Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգեն
Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգեն կամ Կառլ ֆոն Հաբսբուրգ (գերմ.՝ Karl von Habsburg, հունվարի 11, 1961[1][2], Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), Հաբսբուրգների ազնվականական տան ներկայիս ղեկավարը։ Օտտո ֆոն Հաբսբուրգի և արքայադուստր Ռեժենա Սաքսեն-Մայնջինենի որդին, Ավստրիայի վերջին կայսեր՝ Կառլոս I-ի թոռը։
Կառլ ֆոն Հաբսբուրգ Karl von Habsburg | |||
Կառլ ֆոն Հաբսբուրգը Վիեննայում | |||
| |||
---|---|---|---|
հունվարի 1, 2017 | |||
Կուսակցություն՝ | Ավստրիայի ժողովրդական կուսակցություն | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող | ||
Ծննդյան օր | հունվարի 11, 1961[1][2] (60 տարեկան) | ||
Ծննդավայր | Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3] | ||
Դինաստիա | Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Օտտո ֆոն Հաբսբուրգ[2] | ||
Մայր | Princess Regina of Saxe-Meiningen?[2] | ||
Ամուսին | Ֆրանչեսկա Հաբսբուրգ-Լոթարինգեն | ||
Զավակներ | Ֆերդինանդ Զվոնիմիր Հաբսբուրգ-Լոթարինգեն[2], Eleonore von Habsburg?[2] և Gloria Erzherzog von Österreich?[2] | ||
Կայք՝ | karlvonhabsburg.at | ||
Պարգևներ | |||
ԿենսագրությունԽմբագրել
Կառլ ֆոն Հաբսբուրգը ծնվել է 1961 թվականի հունվարի 11-ին Գերմանիայի Բավարիայի մարզի Շտարնբերգ քաղաքում։ Չափահաս դառնալուց հետո Փյոքինգ կոմունայում մկրտվել է, որպես Ավստրիայի Հաբսբուրգ-Լոթարինգենների ազնվականական ընտանիքի էրցհերցոգ Կառլ ֆոն Հաբսբուրգ[4]։ Նրա հայրը փաստացիորեն Իսպանիայի քաղաքացի էր, իսկ մայրը՝ Գերմանիայի։ Այնուամենայնիվ, Կառլն իր եղբայրների պես իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրեց Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում[5]՝ դառնալով վերջինիս քաղաքացի։
Կառլն Ավստրիական կայսրության վերջին գահակալի՝ Կառլոս I-ի թոռն է։ Հաբսբուրգների թագավորական ընտանիքի վերջին ներկայացուցիչներից է։ Նա չի օգտագործում իր նախնիների կոչումները, քանի որ դրանց օգտագործումն անօրինական է ինչպես Հունգարիայում, այնպես էլ Ավստրիայում։
Քաղաքական գործունեությունԽմբագրել
1986 թվականին Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգենը դառնում է միջազգային համաեվրոպական միության ավստրիական մասնաճյուղի նախագահ։ 12 տարի իրավունք ուսանելուց հետո՝ 1992-1993 թվականներին ղեկավարում է հանրային հեռուստատեսության «Ով ով է» խաղը[6][7]։ 1996 թվականին Ավստրիայի ժողովրդական կուսակցության կողմից ընտրվում է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։
2002 թվականի հունվարի 19-ին Կառլ ֆոն Հաբսբուրգը ՄԱԿ-ի ղեկավար կոմիտեի կողմից նշանակվում է ՆՉԱԿ-ի (Ներկայացուցչություն չունեցող ազգերի կազմակերպություն) գլխավոր տնօրեն[8]։ 2008 թվականի դեկտեմբերի 7-ին դառնում է «Կապույտ վահան» միջազգային կոմիտեների ասոցիացիայի նախագահ[9]։
Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգենը Հաբսբուրգների ազնվականական ընտանիքի ներկայիս առաջնորդն է։ 2007 թվականի հունվարի 1-ին նրա հայրը՝ Օտտո ֆոն Հաբսբուրգը, հրաժարվեց Հաբսբուրգների դինաստիայի ղեկավարի պաշտոնից և դարերի պատմություն ունեցող արքայատոհմի ձևական ղեկը հանձնեց որդուն, ով համապատասխանաբար ստացավ արքունի կոչում։ Բացի այդ, Կառլը հավակնում էր մի շարք գոյություն չունեցող պետությունների գահին, ինչպիսիք էին Հունգարիայի և Բոհեմիայի թագավորությունները, Լիտվայի մեծ իշխանության, Իլլարիայի թագավորությունը, Գալիցիա-Վոլինիայի թագավորությունը և անգամ 1291 թվականից ի վեր գոյություն չունեցող Երուսաղեմի թագավորությունը։
ԾանոթագրությունԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1020649887 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Наследники запаса. Журнал "Коммерсантъ Власть" № 42 от 24.10.2000, стр. 32
- ↑ «Villa Swoboda», SalzburgWiki.
- ↑ «Beruf: Enkel», Die Presse, 3 April 2011, http://diepresse.com/home/meinung/portraitdestages/647306/Beruf_Enkel
- ↑ Ansichtssache: Ranking der Absonderlichkeiten im ORF - 50 Jahre Fernsehen - derStandard.at › Etat
- ↑ UNPO։ «UNPO Steering Committee appoints Karl von Habsburg as the organizations new Director-General»։ UNPO Website։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-03-ին։ Վերցված է ապրիլի 23, 2011
- ↑ Blue Shield։ «ANCBS - An organization for protection of culture in danger»։ Blue Shield Website։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է ապրիլի 23, 2011