Կանաչ պարարտացում (սիդերացիա), ագրոտեխնիկական միջոցառում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը բարձրացնելու նպատակով վարելով հողի մեջ մտցնում են բույսերի (սիդերատների) կանաչ զանգվածը։ Կանաչ պարարտացման շնորհիվ հողը հարստացվում է օրգանական նյութերով, բարելավվում են հողի ֆիզիկա-քիմիական հատկությունները, բարձրանում է օգտակար միկրոֆլորայի ակտիվությունը։ Եթե սիդերատը ընդավոր մշակաբույս է, հողում մեծանում է յուրացվող ազոտի քանակը, վարելաշերտում կուտակվում են սննդարար տարրեր, որոնք ենթավարելաշերտերից վեր են բարձրանում սիդերատների արմատներով։ Կլիմայական, հողային և տարբեր պայմաններում սիդերատների տեսակները և դրանց օգտագործման եղանակները նույնը չեն։ Պարարտացվող զանգվածն աճեցվում է վեգետացիայի շրջանի այն հատվածում, երբ դաշտն ազատ է հիմնական մշակաբույսերի ցանքից։ Որպես սիդերատ հիմնականում ցանվում են ընդավոր բույսեր։

Կանաչ պարարտացում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 234