Կառլոս Գոն

բրազիլացի-լիբանանցի-ֆրանսիացի գործարար

Կառլոս Գուն (արաբ․՝ كارلوس غصن‎‎, Kárlos Ġoṡn, պորտ.՝ Carlos Ghosn, ֆր.՝ Carlos Ghosn մարտի 9, 1954(1954-03-09)[2][3][4][…], Պորտու Վելյու, Բրազիլիա), Բրիտանական կայսրության շքանշանակիր, բրազիլացի-լիբանանցի-ֆրանսիացի[10] գործարար, որն այժմ ֆրանսիական Renault ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը, ճապոնական Nissan ընկերության նախագահը և նախկին գլխավոր գործադիր տնօրենը և Mitsubishi Motors-ի նախագահն է։ 2013 թվականի հունիսից մինչև 2016 թվականի հունիսը Գոնը եղել է ռուսական ԱվտոՎԱԶ ավտոմոբիլաշինական ընկերության նախագահը[11][12]։ Գոնը նաև Renault-Nissan Alliance ֆրանս-ճապոնական ռազմակավարական գործընկերային դաշինքի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենն է։ Դաշինքը, որը «Նիսանից» և «Ռենոյից» բացի ներառում է նաև «ԱվտոՎԱԶ»-ը և «Միցուբիշին», 2010-17 թվականներին զբաղեցրել է համաշխարհային ավտոմոբիլաշինական շուկայի մոտ 10%-ը՝ դառնալով աշխարհում երրորդ խոշոր ավտոմոբիլաշինական կոնցեռնը[13][14][15][16][17]։

Կառլոս Գոն
արաբ․՝ كارلوس غصن‎‎[1]
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1954(1954-03-09)[2][3][4][…] (70 տարեկան)
ԾննդավայրՊորտու Վելյու, Բրազիլիա
Քաղաքացիություն Լիբանան[5],  Ֆրանսիա[6] և  Բրազիլիա[7][8]
ԿրթությունՋամհուր քոլեջի Տիրամայրը, Փարիզի Ստանիսլասի քոլեջ, Սենտ-Լուիսի լիցեյ, Պոլիտեխնիկական դպրոց և Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունգործադիր տնօրեն, գրող, ճարտարագետ և ձեռնարկատեր
ԱշխատավայրՆիսսան և Ռենո
ԱմուսինCarole Ghosn?
Զբաղեցրած պաշտոններնախագահ և գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներCaroline Ghosn? և Anthony Ghosn?
Կայքcarlosghosn.info
 Carlos Ghosn Վիքիպահեստում

«Ռենոյում» իր արմատական վերակազմավորումներից հետո, որը 1990-ականների վերջին ընկերությանը վերադարձրեց շահութաբերությունը, Գոնը հայտնի դարձավ որպես «Le Cost Killer»[18]։ 2000-ականների սկզբին «Նիսանը» դարձնելով ավտոմոբիլաշինական շուկայի ամենաագրեսիվ ընկերություններից մեկը, որը շրջադարձային էր ընկերության 1999 թվականի գրեթե սնանկացման ուղղով գնալուն, Գոնը ստացավ «Mr. Fix It»[19] մականունը։

«Նիսանի» ֆինանսական վիճակը կարգավորելուց հետո 2002 թվականին Fortune գործարար պարբերականը Գոնին պարգևատրեց «Տարվա ասիացի գործարար» մրցանակով[20][21]։

2003 թվականին «Fortune»-ը նրան ճանաչեց ԱՄՆ-ից դուրս բիզնեսում 10 ամենաուժեղ մարդկանցից մեկը[22], և թերթի ասիական խմբագրությունը նրան ճանաչեց տարվա մարդ։

Financial Times և PricewaterhouseCoopers-ի համատեղ հետազոտություններով Կառլոս Գոնը ճանաչվեց 2003 թվականին աշխարհում ամենահարգված չորրորդ գործարարը[23] և ամենահարգված երրորդ գործարարը 2004-ին և 2005-ին[24][25][26]։

Գոնը և իր բիզնեսը արագ ճանաչման հասան Ճապոնիայում և ամբողջ աշխարհում[27][28], իսկ նրա կյանքը տեղ գտավ ճապոնական մանգաներում[29]։

Գոնը «Նիսանի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց 2017 թվականի ապրիլի 1-ին՝ շարունակելով մնալ ընկերության նախագահը։

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Կառլոսի պապը՝ Բիչարա Գոնը Լիբանանից Բրազիլիա է գաղթել 13 տարեկան հասակում՝ հաստատվելով բրազիլա-բոլիվիական սահմանից ոչ հեռու գտնվող Սան-Միգել-դու-Գուապորե քաղաքում[30]։ Բիչարա Գոնը ձեռնարկատեր էր, որը ղեկավարում էր գյուղատնտեսական և ռետինե արտադրանքների, ավիացիայի ոլորտի մի քանի ընկերություններ[31]։ Նրա որդին՝ Ժորժ Գոնը ամուսնացավ նիգերական ծագմամբ կնոջ հետ, որի ընտանիքը նույնպես գաղթել էր Լիբանանից[32], և տեղափոխվեցին Ռոնդոնիա նահանգի մայրաքաղաք Պորտու Վելյու[33]։

Կառլոս Գոնը ծնվել է 1954 թվականի մարտի 9-ին Պորտո Վելյուում[33][34][35]։ Երբ նա ընդամենը երկու տարեկան էր, հակասանիտարական ջուր խմելու հետևանքով հիվանդացավ և մոր հետ տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո[33]։ Գոնն այնտեղ ամբողջությամբ չապաքինվեց և 1960 թվականին, երբ արդեն 6 տարեկան էր, մոր և քրոջ հետ տեղափոխվեց Բեյրութ, որտեղ ապրում էր իր տատը[33]։

Գոնն իր միջնակարգ կրթությունը ստացել է Լիբանանում գտնվող Ջամհուրի աստվածամոր տաճարի քոլեջում։ Հետագայում վերապատրաստման դասերի է հաճախել Փարիզում[36]։ 1974 թվականին ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական, 1978-ին՝ Փարիզի լեռնային գործի բարձրագույն դպրոցները[34][37][38]։

Կարիերա խմբագրել

Միշլենից դեպի Ռենո խմբագրել

 
Պառլոս Գունը «Նիսանի» գործարանում պատասխանում է լրագրողների հարցերին (Կյուսյու, 2011, սեպտեմբեր)

1978 թվականին համալսարանն ավարտելուց հետո Գոնը 18 տարի անցկացրեց անվադողեր արտադրող եվրոպական խոշորագույն Michelin ընկերությունում[34][39]։ 1981-ին դարձավ ֆրանսիական Le Puy-en-Velay գործարանի կառավարիչը[34][40]։ 1984 թվականին նշանակվեց ընկերության անվադողերի արտադրության բաժնի արտադրության և հետազոտության ղեկավար[34][41]։

1985 թվականին, երբ Գոնը 30 տարեկան էր, նշանակվեց Միշլենի հարավամերիկյան բաժնի գլխավոր օպերացիոն տնօրեն[34][42][42][43]։ Գոնն ընկերության Հարավային Ամերիկայի բաժնում ստեղծեց ֆրանսիացիների, բրազիլացիների և այլ ազգերի լավագույն փորձի վրա հիմնված խաչաձև կառավարման թիմեր[44]։ Բրազիլիայում ունեցած բազմամշակույթ փորձը դրեց կառավարման իր բազմամշակույթ ոճի հիմքը և բազմազանության շեշտադրումը որպես բիզնես ակտիվ[44][45][46]։ Գոնի ղեկավարած բաժինը շահությաբերությանը վերադարձավ երկու տարում[44][47][48]։

Միշլենի հարավամերիկյան բաժնում իր առաքելությունը կատարելուց հետո Գոնը 1989 թվականին նշանակվեց ընկերության հյուսիս-ամերիկյան բաժնի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն և ընտանիքով տեղափոխվեց Հարավային Կարոլինայի Գրենվիլ քաղաք[49]։ 1990 թվականին նա հասավ մինչև «Michelin North America»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնին[44][49]։ Գոնը նախագահեց ընկերությունը վերակառուցման փուլում, երբ այն նոր էր ձեռք բերել ամերիկյան Uniroyal Goodrich Tire Company ընկերությունը[34][50]։

1996 թվականին վատ վիճակում գտնվող ֆրանսիական Renault մեքենաշինական ընկերությունը Գոնին հրավիրեց վաճառքի, առաջադեմ հետազոտությունների և արտադրության գծով գործադիր փոխնախագահի պաշտոնին և նրան հանձնվեց Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայում «Ռենոյի» բաժինը[34][51]։ Գոնի արմատական փոփոխությունները «Ռենոյին» վերադարձրին շահությաբերությունը 1997 թվականին[18][52]։

Նիսան և Ռենո-Նիսան դաշինքը խմբագրել

1999 թվականի մարտին «Ռենոն» և «Նիսանը» ստեղծեցին Renault-Nissan Alliance դաշինքը, իսկ մայիսին «Ռենոն» ձեռք բերեց «Նիսանի» բաժնետոմսի 36.8%-ը[53]։ Պահպանելով իր տեղը «Ռենոյում»՝ Գոնը 1999 թվականի հունիսին միաժամանակ ստանձնեց Nissan-ի գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը, իսկ 2001 թվականի հունիսին դարձավ գլխավոր գործադիր տնօրեն[34]։ Երբ նա միացավ ընկերությանը, «Նիսանն» ուներ ընդհանուր մոտ 20 միլիարդ դոլարի պարտք (ավելի քան 2 տրիլիոն յեն)[43][54], և իր 46 մոդել ավտոմեքենաներից ընդամենը 3-ն էր վաճառվում Ճապոնիայում, որտեղ գոյանում էր հիմնական շահույթը[55]։ Ընկերությունը խորտակման ուղղուց հետ բերելը գրեթե անհնար էր թվում[56][57][58][59]։ 1999 թվականի հոկտեմբերին հրապարակված Գոնի «Նիսանի վերածննդի պլանում» նախատեսվում էր ընկերությանը շահութաբերությունը վերադարձնել 2000 թվականի ֆինանսական տարում, իսկ 2002 թվականի ֆինանսական տարվա վերջում շահութաբերության աճը հասցնել 4,5%-ի[60][61][62]։ Գոնը խոստացավ հեռանալ, եթե այս նպատակներին չհասնի[63]։ Գոնն իր «Նիսանի վերածննդի պլանով» կոչ էր անում աշխատողների քանակը կրճատել 21,000-ով (ընդհանուր աշխատուժի 14%-ը), հիմնականում Ճապոնիայում, փակել ճապոնական 5 գործարան, կրճատել մատակարարների թիվը բաժնետոմսերի փաթեթների քանակը[60][64][65]։ Գոնը չորրորդ ոչ ճապոնացին էր, որը դարձավ ճապոնական ավտոարտադրողի ղեկավար, Մարկ Ֆիլդսից, Հենրի Ուոլեսից և Ջեյմս Միլերից հետո[66]։ Աշխատատեղերի, գործարանների և մատակարարների քանակի կրճատմանը զուգընթաց Գոնը գնաց նաև «Նիսանում» գլխավոր և դրամատիկ կառուցվածքային և կորպորատիվ-մշակութային փոփոխությունների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 豊 髙., 新吾 浜., 正季 溝. レバノン人の越境移動に関する経験と意識 (яп.) — 2012. — P. 38. — doi:10.24498/AJAMES.28.1_35
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. https://www.lemonde.fr/a-la-une/article/2005/04/28/louis-schweitzer-la-retraite-en-fanfare_643851_3208.html
  6. LIBRIS — 2012.
  7. https://viaf.org/viaf/64174149/
  8. https://www.interpol.int/fr/Notre-action/Notices/Voir-les-notices-rouges#2020-104
  9. https://www.usj.edu.lb/news.php?id=5168
  10. Bordet, Marie and Karyn Poupée. "Carlos Ghosn un Ovni chez Renault" Արխիվացված 2014-10-11 Wayback Machine. Le Point. Published March 28, 2005; modified January 17, 2007. (French)
  11. "Renault's Ghosn cedes Avtovaz chairmanship to Rostec exec". Reuters. April 18, 2016.
  12. Carlos Ghosn Արխիվացված 2017-09-01 Wayback Machine. NissanNews.com. Retrieved July 11, 2016.
  13. Schmitt, Bertel. "Top 10 Global Automakers: PSA Out, Daimler In". Forbes. June 14, 2017.
  14. The Renault-Nissan Alliance reports record sales of 7,276,398 units in 2010 Արխիվացված 2012-04-03 Wayback Machine. Renault-Nissan Alliance. January 28, 2011.
  15. "Renault-Nissan Alliance posts record sales in 2011 for third consecutive year" Արխիվացված 2017-08-05 Wayback Machine. Renault.com. February 1, 2012.
  16. ALLIANCE FACTS & FIGURES 2013. Renault-Nissan Alliance. 2013.
  17. ALLIANCE FACTS & FIGURES 2014. Renault-Nissan Alliance. 2014.
  18. 18,0 18,1 Litterick, David. "'Le Cost Killer' faces toughest test". The Telegraph. July 4, 2006.
  19. Fonda, Daren (2003 թ․ մայիսի 19). «Motor Trends: Le Cost Killer». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  20. Taylor III, Alex. "Awards" Արխիվացված 2017-02-02 Wayback Machine. Fortune. February 18, 2002.
  21. "Ghosn forecasts record Nissan profit for FY 2001". Kyodo News International. February 25, 2002.
  22. Loomis, Carol J. "The 25 most powerful people in business". Fortune. August 11, 2003.
  23. Gaspar, et al. Introduction to Business. Houghton Mifflin, Cengage Learning, 2008. p. 258.
  24. "The World's Most Respected Leaders: Do You Agree?". Fast Company. November 23, 2004.
  25. Brooke, James. "Nissan chief staying put". New York Times. November 20, 2005.
  26. "WORLD'S MOST RESPECTED COMPANIES 2005". FinFacts.ie. 2005.
  27. Mackintosh, James. "Carlos Ghosn: superstar car executive". Financial Times. 19 November 2004.
  28. Mackintosh, James. "A superstar leader in an industry of icons" Արխիվացված 2014-09-21 archive.today. Financial Times. 16 December 2004.
  29. Berfield, Susan (2008 թ․ փետրվարի 21). «Career Advice from a Comic Book». Businessweek.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  30. Ghosn, Carlos. SHIFT. pp. 1–2.
  31. Ghosn, Carlos. SHIFT. p. 3.
  32. Ghosn, Carlos. SHIFT. p. 4.
  33. 33,0 33,1 33,2 33,3 Ghosn, Carlos. SHIFT. p. 5.
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 34,6 34,7 34,8 Renault Nissan. Carlos Ghosn: Chairman and Chief Executive Officer, Renault-Nissan Alliance Արխիվացված 2014-09-24 Wayback Machine. IE University. IE.edu. March 3, 2011.
  35. Ghosn, Carlos. SHIFT: Inside Nissan's Historic Revival. Crown Publishing Group, 2006. Chapter 1 (excerpt).
  36. Ghosn, Carlos. SHIFT. p. 9.
  37. Carlos Ghosn. LinkedIn.
  38. Carlos Ghosn: Chairman and Chief Executive Officer, Nissan Motor Co., Ltd.. NissanUSA.com. Retrieved November 22, 2014.
  39. Ghosn, Carlos. SHIFT. pp. 18–23.
  40. Ghosn, Carlos. SHIFT. p. 24.
  41. Ghosn, Carlos. SHIFT. p. 27.
  42. 42,0 42,1 Kase, Kimio; Sáez-Martinez, Francisco J.; Riquelme, Hernán. Transformational CEOs: Leadership and Management Success in Japan. Edward Elgar Publishing, 2005. p. 125.
  43. 43,0 43,1 Inoue, Kae (2005 թ․ մարտի 28). «Carlos Ghosn, After Fixing Nissan, Faces Renault's Rising Costs». Bloomberg. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  44. 44,0 44,1 44,2 44,3 Muller, Joann. "The Impatient Mr. Ghosn". Forbes. May 12, 2006.
  45. "Carlos Ghosn Promotes Diversity in Business" Արխիվացված 2016-12-03 Wayback Machine. AUBulletin Today. American University of Beirut. October 2007, Vol. 9 No. 1.
  46. Carlos Ghosn on Diversity ՅուԹյուբում. Interview clip with TBWA creative director Rob Schwartz. 2009.
  47. «Carlos Ghosn Biography». Encyclopedia of World Biography. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  48. Ghosn, Carlos. SHIFT. p. 34.
  49. 49,0 49,1 "Carlos Ghosn headed Michelin North America before turning around Nissan" Արխիվացված 2015-10-10 Wayback Machine. GreenvilleRoots.com.
  50. Ghosn, Carlos. SHIFT. pp. 38–43.
  51. Ghosn, Carlos. SHIFT. p. 59.
  52. Ghosn, Carlos. SHIFT. p. xvii.
  53. Renault-Nissan Allance, December 2005 (handbook) Արխիվացված 2016-12-25 Wayback Machine. Nissan-Global.com. p. 40.
  54. Kase, Kimio; Sáez-Martinez, Francisco J.; Riquelme, Hernán. Transformational CEOs: Leadership and Management Success in Japan. Edward Elgar Publishing, 2005. p. 122.
  55. Alliance Facts & Figures 2008 Արխիվացված 2016-12-25 Wayback Machine. Nissan-Global.com. 2008.
  56. Thornton, Emily and Kathleen Kerwin. "Nissan Is Back In The Mud". Businessweek (International Edition). November 1, 1998.
  57. Thornton, Emily. "The Debt That's Dragging Nissan Downhill". Businessweek (International Edition). April 4, 1999.
  58. "Nissan triples loss forecast". CNNMoney. April 16, 1999.
  59. "Renissant?". The Economist. March 18, 1999.
  60. 60,0 60,1 NISSAN REVIVAL PLAN Արխիվացված 2003-03-23 Wayback Machine. Nissan-Global.com. October 18, 1999.
  61. The Nissan Revival Plan: Success Ahead of Schedule Արխիվացված 2016-12-25 Wayback Machine. Nissan Annual Report 2001. Nissan-Global.com. 2002.
  62. Ghosn, Carlos. SHIFT. pp. 120–121.
  63. Ghosn, Carlos. SHIFT. pp. xix, 123.
  64. Simison, Robert L. and Norihiko Shirouzu. "Nissan to Close Five Plants, Cut Staff By 14% as Part of Restructuring Plan". Wall Street Journal. October 19, 1999.
  65. "Nissan Motor Corporation, Japan". Automotive Intelligence. AutoIntell.com. 2000.
  66. Mas, Isabelle. "Renault: Le précédent: quand Ford a débarqué au Japon pour sauver Mazda". L'Expansion. September 23, 1999.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Գոն» հոդվածին։