Շառլ Բուրբոն
(Վերահղված է Կառլ Ֆիլիպից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառլ X (այլ կիրառումներ)
Շառլ X, (հոկտեմբերի 9, 1757[1][2][3][…], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[4] - նոյեմբերի 6, 1836[1][2][5][…], Գորիցիա, Ավստրիական կայսրություն), թագավոր 1824-1830 թվականներին։ Բուրբոնների դինաստիայից։ Լյուդովիկոս XVI-ի եղբայրը։ Հեղափոխության ժամանակ, 1789 թվականի հուլիսին, փախել է արտասահման և դարձել հեղափոխական Ֆրանսիայի դեմ ինտերվենցիայի կազմակերպիչներից։ Գահ բարձրանալուց հետո վարել է ներքին և արտաքին ծայրահեղ հետադիմական քաղաքականություն։ 1830-ի Հուլիսյան հեղափոխության ժամանակ Կարլոս X գահընկեց է արվել և վտարվել երկրից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
- ↑ 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118776770 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Ангулемскій Герцогъ, Лудовикъ Антоній Бурбонъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 2. — С. 264—265.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 325)։ |