Կապարագույն իժանման սահնօձ

Կապարագույն իժանման սահնօձ
Կապարագույն իժանման սահնօձ
Coluber nummifer
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Օձեր
Դաս Լորտուներ
Կարգ Թեփուկավորներ
Ընտանիք Լորտուներ
Լատիներեն անվանում
Coluber nummifer
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կապարագույն իժանման սահնօձ (լատ.՝ Coluber nummifer), կապարագույն սահնօձ, բազմերանգ սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ։ Տարբեր հեղինակների կողմից դասվում լատ.՝ Hemorrhois կամ լատ.՝ Coluber ցեղերին։ ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարգերի նախալեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտային ու չոր նոսրանտառային բուսականությամբ կենսավայրերում, նաև այգիներում։

Արտաքին տեսքԽմբագրել

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (19-120 սմ), պոչը 2-4 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը բարեկազմ է։ Գլուխը լավ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր վահանիկներով։ Աչքերը խոշոր են՝ սպիտակավուն կամ դեղնավուն ծիածանաթաղանթով, բիբը կլոր է։ Մեջքային թեփուկները թույլ կատարավոր են ու անփայլ։ Գլխի և մարմնի մեջքային մակերեսի գունավորումը բազմազան է։

ԳլուխԽմբագրել

Գլխի վրա, աչքերից դեպի ներքև և հետ, ձգվում են մուգ գծեր։ Գլխի վահանիկների վրա առկա են քիչ թե շատ համաչափ դասավորված մանր, մուգ (սալեր, որոնք ձևավորում են բարդ նախշ)։ Մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչի ծայրը, անցնում է լայնակի ձգված, մուգ խալերից բաղկացած շղթայանման նախշ, որի տարբեր հատվածներում խալերը կարող են միաձուլվելով ձևավորել զիգզագ կամ տարանջատվել։ Մուգ (սալերի մեկական երկայնակի շարքեր են ձգվում նաև մարմնի կողքերով։

ՊոչԽմբագրել

Պոչի հատվածում յուրաքանչյուր շարքի (սալերը միաձուլվելով միշտ ձևավորում են 3 մուգ երկայնակի զոլեր)։ Նախշի գույնը բաց մոխրագույնից կամ գորշավունից մուգ շագանակագույն է կամ գորշ սև։ Էգերի գունավորումն ավելի վառ է, քան արուներինը, հատկապես երիտասարդ տարիքում։ Որովայնային մակերեսը բաց վարդագույն է, հաճախ՝ մանր մուգ կետիկներով, որովայնային վահանիկների եզրերը սպիտակավուն են՝ մուգ (սալերով։

ՍնունդԽմբագրել

Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, թռչուններ, կրծողներ)։ Օգտակար է. ոչնչացնում է կրծողներին։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է իլիկանման (17-24 X 30- 44,5 մմ) 5-12 ձու։ Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին։ Երբեմն խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։ Բավական ագրեսիվ օձ է։ Մարմնի գունավորմամբ ու վարքով հաճախ Նմանվում է գյուրզային։ Թունամուղ ատամներ չունի, սակայն թուքն ունի թունավոր ազդեցություն։ Կծածը կարող է առաջացնել այտուցով արտահայտվող տեղային բորբոքում, սակայն մարդու և կենդանիների կյանքի համար վտանգավոր չէ։ Առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։