HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապան (այլ կիրառումներ)

Կապան, բերդաքաղաք Մեծ Հայքի Սյունիք նահանգի Զորք գավառում, Կապան (այժմ ՝ Ողջի) գետի ձախ ափին, բլրի վրա։ Հարավից պաշտպանված է Արևիքի լեռներով, հյուսիսից՝ Կապանի կիրճով, արևմուտքից և հյուսիս-արևմուտքից՝ Բաղաբերդ և Բաղակու քար բերդերով, արևելքից՝ ամրակուռ պարիսպներով։ V դարում հիշատակվում է որպես գյուղ։ Արագ զարգացող Կապանը IX դարի վերջին և X դարի սկզբին վերակառուցել ու պարսպապատել է Ջվանշիր Սիսակյանի որդին՝ Ձագիկ Գ իշխանը։ X դարի վերջից դարձել է Սյունիքի իշխանանիստը, ապա՝ թագավորության մայրաքաղաքը։ 1103 թվականին սելջուկյան թուրքերը՝ Չորթմանի առաջնորդությամբ, համառ կռիվներից հետո, թափանցել են քաղաքի պարսպից ներս, սակայն, հազարավոր սպանվածներ թողնելով միջնաբերդի մոտ, ավերել են քաղաքը և նահանջել։ Հետագայում, աստիճանաբար լքվելով բնակիչներից, անշուքացել և դարձել է ավերակ։ Կապան անունը ժողովրդի մեջ հարատևել է նաև Ղափան ձևով։

Կապան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 249 CC BY-SA icon 80x15.png