Կաստել (սերբական կիրիլիցա՝ Тврђава Кастел, սերբերեն` Tvrđava Kastel), բերդ Բոսնիա և Հերցեգովինայի անկլավ հանդիսացող Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայում[1], Վրբաս գետի ափին։ Մեր ժամանակներ հասած բերդը միջնադարյան կառույց է, սակայն հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ այն վեր է խոյացել հինհռոմեական ժամանակներում և նույնիսկ դրանից էլ վաղ գոյություն ունեցած ամրությունների տեղում։ Բերդը համեմատաբար լավ է պահպանվել։ Շրջապատված է քարե հզոր պարսպով, կան աշտարակներ, մարտկոցներ։ 2012-2013 թվականներին Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվել են վերակառուցման մեծածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում ուշագրավ բազմաթիվ արտեֆակտներ են հայտնաբերվել։ Պատմական այդ հուշարձանը գտնվում է Բանյա Լուկայի կենտրոնական մասում և համարվում է քաղաքի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը[2]։ Բերդի ներսում գտնվող հին շինություններից մեկում՝ նախկին սպայական տանը ներկայումս գործում է Հերցեգովինայի թանգարանը։

Տեսարժանություն

Banjaluka tvrdjava Kastel.JPG
Map
Map

1737 թվականին այս բերդի համար կատաղի մարտեր են տեղի ունեցել ավստրիական և թուրքական զորքերի միջև։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Cytuj |tytuł = Fortress Kastel – Medieval fortress in the city center |data dostępu = 2021-04-15 |url = https://banjaluka.city/en/explore/place/kastel |archiwum = https://web.archive.org/web/20190723195836/https://banjaluka.city/en/explore/place/kastel |zarchiwizowano = 2019-06-23 |język = en
  2. «Commission to Preserve Monuments in Bosnia and Herzegovina» (.html Momentarily restricted availability due to portal upgrade - new portal under constructionwww.kons.gov.ba (English)։ Government of Bosnia and Herzegovina։ Վերցված է 17 May 2016 (չաշխատող հղում) The fortress was surrounded on all sides by stone walls, on which were raised loopholes and watchtowers, which indicates that in the past it was very strong military fortress. Geological excavations uncovering various items and money in the city, which was also used by Romans, reinforce the idea that the fortress was located on the site of a Roman military settlement, or castra. Located at the border between the former Dalmatia and Pannonia, the castra belonged to Dalmatia, as its northernmost part. www.tbh.ba