Կապիկը Սարուգասիմա կղզուց

Կապիկը Սարուգասիմա կղզուց (ռուս.՝ Обезьяна с острова Саругасима), 1970 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ[1]։

Կապիկը Սարուգասիմա կղզուց
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՄիխայիլ Բոտով
ՍցենարիստԿոնստանտին Ռուդնիցկի
ՀնչյունավորումԱնատոլի Պապանով և Վասիլի Լիվանով
Բեմադրող նկարիչՎլադիմիր Տարասով
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1970

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Հիրոս Սարուգասիմայի ճապոնական հեքիաթի մոտիվների վրա, որի սյուժեն ծագում է Բուդդայի անցյալ կյանքի մասին պատմող պատմություններից մեկից։

Ծովի տիրակալ վիշապը ծանր հիվանդանում է։ Պալատական բժիշկը` մեդուզան, նրան կապիկի լյարդ է նշանակում։ Անհրաժեշտ էր փնտրելու մեկին, ով կարղ էր ծովից ցամաք դուրս գալ։ Ընտրվում է կրիան։ Կրիան կապիկին բերում է ծովի տիրակալ վիշապի մոտ այն պատրվակով, թե իբր այնտեղ մաքրած բանան է աճում։ Սակայն կապիկը դելֆինից իմանալով կրիայի ծրագրերի մասին` խաբում է նրան և ստիպում է վերադառնալ կղզի։ Վիշապը ոչինչ չիմանալով` շնաձկների ուղարկում է որսի։ Բայց ծուռոտանիները, ացվակցելով կապիկին, օգնում են նրան և կրիան հասնել մինչև կղզի։ Այստեղ կրիային հիասթափություն էր սպասվում։ Չէ՞ որ վիշապը հանձնարարությունը չկատարելու դեպքում խոստացել էր ոչնչացնել նրա ողջ ցեղը։ Սակայն կապիկը խղճում է կրիային և առաջարկում նրան ձագեր ունենալ կղզում։ Այս մուլտֆիլմում բացատրվում է, թե ինչու են կրիաները ծնվում են ցամաքում, ափամերձ ավազին։

Հեղինակներ

խմբագրել

Տարբերությունները հեքիաթից և ջատակից

խմբագրել

Ճապոնական հեքիաթը, ըստ որի ստեղծվել է այս մուլտֆիմը, կոչվել է «Մեդուզան և կապիկը»։ Այնտեղ կապիկի հետևից Սարուգասիմա կղզի էին ուղարկում ոչ թե կրիային, այլ` մեդուզային։ Հեքիաթում ասվում է, որ այդ ժամանակ մեդուզան այնպիսին չէր, ինչպես հիմա. նրան ուներ 4 թաթ, նա կարողանում էր դուրս գալ ցամաք։ Մեդուզան այնտեղ խելացի չէ և շատախոս է, նա ինքն է ճանապարհին շատախոսում` ասելով կապիկին լյարդի մասին, իսկ կապիկը խաբում է նրան, ասելով, թե լյարդը թողել է կղզում։ Երբ մեդուզան վերադառնում է առանց ոչնչի, բարկացած վիշապը հրամայում է բոլորին այնքան ծեծել մեդուզային, որ նրանից ոսկոր չմնա:Հեքիաթի վերջում ասվում է. «Ծեծում են նրան, ջարդում են բոլոր ոսկորները, և մեդուզան դառնում է այնպիսին, ինչպիսին մենք հիմա նրան տեսնում ենք»։ Մուլտֆիլմում վերջաբանը ավելի մարդասիրական է։

Ջատակում, որը հեքիաթի հիմքն է, կապիկը Գանգես գետն անցնում է կոկորդիլոսի մեջքին նստած։

Վերաթողարկում

խմբագրել

ԽՍՀՄ-ում, իսկ ավելի ուշ` Ռուսաստանում, մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է «Խոշոր պլան» ընկերության կողմից մուլտֆիլմերի մի քանի ժողովածուներում։ 1990-ականների կեսերին նույն ձևաչափով վերաթողարկվել է «Սոյուզ» ընկերության կողմից։ 2002 թվականին VHS և DVD ձևաչափերով վերաթողարկվել է մուլտֆիլմերի «Հեքիաթային ջունգլի» հավաքածուում։ Վերականգնված տարբերակը տեղ է գտել «Խոշոր պլան» ընկերության թողարկած «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ» մուլտֆիլմերի հավաքածուում։

Աուդիո թողարկում

խմբագրել

1990-ական թվականներին Twic Lyrec ընկերության կողմից Ալեքսանդր Պոժարովի տեքստով թողարկվել է ձայներիզների վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել