Վերապատվելի Ջեյմս Կառնուսյան (1926, Բեյրութ, Լիբանան - ապրիլի 8, 1998(1998-04-08), Բեռն, Շվեյցարիա), շվեյցարահայ հոգևոր հովիվ, գրող և հասարակական գործիչ։

Ջեյմս Կառնուսյան
Ծնվել է1926
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էապրիլի 8, 1998(1998-04-08)
Մահվան վայրԲեռն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Լիբանան և  Շվեյցարիա
Կրոնբողոքականություն
Մասնագիտությունգրող, ակտիվիստ և քահանա
ԱնդամությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ

Կենսագրություն խմբագրել

Ջեյմս Կառնուսյանը Հայոց ցեղասպանությունը Մուսա լեռան հերոսամարտի շնորհիվ վերապրածների որդի է[1]։

Նրա ծնողները՝ Լուսի Գոստոնյանը և Սարգիս Կառնուսյանը, Մեծ եղեռնը վերապրած հայեր էին։ Մայրը ծնվել էր Մարաշ քաղաքում, 1900 թվականին։ Զանգվածային կոտորածների ու տեղահանության ժամանակ նրա ընտանիքի 33 անդամները սպանվել են։ Նա միակ փրկվածն է եղել։ Նա վիրավոր վիճակում հայտնվել է Ուրֆայում՝ բժիշկ Յակոբ Կյունցլերի մոտ, որը 8000 որբի փրկել է և տեղափոխել Սիրիա ու Լիբանան։ Սիրիայի Հալեպ քաղաքում հանդիպել են ապագա ամուսինները՝ Լուսի Գոստոնյանն ու Սարգիս Կառնուսյանը։ Սարգիսն արիաբար պաշտպանել էր Մուսա լեռան շրջակա մի քանի հայկական գյուղերը։ Զույգն ունեցել է հինգ երեխա, որոնք մեծացել են Բեյրութում[2]։

Նրանց որդի Ջեյմս Կառնուսյանը ծնվել է 1926 թվականին Բեյրութի փախստականների ճամբարում[3]։ Սովորել է Հունաստանի և Շվեյցարիայի համալսարաններում։ 1979 թվականին Փարիզում նախաձեռնել է Հայկական առաջին համաշխարհային կոնգրեսը[2][4]։ 1983 թվականին Լոզանի պայմանագրի 60-րդ տարեդարձի կապակցությամբ Ջեյմս Կառնուսյանը Լոզանում կազմակերպել է համահայկական համագումար, որին մասնակցել են 17 երկրների պատվիրակներ[5]։ «Մեր առաջնահերթությունը մնում է Թուրքիայի կողմից օկուպացված Արևմտյան Հայաստանի վերականգնումը»,- պարզաբանել է նա[6]։

1992 թվականին արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի քաղաքացիական ծառայող Հանս Շելենբերգի և Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին պատգամավոր Ալեքսանդր Էյլերի հետ համատեղ հիմնադրել է Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան (GSA - Gesellschaft Schweiz-Armenien)[5]։

Ոչ հավաստի տեղեկություններով՝ Ջեյմս Կառնուսյանը եղել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ զինյալ կազմակերպության հիմնադիրներից մեկը[7] Հակոբ Հակոբյանի (իսկական անունը՝ Հարություն Թագուշյան) և գրական գործիչ և «Սփյուռք» գրական հրատարակության հրատարակիչ Գևորգ Աճեմյանի հետ համատեղ։

Գրքեր խմբագրել

  • Back to the Ararat Highlands, printed in Switzerland, 1976 (բնօրինակ անվանում՝ «Վերադարձ Դէպի Այրարատեան Լեռնաշխարհ»)
  • Return to the Ararat Plateau: Pan-Armenian Liberation Movement, by James Karnusian, translated by Aris Sevag, AR Publishing, 1979, 43 pages

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zwischen Rhein und Arax.: Neunhundert Jahre deutsch-armenische Beziehungen. Enno Meyer, Ara J. Berkian. Holzberg, 1988, p. 164
  2. 2,0 2,1 Մանուշակ Կառնուսյան
  3. Le combat arménien: entre terrorisme et utopie, by Armand Gaspard - 1984 - P. 99
  4. Le Paris des étrangers depuis 1945, by Antoine Marès, Pierre Milza, 1994, p. 231
  5. 5,0 5,1 «Oliver Zwahlen: The Genocide of The Armenians and its Reaffirmation in Switzerland (Swiss Master Thesis in German)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  6. La Comunità internazionale: rivista trimestrale della Società italiana per l'organizzazione internazionale, Volume 39, CEDAM, 1984, p. 560
  7. Rev. James Karnusian, retired pastor and one of three persons to establish ASALA, dies in Switzerland // The Armenian Reporter International, 18 April 1998

Արտաքին հղումներ խմբագրել