվ ժամանակի ընթացքում՝ մինչև 19-րդ դարը վերոնշյալ բոլոր շրջանները կորցրեցին իրենց ինքնավարությունը և դարձան սովորական վարչական միավորներ։

Նուևա-Պլանտայի դեկրետների շնորհիվ վերացան տարբեր շրջաններում գոյություն ունեցող տեղական քաղաքական ենթակառուցվածքները, որոնցով տվյալ շրջանները տարբերում էին Կաստիլիայից։ Թագավորական կենտրոնական իշխանության ընդհանուր ինքնավարության և տեղական մարմինների ինքնորոշման փաստացի իրավունքը փոխարինվեց Ֆրանսիայից ներմուծված նոր կառավարման համակարգով։ Ֆրանսիական մոդելի կիրառությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հենց ֆրանսիական ծագում ունեին Իսպանական գահի տիրակալներներ Բուրբոնները։ Կատալոնիայում և Վալենսիայում ցրվեցին տեղական խորհրդարանները (կատ.՝ les Corts, «Կորթս»), Բալեարյան կղզիներում ազատ արձակվեցին Մեծ և Գլխավոր ռադուները(կատ.՝ Gran i General Consell), որոնք իրականացնում էին օրենդիր մարմնի գործառույթներ։ Եկեղեցիները կատարում էին ոչ միայն իրենց առջև դրված խնդիրները, այլև շատ հաճախ միջամտում էին քաղաքական գործերին։ 1730 թվականին Մալյորկայի արքեպիսկոպոսը հրամայեց նորից գրի առնել բոլոր ծխական մատյանները և փոխել գրանցումները․ իր կատալոնացի ծխականների անունները փոխեց դրեց կաստիլյան անուններ։ Կատալոնալեզու շրջանները այլևս չէին կարող իրականացնել իրենց Ֆինանսական, ֆիսկալ, իրավական իրավունքները։ Արգելվեց սեփական դրամական միավորի գործածությունը։

Կատալոնալեզու շրջանները շուտով բաժանվեցին պրովինցիաների, որոնց կառավարումը իրականացնում էին Մադրիդից նշանակված նահանգապետերը (կատ.՝ Capità General), իսկ տնտեսական և ֆինանսական հարցերի լուծման համար ստեղծվեցին հատուկ տեղական մարմիններ, որոնց ղեկավարում էին ինտենդենտները (կատ.՝ intendències provincials)։ Մադրիդում այդժամ ստեղծվեցին պետական քարտուղարություններ (կատ.՝ secretaries d'Estat), որոնք հետագայում սկսեցին կոչվել նաև նախարարություններ։ Թագավորին կից ստեղծվեց Կաստիլիայի խորհուրդը (իսպ.՝ Consejo de Castilla), որտեղ նախկին Արագոնյան թագավորությունը ուներ ավելի քիչ թվով պատգամավորներ, քան Նավարայի ինքնավար մարզը, Գալիսիան կամ Աստուրիան։ Ստեղծվեց նաև Իսպանիայի խորհրդարանը, որը լուրջ դեր չէր խաղում կենտրոնացված իսպանական թագավորության կազմում։

1711 թվականի ապրիլի 13-ին թագավորի հրամանի համաձայն վերականգնվեց Արագոնիայի թագավորությունը, բայց այս փոփոխությունները չէին վերաբերում կատալոնալեզու շրջաններին և նրանք փոփոխությունների չենթարկվեցին։

Հյուսիսային Կատալոնիայում կամ Արևելյան Պիրենեյներում տեղացիների իրավունքները սկսեցին ոտնահարվել 1659 թվականից, երբ նոյեմբերի 7-ին Իսպանիայի և Ֆրանսիայի միջև ստորագրվեց հաշտության պայմանագիր, որի համաձայն մի քանի կատալոնական շրջաններ՝ Ռոսսելիո, Բալյասպի, Կունֆլեն, Կապս և Ալթա-Սարդանի, անցան Ֆրանսիայի տիրապետության տակ։ Հետաքրքիրն այն է, որ Իսպանիայի թագավորը սրա մասին չէր տեղեկացրել կատալոնական իշխանություններին։ Իսկ արդեն 1703 թվականից սկսած Ֆրանսիայի տիրապետության տակ անցած շրջաններում արգելվեցին նշել կատալոնական տոները և արարողությունները, իրենց ուժը կորցրեցին բոլոր քաղաքական ինստիտուտները․ չնայած այն հանգամանքին, որ պայմանագրում նշված էր, որ կատալոնացիները պահպանելու են իրենց առկա իրավիճակը։ 1700 թվականի ապրիլի 2-ին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ 14-րդը իր հրամանագրով ստիպեց, որ բոլոր պաշտոնական փաստաթղթերը լինեն միայն ֆրանսերենով։

Չնայած բոլոր բռնաճնշումներին, որոնք կիրառվում էին իսպանական և ֆրանսիական կենտրոնական իշխանությունների կողմից, գումարած նաև այն հանգամանքը, որ կատալոնացիները չունեին քաղաքական և վարչական կառույցներ, այնուամենայնիվ նրանք պահպանեցին իրենց ազգային ինքնագիտակցությունը և պայքար սկսեցին սեփական իրավունքների վերականգնման համար։ 1734 թվականի ֆրանսերեն թագմանությամբ լույս տեսավ Ելք քնածների համար (կատ.՝  Via fora els adormits) քաղաքական ստեղծագործությունը, որտեղ կոչ էին անում եվրոպական երկրներին օգնել սեփական պետության ստեղծման դժվարին գործում (կատ.՝  domini català que amb utilitat de l'Europa pot reviure)։ Նրանք ցանկանում էին կամ ստեղծել ազատ կատալոնական հանրապետություն, կամ էլ վերականգնել Արագոնյան թագավորությունը։

1736 թվականին գրվեց Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ Օգոստոսի նամակը կատալոնացներին (կատ.՝  Record de l'Aliança fet el Sereníssim Jordi Augusto Rey de la Gran Bretanya), որտեղ նա հիշեցնում էր 1705 թվականին կնքված Ժնևյան համաձայնագրի մասին, որտեղ Մեծ Բրիտանիան խոստանում էր ստեղծել Կատալոնիայի անկախ հանրապետությունը(կատ.՝  Republica Libera de Cathalunya)։ Հիշեցումը գրվել էր 1736 թվականին, և անցած 22 տարիները որակվում էին «ստրկության 22 տարիներ» արտահայտությամբ (կատ.՝  any 22 de nostra esclavitud

Միջնորդություն պաշտպանության համար խմբագրել

 
Խոակիմ Ռաբիո-ի-Օս, 1818—1899 թթ.

Կատալոնիայի նյութական և ոչ նյութական շահերի պաշտպանության միջնորդություն (իսպ.՝ Memoria en defensa de los intereses morales y materiales de Cataluña), ավելի հայտնի է որպես «Միջնորդություն պաշտպանության համար» անվանումով (կատ.՝  Memorial de Greuges, իսպ.՝ Memorial de Agravios), Կատալոնիայի մտավորականության և մեծահարուտների դիմումն է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 12-րդին՝ գրված 1885 թվականին։ Խնդրագրում խոսվում էր կատալոնացիների իրավունքների վերականգնման մասին։ Միջնորդությունը ներկայացվեց Խոակիմ Ռաբիո-ի-Օսի(կատ.՝  Joaquim Rubió i Ors) կողմից, որը այդ ժամանակաշրջանի հայտնի կատալոնացի գրողներից մեկն էր։ Սա գրվել էր Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի միջև եղած համաձայնության շրջաններում։ Վերջնական նպատակը Իսպանիայում քաղաքացիական իրավունքի ստեղծումն ու հաստատումն էր։ «Միջնորդություն պաշտպանության համար» փաստաթուղթը կատալոնական ազգայնական շարժման առաջին իրավական քայլն է համարվում։ Այս փաստաթղթի սկզբունքները հետագայում դրվեցին «Մանրեզյան սկզբունքների» հիմքում (կատ.՝  Bases de Manresa),որը լույս տեսավ 1892 թվականին։

Վերածնունդ խմբագրել

19-րդ միջնամասում, չնայած այն հանգամանքին, որ կատալոներենով խոսում էր Կատալոնական հողերի բնակչության ճնշող մեծամասնությունը, սա մտավորականներ կարծում էին, որ պետք է անցում կատարել իսպաներենի։ Գրող Անտոնի դա Կամպանը (կատ.՝  Antoni de Campmany) այն կարծիքին էր, որ կատալոներենը «միջնադարյան գաղութային լեզու է, որը այսօր մեռյալ է մի պետությունում, որտեղ գոյություն ունի կրթութույը» (իսպ.՝ un antiguo idioma provincial muerto hoy para la república de las letras

Վերածննդի գործընթացը սկսվեց 1859 թվականին, երբ Խոակիմ Ռաբիո-ի-Օսը վերականգնեց Ժոկս Ֆլուրալսի տոնակատարւթյունները։ Հենց այս քայլը խթան հանդիսացավ ոչ միայն կատալոներենի վիճակի վերականգնման համար պայքար սկսելու, այլ նաև քաղաքական շարժման հիմքերում դրվեց։

Դաշնություն խմբագրել

Կատալոնիայում ազգագրական շարժման տարածման հետ մեկտեղ, Մադրիդում առաջացավ դաշնայնացման կողմնակիցների գլխավորած հզոր շարշժումը։ Այն գլխավորում էր ծնունդով Կատալոնիացից Ֆրանսիսկո Պի-ի-Մարգալը (կատ.՝  Francesc Pi i Margall, իսպ.՝ Francisco Pi y Margall), որը և դարձավ առաջին Իսպանական հանրապետության նախագահ։

Ֆեդերալիստները Իսպանիայում բաժանվում էին 2 մասի․ արմատական թև, որոնք ֆեդերացիան տեսնում էին որպես միջանկյալ փուլ, որի ավարտից հետո պետք է հաստատվեր Կատալոնիայի անկախությունը (ընդ որում, անկախ Կատալոնիան, եթե ցանկանար, կարող էր միանալ Դաշնային Իսպանիային), իսկ մյուս թևը ամբողջովին ընդունում էր այն պահանջներջ, որոնք ներկայացվել էին կենտրոնական ուժերի կողմից։

1873 թվականին Իսպանիայի առաջին հանրապետության հռչակումից հետո կատալոնական ֆեդերալիստների արմատական թևը որոշեց Բարսելոնայի խորհրդի հիմքի վրա ստեղծի անկախ պետականություն։ Կատալոնիան անկախ չդարձավ միայն այն պատճառով, որ 1874 թվականի հունվարի իշխանոթյունը զավթեց գեներալ Ֆրանսիսկո Սարանոն։ Իսկ մեկ տարի անց՝ 1875 թվականի հունվարին վերականգնվեց Իսպանիայի թագավորությունը։

Վալանտի Ալմիրալ և Կատալոնական կոնգրես խմբագրել

 
Վալանտի Ալմիրալ-ի-Լյուզե, 1841—1904 թթ.

Ազգայնական շարժման այս ժամանակահատվածի գլխավոր գործող անձանցից մեկը Վալանտի Ալմիրալ-ի-Լյուզեն էր (կատ.՝  Valentí Almirall)։ Ապագա Կատալոնիան նա տեսնում էր կիսանկախ, որը Պիրենեյան թերակղզու հարևան մյուս ժողովուրդների հետ պետք է ստեղծեր պետությունների համադաշնություն՝ Արագոնյայի թագավորության նման։

Ալմիրալը փորձում էր միավորել Կատալոնիայում գործող ձաղ հանրապետական կուսակցությունը, սակայն իր նպատակին հասնել նա չկարողացավ։

Կատալոնական առաջին կոնգրեսում (կատ.՝  Primer Congrés Catalanista)՝ 1800 թվականին միավորվեցին տարբեր քաղաքական և մշակութային դիրքորոշում ունեցաղ բազմաթիվ ուժեր՝ հանրապետական-ֆեդերալիստներ, ապաքաղաքական մի շարք կատալոնացիներ, գրողներ, Ժոկս Ֆլուրալսի կազմակերպիչներ, կատալոնական առաջին պարբերականներից մեկի՝ «Լա Ռանեշենսայի» (կատ.՝  La Renaixensa — «Վերածնունդ») անդամները։ Այս միասնությունը խաթարեցին ձախակողմյա կուսակցությունները և քաղաքական ուժերը։ Կոնգրեսում մնացին միայն աջամետ քաղաքական ուժերը։

Կոնգրեսում ընդունվեցին մի շարք կարևոր որոշումներ․ ստեղծել համատեղ կենտրոն Կատալոնական քաղաքական գործիչների համար (կատ.՝  Centre Català), ստեղծել Կատալոներեն լեզվի ակադեմիա (կատ.՝  Acadèmia de la Llengua Catalana), ինչպես նաև ստեղծել փաստաթուղթ, որը կպաշտպանի կատալոներեն լեզուն։

Կատալոնական երկրորդ համագումարի ժամանակ ընդունվեց Կատալոներենը կոդիֆիկացնելու մասին որոշում, ինչպես նաև հայտարարել Կատալոնիայի գոյության մասին «որպես իրականություն», և չնայած վարչական սահմաններին ստեղծել կատալոնական կուսակցություն, որը գործունեություն կտարածի Կատալոնիա պատմական մարզի սահմաններում։

Մի քանի անհաջող փորձերից և մեկ բազմաբնույթ կուսակցության ստեղծումից հետո, ստեղծվածներից մեկը Կատալոնական միությունը (կատ.՝  Unió Catalanista) իր ժողովի ժամանակ Մանրեզ քաղաքում ընդունեց հետևյալ փաստաթուղթը․ Կատալոնիայի սահմանդրության հոգևոր սկզբունքներ (կատ.՝  Bases per a la Constitució Regional Catalana), որը ավելի հայտնի է որպես Մանրեզյան սկզբունքներ (կատ.՝  Bases de Manresa)։ Հենց սրանք էլ դրվեցին ինքնավարության կանոնադրույունների հիմքում։

Տարածաշրջանային լիգա խմբագրել

Տարածաշրջանային լիգան (կատ.՝  Lliga Regionalista) , կուսակցություն է, որը ստեղծվել է 1901 թվականին։ Այն ներկայացնում էր Կատալոնիայի մեծահարուստների, բուրժուազիայի, առևտրականների և կաթոլիկ եկեղեցու շահերը։ Ամենահայտնի քաղաքական գործիչներն էին Անրիկ Պրատ-դա-լա-Ռիբան (կատ.՝  Enric Prat de la Riba), Ֆրանսեսկ Կամբոն (կատ.՝  Francesc Cambó) և Ժուզեպ Պուչ-ի-Կադաֆալկը (կատ.՝  Josep Puig i Cadafalch

1906 թվականին Անրիկ Պրատ-դա-լա-Ռիբան հրապարակեց Կատալոնիայի քաղաքացիություն (կատ.՝  La nacionalitat catalana) աշխատանքը, որտեղ հստակ սահմանազատվում էին ազգ և պետություն կամ պետականություն տերմինները։ Կատալոնիան ներկայացվում էր որպես առանձին ազգ։ Հեղինակը եկավ այն եզրահանգմանը, որ յուրաքանչյուր ազգ պետք է ունենա իր պետականությունը, իսկ ազգի այլ պետության ենթարկվելը կամ նրա կազմի մեջ մտնելը նա համարում էր «պաթոլոգիական անոմալիա» (կատ.՝  anormalitat morbosa)։ Սրա հետ մեկտեղ Անրիկ Պրատ-դա-լա-Ռիբան հանդես չի գալիս որպես Կատալոնիայի անկախության կողմնակից։ Նա գտնում էր, որ պետք է հասնել հարմոնիայի և ներդաշնակության Իսպանական պետական մարմիների հետ, որը իրենից ներկայացնում է մի շարք ազգություննրի պետություն և վերջում առաջարկում էր Իսպանիան հռչակել ֆեդերացիա։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Анрик Прат-да-ла-Риба (Enric Prat de la Riba), La nacionalitat catalana (Каталонское гражданство, 1906 р., ISBN 978843937425(կատ.)
  • Льюис Боу (Lluís Bou), Entre le sociovergència i el Pujolisme (Между доминированием Социалистической партии Каталонии и объединением Конвергенция и Единение и пужолизмом, газета «Avui», 2 сентября 2007 года)(կատ.)
  • Александер Олленд (Alland, Alexander), Catalunya, One Nation, Two States: An Ethnographic Study of Nonviolent Resistance to Assimilation (Каталония, один народ, два государства: этнографическое исследование противостояния ассимиляции, New York, издательство Palgrave Macmillan, 2006 год)(անգլ.)
  • Албер Балсельш (Balcells, Albert), Catalan Nationalism: Past and Present (Каталонский национализм: прошлое и современность, New York, издательство St. Martin’s Press, Inc., 1996 год)(անգլ.)
  • Даниэль Конверси (Conversi, Daniele), The Basques, the Catalans, and Spain: Alternative Routes to Nationalist Mobilisation (Баски, каталонцы и Испания: альтернативные пути для националистической мобилизации, London, издательство Hurst & Company, 1997 год, ISBN 1850652686)(անգլ.)
  • Даниэль Конверси (Conversi, Daniele), Language or race?: the choice of core values in the development of Catalan and Basque nationalisms (Язык или раса? Выбор главных ценностей в развитии каталонского и баскского национализмов, Ethnic and Racial Studies 13 (1990 год): 50-70.)(անգլ.)
  • Дж. Эллиот (Elliot, J.H), The Revolt of the Catalans (Восстание каталонцев, Cambridge, издание Cambridge University Press, 1963 год)(անգլ.)
  • Жузеп Фигерас (Figueres, Josep M.), Valentí Almirall, Forjador del Catalanisme Polític (Баланти Алмираль — основатель политического каталанизма), Barcelona, издательство Генералитета — Generalitat, Entitat Autònoma del Diari Oficial i de Publicacions, 1990 год)(կատ.)
  • Жузеп Фрадера (Fradera, Josep M.), Cultura Nacional en una Societat Dividida (Национальная культура в разделённом обществе, Barcelona, издательство Curial, 1992 г.)(կատ.)
  • Монсаррат Гибернау (Guibernau, Monserrat), Catalan Nationalism: Francoism, transition and democracy (Каталонский национализм — франкизм, переходный период и демократия, издательство Routledge, New York, 2004 год)(անգլ.)
  • Джон Харвгрейвз (Harvgreaves, John), Freedom for Catalonia? Catalan Nationalism, Spanish Identity and the Barcelona Olympic Games (Свобода для Каталонии? Каталонский национализм, испанское самосознание и Олимпийские игры в Барселоне, New York, издательство Cambridge, 2000 год)(անգլ.)
  • Hooper, John. The Spaniards: a Portrait of the New Spain. Suffolk: Penguin Books, 1986.(անգլ.)
  • Keating, Michael. Nations Against the State: The New Politics of Nationalism in Quebec, Catalonia and Scotland. New York: Palgrave Macmillan, 2001.(անգլ.)
  • Linz, Juan. «Early State-Building and Late Peripheral Nationalisms Against the State: the Case of Spain.» Building States and Nations: Analyses by Region. Eds. S.N. Eisenstadt, and Stein Rokkan. Beverly Hills: Sage, 1973. 32-116.(անգլ.)
  • Llobera, Josep R. Foundations of National Identity: from Catalonia to Europe. New York: Berghahn Books, 2004.(անգլ.)
  • «The idea of Volksgeist in the formation of Catalan nationalist ideology» Ethnic and Racial Studies 6 (1983): 332—350.(անգլ.)
  • McRoberts, Kenneth. Catalonia: Nation Building Without a State. New York: Oxford, 2001.(անգլ.)
  • Payne, Stanley G. «Nationalism, Regionalism and Micronationalism in Spain.» Journal of Contemporary History 26.3/4 (1991): 479—491.(անգլ.)
  • Penrose, Jan, and Joe May. «Herder’s Concept of the Nation and Its Relevance to Contemporary Ethnic Nationalism.» Canadian Review of Studies in Nationalism XVIII (1991): 165—177.(անգլ.)
  • Smith, Angel, and Clare Mar-Molinero. «The Myths and Realities of Nation-Building in the Iberian Peninsula.» Nationalism and the Nation in the Iberian Peninsula: Competing and Conflicting Identities. Eds. Angel Smith, and Clare Mar-Molinero. Washington DC: Berg, 1996. 1-33.(անգլ.)
  • Vilar, Pierre. La Catalogne dans L’Espagne moderne. Paris: Flammation, 1977(ֆր.)
  • Vives, Jaime Vicens. Approaches to the History of Spain. 2nd. Berkeley: University of California Press, 1970.(անգլ.)
  • Woolard, Kathryn A. Double Talk: Bilingualism and the Politics of Ethnicity in Catalonia. Stanford: Stanford University Press, 1989.(անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել