Կապուայի ամրոց

ամրոց Իտալիայի Նեապոլ քաղաքում

Կապուայի ամրոց (իտալ.՝ Castel Capuano), ամրոց Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Անվանումն ստացել է դեպի Կապուա քաղաք տանող ճանապարհի քաղաքային պատերի մոտ գտնվելու համար։

Կապուայի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՀասցեPiazza Enrico de Nicola, 74[1]
Վարչական միավորՆեապոլ[1]
Երկիր Իտալիա[1]
ՊատվիրողWilliam I of Sicily?
Քարտեզ
Քարտեզ
 Castel Capuano Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ամրոցը գտնվում է Նեապոլի պատմական Տրիբունալի փողոցի (Via dei Tribunali) հարավարևմտյան եզրին, որտեղ մինչև վերջին տարիներին գտնվում էր Նեապոլի արդարադատության կենտրոնը, որն այժմ տեղափոխվել է նոր Centro Direzionale քաղաքային կենտրոն։

12-րդ դարում ամրոցը կառուցել է Նեապոլի թագավորության առաջին միապետ Ռոժեր II-ի որդին՝ Ուիլյամ I-ը[2][3]։ Այն ընդարձակվել է Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի օրոք՝ դառնալով թագավորական պալատներից մեկը։ 1432 թվականի օգոստոսի 19-ին Ջովաննի Կարաչչոլոն Կապուայի ամրոցի իր սենյակում ծառայության ժամանակ դանակահարվել է չորս ասպետների կողմից։

16-րդ դարում Իսպանիայի փոխարքա Պեդրո Ալվարես դե Տոլեդոյի օրոք քաղաքի բոլոր իրավական գրասենյակներն ու գերատեսչությունները համախմբված էին այս կառույցում, և այն դարձավ արդարադատության կենտրոն՝ հայտնի որպես «Vicaria», որի նկուղներն օգտագործվում էին որպես բանտ։ Ամրոցի մուտքի վերևում դեռևս տեսանելի է 1535 թվականին Նեապոլ այցելած Կառլոս V կայսեր զինանշանը։

Վերջին վերականգնողական աշխատանքներն ամրոցում իրականացվել են 1860 թվականին՝ պահպանելով նրա նախնական տեսքը։ Փոխանորդության սյունը (իտալ.՝ Colonna della Vicaria) մի պարզ սյուն էր, որ գտնվում էր մուտքի մոտ. այն օգտագործվել է պարտապաններին ստորացնելու և պատժելու համար։ Կառույցի ետևի կողմում՝ դեպի Էնրիկո դե Նիկոլա հրապարակ նայող հատվածում է գտնվում Նեապոլի Fontana del Formiello պատմական շատրվանը:։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Gennaro Ruggiero, I castelli di Napoli, Newton Compton editori, Roma, 1995. ISBN 88-7983-760-5.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Atlante castellano d'Italia
  2. «Castel Capuano - Napoli Unplugged». Napoli Unplugged (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  3. «Castel Capuano in Naples - Attractions | Frommer's». www.frommers.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապուայի ամրոց» հոդվածին։