Կապիտոլինա Ռումյանցևա
Կապիտոլինա Ալեքսեևնա Ռումյանցևա (ռուս.՝ Капитолина Алексеевна Румянцева, 16 դեկտեմբերի, 1925, Լենինգրադ, ԽՍՀՄ – 8 օգոստոսի, 2002, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն), ռուս նկարչուհի, գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն) անդամ[1]։ Նկարչուհի Գալինա Ռումյանցևայի ավագ քույրն է։
Կապիտոլինա Ռումյանցևա ռուս.՝ Капитолина Румянцева | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1925 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 8, 2002 (76 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | նատյուրմորտ և բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Կապիտոլինա Ռումյանցևան ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 16-ին Լենինգրադում։
1945-1950 թվականներին Կապիտոլինա Ռումյանցևան սովորել է Լենինգրադի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում՝ աշակերտելով Գ. Շախին, Դ. Ռյազանսկայային, Վ. Պետրովային, Մ. Շուվաևին։ 1950 թվականից մինչև 1969 թվականը Կապիտոլինա Ռումյանցևան նկարչություն է դասավանդել Լենինգրադի Մոսկովյան ու Վասիլեոստրովսկի շրջանների դպրոցներում։ 1969 թվականից որպես նկարիչ աշխատել է Գեղարվեստական-ձևավորման արվեստի կոմբինատի հաստոցային-մոնումենտալ գեղանկարչության ցեխում։ 1950-ական թվականների սկզբից զուգահեռաբար ծավալել է ստեղծագործական գործունեություն՝ հիմնականում ստեղծելով բնանկարներ ու նատյուրմորտներ։
1956 թվականին Կապիտոլինա Ռումյանցևան ամուսնացել է նկարիչ Վ. Ս. Վիլների հետ և վերցրել ամուսնու ազգանունը։ 1970 թվականին ամուսնալուծվելուց հետո նա կրկին ընդունել է իր օրիորդական ազգանունը։ 1970 թվականից Կապիտոլինա Ռումյանցևան մասնակցել է ցուցահանդեսների՝ իր աշխատանքները ներկայացնելով Լենինգրադի առաջատար նկարիչների ստեղծագործությունների կողքին։ 1973 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Ստեղծել է հիմնականում նատյուրմորտներ, բնանկարներ, ինչպես նաև ժանրային կոմպոզիցիաներ։ Առավել հայտնի են ծաղիկներով ու մրգերով նատյուրմորտները։
Կապիտոլինա Ռումյանցևայի աշխատանքներից են «Նատյուրմորտ մրգերով» (1965)[2], «Նատյուրմորտ սեխով»[3] (1968), «Նատյուրմորտ սպիտակ բաժակով»[4] (1969), «Հիրիկներ»[3] (1970), «Նատյուրմորտ նարնջով», «Քաջվարդեր»[5] (1971), «Քուն»[6], «Շամբուկ»[7] (երկուսն էլ 1972), «Նատյուրմորտ խնձորենու ճյուղերով»[8] (1973), «Այգում վաղ գարնանը», «Ամպամած օր», «Նատյուրմորտ ձկներով»[9] (բոլորը՝ 1974), «Մանկական ստուդիայում»[10] (1975), «Անձրևից հետո»[11] (1980), «Աշունն Օզերկիում» (1985), «Աշնանը» (1987)[12], «Քաջվարդեր»[8] (1990), «Եղրևանի»[13] (1991) նկարները և այլն։
1990-ական թվականների սկզբին Կապիտոլինա Ռումյանցևայի աշխատանքները Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների շարքում ներկայացվել են Եվրոպայի հանրությանը՝ մասնակցելով մի շարք արտասահմանյան ցուցահանդեսների[14][15][16]։
Կապիտոլինա Ռումյանցևան մահացել է 2002 թվականի օգոստոսի 8-ին Սանկտ Պետերբուրգում։
Նկարչուհու աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Բելգիայում, Իտալիայում ու այլ երկրներում։
Ցուցահանդեսներ Խմբագրել
- 1972 թվական (Լենինգրադ), Մեր ժամանակակիցը։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների երկրորդ ցուցահանդես
- 1974 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես
- 1975 թվական (Լենինգրադ), Լենինգրադի կին նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
- 1975 թվական (Լենինգրադ), Մեր ժամանակակիցը։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների տարածաշրջանային ցուցահանդես
- 1980 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների տարածաշրջանային ցուցահանդես
- 1992 թվականի հունվար (Փարիզ), Ցուցահանդես «Սանկտ Պետերբուրգի դպրոց»
- 1992 թվականի մարտ (Փարիզ), Ցուցահանդես «Սանկտ Պետերբուրգի դպրոց»
- 1993 թվականի փետրվար (Բրյուսել), Ցուցահանդես «Ռուս նկարիչներ»
- 1994 թվական (Սանկտ Պետերբուրգ), Լենինգրադի նկարիչներ։ 1950-1980-ական թվականների գեղանկարչություն
- 1994 թվական (Սանկտ Պետերբուրգ), Էտյուդը Լենինգրադի նկարիչների 1940-1980-ական թվականների արվեստում
- 1995 թվական (Սանկտ Պետերբուրգ), Լիրիկան պատերազմական սերնդի նկարիչների ստեղծագործություններում։ Գեղանկարչություն։ Գրաֆիկա
- 1996 թվական (Սանկտ Պետերբուրգ), 1940-1990-ական թվականների գեղանկարչություն։ Լենինգրադի դպրոց
- 1997 թվական (Սանկտ Պետերբուրգ), Նատյուրմորտը 1950-1990-ական թվականների գեղանկարչության մեջ։ Լենինգրադի դպրոց
- 1997 թվական (Սանկտ Պետերբուրգ), Ժամանակների կապ։ 1932-1997։ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ նկարիչներ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 113.
- ↑ Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — С. 6.
- ↑ 3,0 3,1 Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л.: Художник РСФСР, 1973. — С. 8.
- ↑ Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. — Санкт-Петербург: 1994. — С. 6.
- ↑ Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — С. 6.
- ↑ Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1973. — С. 6.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С. 10.
- ↑ 8,0 8,1 Натюрморт в живописи 1940—1990 годов. Ленинградская школа. Каталог выставки. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1997. — С. 4.
- ↑ Выставка произведений художников — женщин Ленинграда 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1979. — С. 4.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 13.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 11.
- ↑ Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С. 297.
- ↑ Живопись 1940—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — С. 4.
- ↑ ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 164 à 166.
- ↑ ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 13 Mars, 1992. — INDEX 195 à 198.
- ↑ Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles : Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 49.
Աղբյուրներ Խմբագրել
- Осенняя выставка произведений ленинградских художников 1970 года. — Л.։ Художник РСФСР, 1972.
- Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1973. — С. 6.
- Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л.։ Художник РСФСР, 1973. — С. 8.
- Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1974. — С. 10.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1980. — С. 13.
- Выставка произведений художников — женщин Ленинграда 1975 года. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1979. — С. 4.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1983. — С. 11.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.։ Художник РСФСР, 1987. — С. 113.
- Peinture Russe. Catalogue. — Paris։ Drouot Richelieu, 24 Septembre 1991. — p. 29-30.
- Sots’Art a St Petersbourg. Catalogue. — St Germain en Laye։ 23 Fevrier 1992. — p. 3.
- ECOLE DE SAINT-PETERSBOURG։ catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris։ Drouot Richelieu, 27 Janvier, 1992.
- ECOLE DE SAINT-PETERSBOURG։ catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris։ Drouot Richelieu, 13 Mars, 1992.
- Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ։ catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles։ Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p.
- Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. — Санкт-Петербург։ 1994. — С. 6.
- Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург։ Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — С. 6.
- Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург։ Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — С. 6.
- Живопись 1940—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. — Санкт-Петербург։ Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — С. 4.
- Натюрморт в живописи 1940—1990 годов. Ленинградская школа. Каталог выставки. — Санкт-Петербург։ Мемориальный музей Н. А. Некрасова, 1997. — С. 4.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург։ ЦВЗ «Манеж», 1997. — С. 297.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — С. 154, 222, 237, 259, 368, 396—398, 404, 405. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Капитолина Румянцева на сайте «Неизвестный соцреализм. Поиски и открытия»
- Ленинградская школа живописи. Очерк истории.
- Хронология Ленинградской школы живописи.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կապիտոլինա Ռումյանցևա կատեգորիայում։ |