Կառլո Դոլչի
Կառլո Դոլչի (մայիսի 25, 1616[1][2][3][…], Ֆլորենցիա - հունվարի 17, 1686[1][2][3][…], Ֆլորենցիա), ֆլորենտական բարոկկո դպրոցի իտալացի նկարիչ։
Կառլո Դոլչի իտալերեն՝ Carlo Dolci | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 25, 1616[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա |
Վախճանվել է | հունվարի 17, 1686[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Virgin of the Annunciation?, The Angel of the Annunciation? և Blessing Christ? |
Աշակերտներ | Alessandro Loni?[4][5] |
Զավակներ | Agnese Dolci?[6] |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Դեռ մանուկ հասակում Կառլոն արտասովոր նկարչական ձիրք է դրսևորել, և ծնողները նրան ուղարկել են ուսանելու Ջակոպո Վինյալիի գեղարվեստի դպրոցում։ 1640-ական թվականների սկզբներին նկարիչ Գվիդո Ռենիի նկարելու «լուսավոր-մուգ» եղանակի ազդեցությամբ իր կտավներին հաղորդել է առավել ինտենսիվ, գունագեղ արտահայտություն։ Տասը տարի անց՝ 1650-ական թվականներին ավելի մեծ ուշադրություն է նվիրել նկարի ետին պլանում մարդկային կերպարանքների գծապատկերմանը։ Այդ և հետագա տարիներին զարգացրել է վաղ Վերածննդի դարաշրջանի դասականներ Ֆիլիպո Լիպպիի և Պիետրո Պերուջինոյի վարպետության ավանդույթները։ Կյանքի վերջին տարիներին Կառլո Դոլչին իր կերպարներին պատկերել է առավելապես անշարժ ու ծանր՝ ասես ցանկանալով ընդգծել դրանց առնչությունը կրոնին։
Ընտիր կտավներԽմբագրել
«Բարդի ընտանիքը — I» - 1631 թ., Ֆլորենցիա, պալացցո Պիտտի
«Բարդի ընտանիքը — II» 1632 թ., Ֆլորենցիա, պալացցո Պիտտի
«Սուրբ Անդրեասի չարչարանքները» - 1641 թ., Ֆլորենցիա, պալացցո Պիտի
«Պահապան հրեշտակ» - Ֆլորենցիա, Կորսինի պատկերասրահ
«Ինքնանկար» - 1674 թ., Ֆլորենցա, Ուֆֆիցի պատկերասրահ
«Մարիամ Մագթաղինացի» - 1660/1670 թթ., Ուֆֆիցի պատկերասրահ,
«Ծաղիկներով նատյուրմորտ» - 1665/1670 թթ., Ֆլորենցիա, Ուֆֆիցի պատկերասրահ
«Այնոլֆո դի Բարդի» - 1632 թ., Ֆլորենցիա, Ուֆֆիցի պատկերասրահ
ՊատկերասրահԽմբագրել
Հովհաննես Ավետարանիչ, 1647, Մոսկվա, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան (Մոսկվա)[7]
Այնոլֆո դը Բարդի, 1632, Ֆլորերնցիա, Պիտտի
Մարիամ Մագթաղինացի, 1644-46,Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
Մարիամ Մագթաղինացի, 1660-70, Ֆլորենցիա, Ուֆֆիցի
Սուրբ Ցիցիլիա, 1670, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Carlo or Carlino Dolci — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://doi.org/10.1093/benz/9780199773787.article.B00111372
- ↑ Union List of Artist Names — 2021.
- ↑ «Иоанн Евангелист»։ Итальянская живопись VIII-XX веков из собрания ГМИИ им. А. С. Пушкина։ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան (Մոսկվա)։ Վերցված է 2016-05-19