Կանեփի թանգարան (Բեռլին)

Կանեփի թանգարան (գերմ.՝ Hanf Мuseum), թանգարան Բեռլինում՝ նվիրված կանեփ բույսին և այն ամենին, ինչ կապված է նրա հետ։ Գերմանիայի միակ թանգարանն[1] ու իր տեսակի մեջ աշխարհում քչերից մեկն է։

Կանեփի թանգարան
գերմ.՝ Hanf Мuseum
Տեսակթանգարան
ԵրկիրԳերմանիա
ՏեղագրությունԲեռլին
ՎայրԲեռլին
ՀասցեMühlendamm 5, 10178 Berlin-Mitte10178
Հիմնադրվել է1994
Կայքhanfmuseum.de
Քարտեզ
Քարտեզ

Ծագման պատմություն խմբագրել

Բեռլինում կանեփի թանգարան ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է կանեփի որպես օգտակար բույս խթանման գերմանական ընկերությանը (գերմ.՝ H.A.N.F. e.V.), իսկ դրա նախատիպը Ամստերդամի[2] հաշիշի, մարիխուանայի և կանեփի թանգարանն[en] էր՝ աշխարհի նման թանգարաններից թերևս ամենահայտնի և ամենաշատ այցելուներ ունեցողը[3]։ Այն բանից հետո, երբ Բեռլինում կանեփի մասին պիլոտային ցուցահանդեսը դրական արձագանք ստացավ, որոշվեց կազմակերպել մշտական ցուցահանդես, որը բացվեց քաղաքի պատմական կենտրոնում՝ Նիկոլաիվիերտելում, 1994 թվականի դեկտեմբերի 6-ին[2]։ Արդեն յոթ տարի անց թանգարանի այցելուների թիվը հատեց 100 հազարի սահմանը[2]։

Ցուցադրություն խմբագրել

 
Թանգարանի ցուցադրության մաս

Թանգարանի ցուցահանդեսը գտնվում է թանգարանի ութ սենյակներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 250 մ²[4][5] և հիմնականում նվիրված է[6].

  • կանեփ բույսի կենսաբանական ասպեկտներին,
  • կանեփի մանրաթելերի և կանեփի յուղի վերամշակմանը և օգտագործմանը,
  • կանեփի բժշկական օգտագործմանը,
  • կանեփի դերին արվեստի և կրոնի մեջ,
  • կանեփի թմրամիջոցային ազդեցությանը,
  • կանեփի աճեցման և օգտագործման իրավական կարգավիճակը։

Բացի մշտական ցուցադրությունից` թանգարանում կազմակերպվում են նաև հատուկ ցուցահանդեսներ, այդ թվում՝ Թանգարանային գիշերվա շրջանակներում կամ առցանց[7]։ Թանգարանն ունի խանութ և սրճարան, որտեղ կարելի է ձեռք բերել կանեփի հետ կապված տարբեր իրեր։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hanf Museum Berlin» (գերմաներեն). Das offizielle Hauptstadtportal.
  2. 2,0 2,1 2,2 «Kult, Kultur und Politik - Das Hanf Museum Berlin» (գերմաներեն). Deutscher Hanfverband.
  3. «Zu Besuch im Hanf Museum» (գերմաներեն). hanfsamenladen.com.
  4. «Berlin Hemp Museum» (անգլերեն). Kulturprojekte Berlin GmbH.
  5. «Hanf Museum Berlin (Berlin Hemp Museum)» (անգլերեն). Berlin Tourismus & Kongress GmbH.
  6. «Музей конопли Берлин» (PDF). Hanf Museum Berlin.
  7. «Sonderausstellungen rund um Cannabis» (գերմաներեն). Hanf Museum Berlin.

Արտաքին հղումներ խմբագրել