Կանադայի գրողների միություն

կազմակերպություն

Կանադայի գրողների միություն (անգլ.՝ The Writers' Union of Canada (TWUC)), հիմնադրվել է 1973 թվականին, որպես աջակցություն «երկրի հեղինակներին` պաշտպանելով իրենց իրավունքները, ազատություններն ու տնտեսական բարեկեցությունը»։ Միության անդամները պրոֆեսիոնալ գրողներ են, որոնք հրապարակել են առնվազն մեկ գիրք[1]։

Կանադայի գրողների միություն
Տեսակոչ առևտրային կազմակերպություն և մասնագիտական միություն
Երկիր Կանադա
Հիմնադրված1973
Գլխադասային գրասենյակՏորոնտո, Կանադա
Կայքwritersunion.ca

Միությունը դիմում է կառավարությանը` հանրային վարկավորման իրավունքների, հարկային բարեփոխումների, հեղինակային իրավունքի օրենսդրության, խոսքի ազատության և այլ ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ։

Միությունն ապահովում է հրապարակումներ, մասնագիտական զարգացման ծրագրեր, պայմանագրային խորհրդատվություն, դժգոհությունների աջակցություն, ձեռագրերի գնահատման ծառայություն, խմբային առողջապահական նպաստներ, հանրային և դպրոցական ընթերցումների ֆինանսավորում և հաղորդակցման բազմաթիվ հնարավորություններ։

Միությունը շնորհում է Danuta Gleed գրական մրցանակը Կանադայում լույս տեսած անգլերեն կարճ պատմվածքների լավագույն առաջին ժողովածուի համար։ Միությունը նաև ղեկավարում է «Մանկական գրքերի» մրցույթ, «Բացիկների պատմություն» մրցույթ և կարճ արձակի մրցույթ։

Յուրաքանչյուր տարի միությունը հանձնում է «Ընթեցանության ազատություն» մրցանակը, որին արժանացել են Դերեք Ֆինքլը, Չարլզ Մոնպետիտը, ընդգրկել են հեղինակներ Դերեկ Ֆինկլը և Չարլզ Մոնպտինիտը, պատգամավոր Ուենդի Լիլը (1997-2004 թթ.), իրավաբան Կլայտոն Ռուբին և Վանկուվերի Little Sisters գրախանութի սեփականատեր Ջենին Ֆուլլերը, Վանկուվերի հսկիչ Little Sisters գրախանութի սեփականատերը։

Կանադայի Գրողների միության նախագահը Հեդեր Մենզեսն է, գործադիր տնօրենը` Ջոն Դեգեն։ Միության նախկին նախագահներից են եղել հեղինակներ Մարիան Էնգելը, Մարգարետ Էտվուդը, Պիեր Բերտոնը, Ջուն Քելվուդը, Թիմոթի Ֆինդլինը, Գրեմ Գիբսոնը, Սյուզան Մուսգրեյվը, Պոլ Քորինգթոնը, Մեգի Սիգինսը, Սյուզան Մաքքասլինը և Սյուզան Սվոնը։

Կանադայի գրողների միությունը տեղակայված է Տորոնտոյում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Atwood, Margaret. «Writers' Union of Canada». The Canadian Encyclopedia (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել