Բացել գլխավոր ցանկը

Կառլ Լիննեյ կրտսեր (շվեդ.՝ Carl von Linné d.y., լատ.՝ Carolus Linnaeus filius, հունվարի 20, 1741(1741-01-20)[1][2][3][4], Q10493877?, Falun Municipality, Dalarna County, Շվեդիա[3] - նոյեմբերի 1, 1783(1783-11-01)[1][2][3][4], Uppsala domkyrkoförsamling, Շվեդիա[3]), շվեդ բժիշկ և բնագետ (բուսաբան), Կառլ Լիննեյի (շվեդ.՝ Carl Linné, Carl von Linné, լատ.՝ Carolus Linnaeus, 1707-1778) որդին։

Կառլ Լիննեյ
շվեդ.՝ Carl von Linné d.y.
Forslund, Linnaeus filius.jpg
Ծնվել էհունվարի 20, 1741(1741-01-20)[1][2][3][4]
Q10493877?, Falun Municipality, Dalarna County, Շվեդիա[3]
Մահացել էնոյեմբերի 1, 1783(1783-11-01)[1][2][3][4] (42 տարեկանում)
Uppsala domkyrkoförsamling, Շվեդիա[3]
ԳերեզմանՈւփսալայի Մայր տաճար
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունբուսաբան, բնագետ, համալսարանի պրոֆեսոր և սնկաբան
Հաստատություն(ներ)Ուփսալայի համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն
Ալմա մատերՈւփսալայի համալսարան
Տիրապետում է լեզուներինշվեդերեն[2]
Եղել է գիտական ղեկավարՈւլոֆ Պետեր Սվարց
ՀայրԿառլ Լիննեյ[3]
ՄայրՍարա Էլիզաբեթ Մորեա
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)L.f.
Carl von Linné the Younger Վիքիպահեստում
Տիտղոսաթերթ Կառլ Լիննեյի հայտնի աշխատանքներ Supplementum Plantarum systematis vegetabilium (1781)

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Կառլ կրտսեր առաջին Կառլ Լիննեյի և նրա տիկնոջ՝ Սառայի Մորեի (շվեդ.՝ Sara Elisabeth Moraea, 1716-1806) առաջին երեխան էր (նրանց ընտանիքում կար յոթ երեխա):

Մանկություն և պատանեկությունԽմբագրել

Նա ընդգրկված էր Ուպսալայի համալսարանում, երբ ընդամենը 9 տարեկան էր և սովորում էր մնացած ուսանողների հետ միասին, որոնց դասավանդել է նրա հայրը: Կառլ Լիննեյի Առաջադրանքով նրա որդու մասին հոգ էին տանում լավագույն ուսանողները՝ ապագայում հայտնի բուսաբան Պեր Լյոֆլինգը (շվեդ.՝ Pehr Löfling, 1729-1756), Դանիել Սուլանդերը (շվեդ.՝ Daniel Solander, 1733-1782) և Յոհան Պետեր Ֆալկը: 10 տարեկանում նա արդեն գիտեր Ուպսալայի հին բուսաբանական այգու (Լիննեյի Պարտեզում) բույսերի մեծ մասը: 

18 տարեկանում հոր հովանու ներքո նա աշխատել է Ուպսալայի բուսաբանական այգում: 1762 թվականին տպագրվել է նրա առաջին աշխատանքը՝ Plantarum Rariorum Horti Upsaliensis, որում նա նկարագրել է բուսաբանական այգու առավել հազվագյուտ հանդիպող բույսերին: 1763 թվականին լույս է տեսել այդ աշխատանքի երկրորդ մասը:

Հասուն տարիներԽմբագրել

 1763 թվականին, քսաներկու տարեկանում, նա նշանակվել է Ուպսալայի համալսարանի պրոֆեսոր՝ բուսաբանության ամբիոնի գործնական բժշկության բաժնում: Նրա նշանակումը պրոֆեսորի պաշտոնում "առանց քննությունների կամ ատենախոսության պաշտպանության" առաջացրել է իր գործընկերների վրդովմունքը, այդ պատճառով մինչև 1765 թ. նա Սամուել Աուրիվիլիուսի (1721-1767) ղեկավարությամբ գրել է դոկտորական ատենախոսություն և միայն նրա պաշտպանությունից հետո կարողացավ կարդալ սեփական դասախոսությունները: Դոկտորական աստիճանը նրան շնորհվել է 1765 թվականին արքայազն Գուստավ (ապագա թագավոր Գուստավ III) կարգադրությամբ: Հաստիքային պրոֆեսոր նա դարձել է միայն 1777 թվականին, իր հոր մահից ոչ շատ առաջ: 

 1778 թ. հունվարին, մահանում է Կառլ Լիննեյ ավագը: Նա թողել է հսկայական հավաքածու, որում ընդգրկված էին երկու չորացրած բույսերի հավաքածու, միջատների և հանքային նյութերի հավաքածու, ինչպես նաև մեծ գրադարան: Երկար ընտանեկան տարաձայնություններից և հակառակ Կառլ Լիննեյի գրավոր լքված ցուցումներին ամբողջ հավաքածուն բաժին է հասել իր որդուն, որը Խամերբյու թանգարանից տեղափոխել է իր տուն և վերին աստիճանի ջանասիրությամբ աշխատել է դրանց պահպանմամբ: Անգլիացի բնագետ Ջոզեֆ Բանքսը առաջարկել է իրեն վաճառել հավաքածուն, բայց նա հրաժարվել է[5]։

Ճանապարհորդություն Եվրոպայում (1781-1783)Խմբագրել

1781 թվականի գարնանը Կառլ Լիննեյ կրտսերը մեկնել է երկար բուսաբանական ճամփորդության Արևմտյան Եվրոպայում: Ճանապարհորդության նպատակներից էր նախապատրաստումը նոր գրքին և նրա հրատարակմանը: 

1781 թվականի մայիսից մինչև 1782 թ. օգոստոս նա ապրում էր Անգլիայում՝ բնագետ Ջոզեֆ Բանքսի տանը, Թագավորական հասարակությունում (1778-1820)՝ զբաղվելով ուսումնասիրությամբ:

Դրանից հետո նա այցելել է Բելգիա, Նիդերլանդներ, եղավ Փարիզում (որտեղ թագավոր Լյուդովիկոս XVI-ի կողմից արժանացել է նրա ընդունելությանը), Համբուրգում, որտեղ հյուրընկալվել էր Պաուլին Դիտրիխա Գիզեկին), Կոպենհագեն:

Օգտվել իր ճամփորդության արդյունքներից նա չի հասցրել. դեռ Լոնդոնում գտնվելու ժամանակ նա հիվանդացել է հեպատիտով և շուտով՝ հայրենիք վերադառնալուց հետո, նոյեմբերի 1-ին 1783 թ., հանկարծամահ է եղել (այլ տվյալներով ՝ նա մահացել է ինսուլտից).

Կառլ Լիննեյ կրտսերի գիտական ձեռքբերումները շատ ավելի համեստ են, քան նրա հոր: Վերջինիս առավել հայտնի աշխատանքներից Supplementum Plantarum systematis vegetabilium (1781) համալրել է Կառլ կրտսերի բուսաբանական նկարագրությունները, որոնք գրված էին Կառլ Լիննեյ ավագի, նրա աշակերտների և հետևորդների կողմից:

Ընտրված աշխատանքներըԽմբագրել

  • Decas prima [et secunda] plantarum rariorum Horti Upsaliensis sistens descriptiones & figuras plantarum minus cognitarum. - Stockholm, 1762-1763.
  • Plantarum rariorum Horti Upsaliensis fasciulus Primus, 1767.
  • Nova graminum genera..., 1779.
  • Supplementum plantarum Systematis vegetabilium editionis decimae tertiae, Generum plantarum editionis sextae, et Specierum plantarum editionis secunda. - Braunschweig, 1781.

Կառլ Լիննեյի և նրա որդու հավաքածուների ճակատագիրըԽմբագրել

 
Ուպսալայի համալսարանի մայր տաճար:
Բնօրինակը Ադրբեջանում այրել են:

 Կառլ Լիննեյ կրտսերը երեխաներ չի ունեցել։ Շուտով նրա մայրը վաճառել հավաքածուն անգլիացի բնագետ Ջեյմս Էդվարդ Սմիթին:

Կառլ Լիննեյ կրտսերի սեփական միակ չորացրած բույսերի հավաքածուն, որը կոչվում է "Փոքր հավաքածու" (լատ.՝ Herbarium parvum), ներառում է բույսերի, իր կողմից հավաքագրված, ինչպես նաև կրկնօրինակների այն նմուշները, որոնք մտել են հավաքածուն նրա հոր կողմից: Այս միակ չորացրած բույսերի հավաքածուն պահպանվել էր բարոն Կլաս Ալստրյոմերի (շվեդ.՝ Clas Alströmer, 1736-1894)՝ Կառլ Լիննեյի աշակերտի մոտ՝ որպես գրավ: Նա Կառլ Լիննեյ կրտսերին տրամադրել էր փոխառություն, որպեսզի ճանապարհորդեր Եվրոպայում. Ավելի ուշ այդ միակ չորացրած բույսերի հավաքածուն նվիրել էր Շվեդական գիտությունների Թագավորական ակադեմիային և այժմ պահվում է Ստոկհոլմում.

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել