Կապույտ էմալե զոլերով ձու

«Կապույտ էմալե զոլերով ձու» (ռուս.՝ Яйцо с полосками синей эмали), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստվել է Կարլ Ֆաբերժեի ընկերությունում 1885-ից 1891 թվականներն ընկած ժամանակահատվածում[1]։ Պատվիրատուի և առաջին սեփականատիրոջ մասին պատմությունը ցայսօր լռում է։

Կապույտ էմալե զոլերով ձու
Ներկա սեփականատեր
ՍեփականատերStavros Niarchos?
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի և սուտակ
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձուն գտնվում է Ստավրոս Նիակրոսի մասնավոր հավաքածուի կազմում (Փարիզ, Ֆրանսիա)[2]։

Նկարագիր խմբագրել

«Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձուն պատրաստված է կանաչ, կարմիր և դեղին ոսկուց[3]։ Զարդարված է շափյուղաներով, ադամանդներով։ Պատված է թափանցիկ կապույտ էմալով։ Ձվի գագաթը պսակված է կայսերական թագով՝ զարդարված շափյուղաներով և ադամանդներով։ Ձուն տեղադրված է ոսկյա կլոր հենարանին։

Անակնկալ խմբագրել

«Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձվի անակնկալը, շատ հնարավոր է, որ պատրաստված է եղել լուսնաքարից[3]։ Այսօր այն կորսված է։

Ներկայումս ձվի համար պատրաստվել է նոր անակնկալ։ Այն իրենից ներկայացնում է ագաթե նապաստակի մանրակերտ, որի աչքերը սուտակներից է պատրաստված։

Պատմություն խմբագրել

Զատկական ոսկերչական ձուն պատրաստվել է Սանկտ Պետերբուրգում՝ Կարլ Ֆաբերժեի ընկերությունում՝ 1885-ից 1891 թվականներն ընկած ժամանակահատվածում[4]։ Առաջին գնորդի կամ պատվիրատուի մասին որևէ վկայություն չի պահպանվել։

1921 թվականին այն գնում է Ալեքսանդր Թիլանդրը Ֆինլանդիայից[1]։ 1924 թվականին վերավաճառվել է պարոն Պեպպերին՝ Բուդապեշտից։ 1953 թվականին ձուն գտնվել է Արմանդ Համմերի պատկերասրայում՝ Նյու Յորքում։ 1962 թվականից պատկանում է հույն միլիարդատեր Ստավրոս Նիարկոսին[1]։ Այսօր էլ «Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձուն գտնվում է վերջինիս մասնավոր հավաքածուում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Яйцо с полосками синей эмали - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  2. «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 1». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  3. 3,0 3,1 «Ребристое яйцо Фаберже 1885 - 1891». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  4. «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել