Կառլ Ֆրիդրիխ Բոդրի (ռուս.՝ Карл-Фридрих Петрович Бодри, նոյեմբերի 12, 1812(1812-11-12), Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1894(1894-12-08)), ռուս նկարիչ, դիմանկարիչ, քաղաքային լանդշաֆտի և ժանրային վարպետ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։

Կառլ Ֆրիդրիխ Բոդրի
Ծնվել էնոյեմբերի 12, 1812(1812-11-12)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 8, 1894(1894-12-08) (82 տարեկան)
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1839) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
 Karl Friedrich Beaudry Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հիմնական կրթությունը ստացել է Մոսկվայի նկարչության և քանդակագործության դպրոցում (1833-1839), ավարտելուց հետո նրան շնորհվել է նկարչի կոչում։ Որոշ ժամանակ (1843 թվականից) որպես ազատ ունկնդիր հաճախել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա` Կառլ Բրյուլովի պատմական նկարչության դասարան։ Իր հետագա կյանքի ընթացքում Բոդրին հիմնականում բնակվում էր Մոսկվայում, որտեղ ստեղծում էր իր գլխավոր գործերը։ Նկարիչը աշխատել է տարբեր ժանրերում, ինչի վկայությունն է նրա աշխատանքների ցանկը. «Ինքնադիմանկար (1839 թվական)», «Գյուղական տեսարան (1840 թվական)», «Քանդակագործ Վիտալին աշխատավայրում (1841 թվական)» «Պ. Չադաևայի կաբինետը», «Քանդակագործ Վիտալիի արհեստանոցը», «Հոր դիմանկարը», «Մոսկվա. տեսարան Կռիվոկոլենի նրբանցքից, 1848 թվականի ամառ» (1848), «Մոսկվա. Ֆորպոստ քաղաքի մուտքի մոտ (1849 թվական)»։ 1850-ականներին Բոդրիի հմտությունն այնքան էր աճել, որ նա ստացել էր «նշանակված ակադեմիկոսի» կոչում (1857)[1]։ 1860 թվականին արժանացել է «Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի» ակադեմիկոսի կոչում` Ակադեմիայի խորհրդին ներկայացրած «Խաչի մուտքը Մոսկվայի Կրեմլի Բլագովեշենսկի տաճարի մոտ» նկարի համար։ 19-րդ դարում նկարչության ակադեմիկոսի կոչումը շատ պատվաբեր էր և բերում էր նյութական շոշափելի արտոնություններ։ Եվ այնուամենայնիվ դա ամենից առաջ վկայում էր նկարչի հմտության որոշակի մակարդակի մասին։ Կ. Բոդրին իր ստեղծագործություններն ստեղծել է այն ժամանակ, երբ ռուսական արվեստը հայտնի էր մի շարք նկարիչների անուններով։ Իհարկե, նկարիչը զիջում էր նրանցից շատերին։ Նա «երկրորդ էշելոնի» հուսալի վարպետ էր, ինչի մասին վկայում են նրա աշխատանքները, որոնք պահվում են երկրի բազմաթիվ թանգարաններում։ Թաղված է Վվեդենսկոյե գերեզմանատանը (գերեզմանը կորել էր)[2]

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Энциклопедия Немцев России
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 20. — 454 с.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել