Կապիտալի շահույթ, ոչ ընթացիկ ակտիվների՝ արժեթղթի, պարտատոմսի կամ անշարժ գույքի վաճառքից ստացված շահույթ, որի վաճառքի գինը գերազանցում է գնման գնին։

Կապիտալի շահույթը վաճառքի ավելի բարձր գնի և գնման ցածր գնի տարբերությունն է[1]։ Կապիտալի կորուստ է առաջանում, երբ ակտիվի գնման գինը գերազանցում է դրա վաճառքից հասույթին։

Կապիտալի շահույթ կարող է համարվել նաև ներդրված եկամուտը՝ դրամական միջոցների կամ պասիվ եկամտի տեսքով, որի միջոցով ձեռք են բերվում նյութական ակտիվները (օրինակ՝ հիմնական միջոցներ), ֆինանսական ակտիվները (բաժնետոմսեր, արժեթղթեր կամ պարտատոմսեր) և ոչ նյութական ակտիվները։

Կապիտալի շահույթի հարկումԽմբագրել

Աշխարհի երկրների մեծամասնությունում սահմանված է կապիտալի շահույթի հարկ՝ ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների համար։

Հարկերից ազատումԽմբագրել

Հարկային արձակուրդը կամ հարկերից ազատումը կարող է օգտակար լինել որոշակի ակտիվներ տնօրինելու դեպքում (օրինակ՝ բաժնետոմսեր ունեցող ձեռնարկատեր ընկերությունների համար)։ Հարկային արձակուրդի տրամադրումը կամ հարկերից ազատումը իրականացվում է ձեռնարկատիրական գործունեության խթանման, գնաճի ունեցած հետևանքների փոխհատուցման կամ «կրկնակի հարկումից» խուսափելու նպատակով[2]։

Կապիտալի շահույթը ազգային եկամուտների հաշվառման մեջԽմբագրել

Կապիտալի շահույթըը կամ վնասը չեն հաշվառվում ազգային եկամուտներում, քանի որ դրանք կապված են միայն բաժնետոմսերի և ակտիվների նկատմամբ իրավունքների փոխանցման հետ և չեն հանդիսանում նոր արտադրական գործընթաց։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. O'Sullivan Arthur, Sheffrin Steven M. (2003)։ Economics: Principles in Action։ Upper Saddle River, New Jersey 07458: Pearson Prentice Hall։ էջեր 268, 508։ ISBN 0-13-063085-3 
  2. «President Discusses Taking Action to Strengthen America's Economy»։ georgewbush-whitehouse.archives.gov։ Վերցված է 9 April 2018