Կառլեն Գրիգորյան

հայ կենսաբան-էկոլոգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կառլեն Վաղարշակի Գրիգորյան (հունիսի 1, 1946(1946-06-01)[1], Խոզնավար, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաբան-էկոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1997):

Կառլեն Գրիգորյան
Ծնվել էհունիսի 1, 1946(1946-06-01)[1] (77 տարեկան)
ԾննդավայրԽոզնավար, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1990)
Մասնագիտությունկենսաբան

Կենսագրություն խմբագրել

Կառլեն Գրիգորյանը ծնվել է 1946 թվականի հունիսի 1-ին, Խոզնավար գյուղում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Նույն թվականին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ «Արդյունաբերական թափոններով աղտոտված ջրերի ազդեցությունը հողերի ֆերմենտային ակտիվության վրա» թեմայով՝ ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1971 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանի Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնում, 1997 թվականից՝ վարիչ։ 1990 թվականին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում պաշտպանել է «Տեխնածին աղտոտվածության պայմաններում կենսաերկրացենոզների բաղադրիչների էկոլոգիական գնահատականը հողի ֆերմենտների ակտիվությամբ» թեզը՝ ստանալով կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճան։ 1991-1992 թվականներին Երևանի պետական համալսարանում եղել է գիտաշխատող, 1992-1997 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում գիտական խմբի ղեկավար[2]։ 1993-1995 թվականներին մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության համալիր ծրագրի և բնական պաշարների նպատակահարմար օգտագործման միջոցառումների մշակման աշխատանքներին։ 2002 թվականին եղել է «Օիկոս» ՀԿ-ի ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են տեխնածին աղտոտվածության պայմաններում էկոհամակարգերի բաղադրիչների (հող, ջուր, բույս) էկոլոգիական գնահատման հարցերին[3][4]։

Անդամակցություն խմբագրել

  • ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդորէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագիտական 035 Խորհրդի անդամ։
  • Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագիտական 035 Խորհուրդի անդամ։

Պարգևներ խմբագրել

  • ԵՊՀ ոսկե մեդալ։

Երկեր խմբագրել

  • Հողի էկոլոգիա։ Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակություն, 2016 (համահեղինակ)։
  • Կենսաբանություն. 2013 թվական, Կենսաբանության թեստային առաջադրանքների շտեմարան, Մաս 3, Աստղիկ գրատուն, Երևան, 2014, 323 էջ (համահեղինակ)։
  • Մարդու էկոլոգիա և էկոլոգիական ֆիզիոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակություն, 2014 (համահեղինակ)։
  • Կենսաբանություն. 2013 թվական, Կենսաբանության թեստային առաջադրանքների շտեմարան, Մաս 4, Աստղիկ գրատուն, Երևան, 2014, 346 էջ (համահեղինակ)։
  • Կենսաբանություն. 2013 թվական, Կենսաբանության թեստային առաջադրանքների շտեմարան, Մաս 2, Աստղիկ գրատուն, Երևան, 2013, 261 էջ (համահեղինակ)։
  • Կենսաբանություն. Պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան, Մաս 1, Երևան, Աստղիկ գրատուն, 2012, 280 էջ (համահեղինակ)։
  • Կենսաբանություն. Պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան, Մաս 2, Երևան, Աստղիկ գրատուն, 2012, 276 էջ (համահեղինակ)։
  • Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ։ Զանգակ-97, Երևան, 2010, 223 էջ (համահեղինակ)։
  • Կենսաբանություն։ 2222 թեստային առաջադրանքների շտեմարան, Երևան, Աստղիկ գրատուն, 2009, 428 էջ (համահեղինակ)։
  • Ֆերմենտների ակտիվությունը որպես ծանր մետաղներով աղտոտված հողերի ախտորոշիչ ցուցանիշ, Երևանի պետ. համալս. հրատ., 2008, 28 էջ (համահեղինակ)։
  • Բնապահպանություն և Աստվածաբանություն, Վաղարշապատ, 2007, 215 էջ (համահեղինակ)։
  • Բնական ջրերի անալիզի մեթոդներ։ Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան 2006, 72 էջ (համահեղինակ)։
  • Անձի էկոլոգիական կուլտուրան։ Ձևավորման ուղիները և դաստիարակության ու կրթության միջոցները, Երևան, Արևիկ, 2005 (համահեղինակ)։
  • Մարդկային զարգացման հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ մագիստրանտների համար, Նոյան Տապան հրատ., Երևան, 2004, 318 էջ (համահեղինակ)։
  • «Էկոլոգիայի հիմունքներ» առարկայի ծրագիր միջին մասնագիտական կրթության մասնագետների համար։ ՀՀ կրթության և գիտության նախարարի 25.05.2004 թվականի N361-Ա/Ք հրամանով, Երևան, 2004,16 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9010
  2. «ԵՊՀ - Yerevan State University». eph.am. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.(չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, էջ 310, 2005։
  4. «ASUE քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Գրիգորյան, Կառլեն Վաղարշակի,"'». library.asue.am. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.