Կանչե կռունկ

հայկական ժողովրդական երգ

Կանչե կռունկ կամ Դե քելե, դե քելե Յուղաբեր, հայկական ժողովրդական պանդխտության երգ[1], պահպանվել է Կոմիտասի մշակմամբ։ Ազգագրական ժողովածուում այս երգը կա «Դե քելե, դե քելե Յուղաբեր» վերնագրով։ Մշակման մեջ մեղեդին փոքր փոփոխություն է կրել[2]։

«Կանչե կռունկ»
Կոմիտասի երգը
Ժանրժողովրդական երաժշտություն
Լեզուհայերեն
Տևողություն2 րոպե 36 վայրկյան
Հեղինակժողովրդական

Թեմա խմբագրել

Օտարության սառնությունն ու անտարբերությունը ճաշակելուց հետո պանդուխտի սերն ու կարոտը դեպի իր հարազատներն ու հայրենի երկիրը շատ խորն են, որը նա արտահայտում է երգ-մենախոսությամբ` դիմելով բարի լրաբեր կռունկին[3]։

Բառեր խմբագրել

Կանչե՛, կըռո՛ւնկ, կանչե՛, քանի գարուն Է,
Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն Է։
Կըոո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն Է,
Կըռո՜ւնկ ջան, կըոո՜ւնկ ջան, գարուն Է,
Ա՜խ, սիրտս արուն Է։

Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արոտ Է,
Աշխարհն Է արեգակ, սիրտս կարոտ Է։
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ Է,
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ Է,
Ա՜յս, սիրտս կարոտ Է։

Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արև է,
Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե։
Կըոո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արև է,
Կըռո՛ւնկ ջան, կոռո՚ւնկ ջան, արև Է,
Ա՜խ, յարիս բարևե։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոմիտաս Վարդապետ (1912). Հայ Գեղջուկ Երգեր, գրի առավ և դաշնակեց Կոմիտաս Վարդապետ №. 23-32. Լայպցիգ: Breitkopf und Härtel. էջ 30.
  2. Խմբագիր՝ Ռոբերտ Աթայան (1960). Կոմիտաս, երգերի ժողովածու. Երևան: Հայպետհրատ, Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի կողմից.
  3. Մարգարիտ Բրուտյան (2014). Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն, Գեղջկական երգ (PDF). Երևան: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոն.