Կաշե
Կաշե, գյուղ Բարձր Հայք նահանգի Մանանաղի գավառում։
Արիստակես Լաստիվերցին Կաշեն հիշատակում է (11֊րդ դար) որպես Թոնդրակյան շարժման կենտրոն։ Թոնդրակյան շարժման մեջ ներգրավվել էին Կաշե և Աղյուս գյուղերի տերերը՝ ազնվականներ Վրվեռը, Կամարա, Ախնի քույրերը և զարմուհի Հրանույշը։ Կաշեի մասին, ցավոք սրտի, այլ տեղեկություններ չեն պահպանվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 244)։ |