Կապարի համաձուլվածքներ, համաձուլվածքներ՝ կապարի հիմքով, անագի, անտիմոնի, պղնձի և այլ տարրերի ավելացումով։ Բնութագրվում են փոքր կարծրությամբ, հալման ցածր ջերմաստիճանով, մեծ խտությամբ, տեխնոլոգիական և հակաշփական հատկություններով, կոռոզիայի նկատմամբ դիմացկունությամբ։ Կիրառվում են տպագրական և այլ դյուրահալ համաձուլվածքների (կոտորուք, մալուխային թաղանթներ) արտադրության համար և որպես առանցքակալային նյութեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 250