Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կառլեն Սարգսի Եղիազարյան (օգոստոսի 10, 1959(1959-08-10)[1], Գալաց, Ռումինիա - մարտի 3, 1994(1994-03-03), Սեյիդահմեդլու, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ։

Կառլեն Եղիազարյան
օգոստոսի 10, 1959(1959-08-10)[1] - մարտի 3, 1994(1994-03-03) (34 տարեկան)
ԾննդավայրԳալաց, Ռումինիա
Մահվան վայրՍեյիդահմեդլու, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանԱբովյան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1978-1980 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (1987)։ 1992-1994 թվականներին Շուշիի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Շուշի-Լաչին ուղղության, Մարտակերտի (Սրխավենդ, Կիչան), Ֆիզուլիի (Կարախանբեյլի, Սեյիդահմեդլի), Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Աբովյան քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։