Կառլ Այգենման
Կառլ Այգենման (անգլ.՝ Carl Henry Eigenmann, մարտի 9, 1863[1], Flehingen, Oberderdingen - ապրիլի 24, 1927[1] կամ 1927[2], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), գերմանա-ամերիկացի ձկնաբան, Հարավային Ամերիկայում քաղցրահամ ջրերի ձկների տաքսոնոմիայի և տարածման ոլորտի մասնագետ, իր կնոջ՝ Ռոզա Սմիթի հետ, Այգենմանն առաջին անգամ ուսումնասիրել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ջրերում ապրող մի քանի հարյուր տեսակի ձկներ[5]։
Կառլ Այգենման գերմ.՝ Carl H. Eigenmann | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1863[1] |
Ծննդավայր | Flehingen, Oberderdingen |
Մահացել է | ապրիլի 24, 1927[1] (64 տարեկան) կամ 1927[2] |
Մահվան վայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Greenwood Memorial Park[3] |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ և ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1886)[4], Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1887)[4] և Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1889)[4] |
Մասնագիտություն | կենդանաբան, համալսարանի դասախոս, գրող, zoological collector, Ձկնաբան և հերպեսաբան |
Աշխատավայր | Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն[4] և Քարնեգի բնագիտական թանգարան[4] |
Ամուսին | Ռոզա Սմիթ Այգենման[3] |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Երեխաներ | Adele Eigenmann? |
Carl Eigenmann Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿառլ Այգենմանը ծնվել է Գերմանիայում[6]։ 1877 թվականին, 14 տարեկան հասակում, հորեղբոր հետ Գերմանիայից գաղթել է ԱՄՆ[7][8]։ Որոշ ժամանակ անց նա ընդունվել է Ինդիանայի համալսարան, որտեղ սովորել է առաջատար ձկնաբան, մանկավարժ, եվգենիստ, խաղաղության ակտիվիստ Դևիդ Սթար Ջորդան[9]։
1886 թվականին Այգենմանը ստացել է բակալավրի աստիճան և կարճ ժամանակ անց մեկնել Կալիֆորնիա, որտեղ հանդիպել է Ռոզա Սմիթին, որը հայտնի էր Արևմտյան ափի ձկների մասին իր աշխատանքով։ 1887 թվականի օգոստոսի 20-ին նրանք ամուսնացել են և միասին ընդունվել Հարվարդի համալսարան, որտեղ ուսումնասիրել են Լուի Ագասիսի և Ֆրանց Շտայնդախների հավաքածուները և հրատարակել իրենց առաջին համատեղ աշխատանքը։
1888 թվականին զույգը տեղափոխվել է Սան Դիեգո, Կալիֆորնիա, որտեղ Կառլը աշխատել է որպես բնական գիտությունների ընկերության համադրող և օգնել Սան Դիեգոյի կենսաբանական լաբորատորիայի հիմնադրմանը։ 1889 թվականին Ինդիանայում ստացել է գիտությունների դոկտորի կոչում, իսկ 1891 թվականին՝ կենդանաբանության պրոֆեսոր։ Մեկ տարի անց Կառլ Այգենմանի առաջին արշավախումբը ֆինանսավորվել է կենսաբան Ալբերտ Գյունտերի կողմից։ Արշավախումբը մեկնել է Ամերիկայի հյուսիս-արևմուտք և ուսումնասիրել մինչ այդ անհայտ ձկների բազմաթիվ տեսակներ։ Հետագայում արշավախումբն ուսումնասիրել է Ինդիանայի, Տեխասի, Միսսուրիի, Կուբայի քարանձավային ձկներ։
1908 թվականին Կառլ Այգենմանի արշավախումբը արշավել է Հարավային Ամերիկա Պոտարո և Էսեկիբո գետերի երկայնքով և ուսումնասիրել ձկների 128 նոր տեսակ և 28 կարգ։ 1912 թվականին արշավախումբն ուղևորվել է Կոլումբիա, 1912 թվականին՝ Անդեր։
1923 թվականին Կառլ Այգենմանն ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[10]։ 1927 թվականին նա կաթված է ստացել, որից հետո ընտանիքը վերադարձել է Սան Դիեգո[11]։ Ունեցել է հինգ երեխա։
Աշխատություններ
խմբագրել- The leptocephalus of the American eel and other American Leptocephali, C.H. Eigenmann et al, 1902
- The Freshwater Fishes of British Guiana, including a study of the ecological grouping of species, and the relation of the fauna of the plateau of hatof the lowlands, C.H. Eigenmann, 1912
- On Apareiodon, a new genus of characid fishes, 1916
- The fishes of Western South America. Part I, C.H. Eigenmann, 1922
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Indiana Authors and their Books, 1967-1980 / D. E. Thompson — Wabash College, 1981.
- ↑ 3,0 3,1 Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://archives.iu.edu/catalog/InU-Ar-VAA2622
- ↑ «Rosa Smith Eiganmann: "First Woman Ichthyologist..."». web.archive.org. 2015 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Payne, Fernandus; Jordan, David Starr (1927 թ․ մայիսի 27). «Carl H. Eigenmann». Science (անգլերեն). 65 (1691): 515–516. doi:10.1126/science.65.1691.515. ISSN 0036-8075.
- ↑ Elizabeth Noble Shor. «Eigenmann, Carl H.». Enclopedia.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Fernandus Payne and David Starr Jordan (1927 թ․ մայիսի 27). «Carl H. Eigenmann». Science. 65 (169): 515–6. doi:10.1126/science.65.1691.515. PMID 17843689.
- ↑ Abrahamson, James L. (1976). "David Starr Jordan and American Antimilitarism," The Pacific Northwest Quarterly, Vol. 67, No. 2, pp. 76-87.
- ↑ «Carl H. Eigenmann papers, 1884-1925». webapp1.dlib.indiana.edu. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Leonhard Stejneger (1937). «Biographical Memoir of Carl H. Eigenmann, 1863–1927» (PDF). Biographical Memoirs. National Academy of Sciences of the United States of America. էջեր 306, 324. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Institute of Pacific Relations
- «A revision of the South American Nematognathi or cat-fishes /». Biodiversity Heritage Library. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- Beolens, Bo; Michael Watkins; Michael Grayson (2011). The Eponym Dictionary of Reptiles. Baltimore, Maryland: Johns Hopkins University Press. էջ 81. ISBN 978-1-4214-0135-5.
- Brown, Pamela Stocking (1994). «Early Women Ichthyologists» (PDF). Environmental Biology of Fishes. 41 (1–4): 25–26. doi:10.1007/bf00023798. S2CID 189888825. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- «Carl H. Eigenmann papers, 1884-1925». Indiana University Archives. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- Dean, Bashford, and Charles Rochester Eastman, ed. (1916). A Bibliography of Fishes. Vol. I. New York: American Museum of Natural History. էջ 365.
{{cite book}}
:|author=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Dendy, Arthur (1909 թ․ նոյեմբերի 11). «Review of Cave vertebrates of America; a study in degenerative evolution by Carl Eigenmann». Nature. 82 (2089): 40. doi:10.1038/082040a0.
- «Eigenmann Mss». Lilly Library Manuscript Collections. Lilly Library, Indiana University Bloomington. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- Hubbs, Carl L., "Rosa Smith Eigenmann," in James, Edward T., ed. (1971). Notable American Women 1607–1950: A Biographical Dictionary. Vol. I. Cambridge, Massachusetts: The Belknap Press of Harvard University Press. էջ 566. OCLC 167545.
- Jordan, David Starr (1927 թ․ մայիսի 27). «Carl H. Eigenmann». Science. 65 (169): 515–16. doi:10.1126/science.65.1691.515. PMID 17843689. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- Jordan, David Starr (1919). The Genera of Fishes, Part III. Leland Stanford Junior University Publications University Series. Stanford, California: Stanford University. էջեր 445–46.
- Payne, Fernandus; David Starr Jordan (1927 թ․ մայիսի 27). «Carl H. Eigenmann». Science. 65 (169): 515–16. doi:10.1126/science.65.1691.515. PMID 17843689.
- «Rosa Smith Eigenmann». Women in Science: A Selection of 16 Significant Contributors. San Diego Supercomputer Center. էջ 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
- Shor, Elizabeth Noble. «Eigenmann, Carl H.». Enclopedia.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- Smith, Charles H; Joshua Woleben; Carubie Rodgers (2005). «Eigenmann, Carl H. (Germany-United States 1863-1927)». Some Biographers, Evolutionists and Ecologists: Chrono=Biographical Sketches. Western Kentucky University. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- Stejneger, Leonhard (1937). «Biographical Memoir of Carl H. Eigenmann, 1863–1927» (PDF). Biographical Memoirs. National Academy of Sciences of the United States of America. էջեր 305–36. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- «The American Characidae». Memoirs of the Museum of Comparative Zoology at Harvard College. Cambridge, Massachusetts: Museum of Comparative Zoology, Harvard College. XLIII: 1–558. 1929. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
- «The Leptocephalus of the American eel and other American Leptocephali». Bulletin of the United States Fish Commission. 21: 81–92. 1901.