Կանադայի բանկի թանգարան

Կանադայի բանկի թանգարան (անգլ.՝ The Bank of Canada Museum, 2017 թվականի հուլիսից), նախկինում հայտնի է որպես Կանադայի արժութային թանգարան, որը բացվել է 1980 թվականին Օտտավայում գտնվող Կանադայի բանկի շենքի առաջին հարկում։ 2013 թվականին ժամանակավորապես փակվել է շինարարական հիմնանորոգման համար։ 2017 թվականի հուլիսի 1-ին թանգարանը վերաբացվել է նոր տարածքում, նոր շենքում` ամբողջովին նոր դիզայնով և հայեցակարգով։

Կանադայի բանկի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Կանադա
ՏեղագրությունՕտտավա
ՎայրBank of Canada Building?
Հասցե30 Bank Street, Ottawa, ON և 245 Sparks Street
Հիմնադրվել է1980
ՀիմնադիրԿանադայի բանկ
Կայքbankofcanadamuseum.ca և museedelabanqueducanada.ca(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը եղել է ազգային արժույթի հավաքածուն ներկայացնող հանրային դեմքը, որը պարունակում է ավելի քան 100000 արտարժույթին առնչվող արտեֆակտներ ամբողջ աշխարհից։ Դրանք են՝ մետաղադրամներ, բանկային գրառումներ, շտամպներ, էստամպներ, փորագրող գործիքներ, բանկային և կառավարական հաշվեկշիռներ, կշիռներ և կշեռքներ, հաշվիչ-վճռող սարքեր, դրամապանակներ, նմուշային մեդալներ և քարտեր, դրամանենգության օրինակներ։ Այս հավաքածուն ցուցադրվել է մինչև 2013 թվականը, և ներկայումս դրա մեծ մասը գտնվում է պահեստում և այցելուների համար հասանելի չէ։

Ազգային արժույթի հավաքածուն իր կազմում ներառում է նաև գրադարան և արխիվ, որտեղ կան ավելի քան 8500 գրքեր, բրոշյուրներ, կատալոգներ և ամսագրեր, որոնք թվագրվում են միջնադար[1]։

Թանգարանն առաջարկում է տարբեր կրթական ծրագրեր դպրոցական խմբերի և հանրության համար, ինչպես անգլերեն, այնպես էլ ֆրանսերեն[2]։

Պատմություն խմբագրել

 
Թանգարանի նախկին (մինչև 2013) մուտքը (այժմ՝ Կանադայի Բանկի մուտք)
 
Ռաի քարերը, որոնք օգտագործվել են որպես արժույթ Յապ կղզում, մինչև 2013 թվականը եղել է Կանադայի բանկի սրահում

Ազգային արժույթի հավաքածուի ստեղծումն առաջինը ներկայացվել է 1950-ականների վերջին բանկի կառավարիչ Ջեյմս Քոյնի կողմից։

1959 թվականին դրամագետ-խորհրդատու Ջ. Ռ. Լ. Փոթթերին աշխատանքի ընդունեցին, որպեսզի օգնի զարգացնելու հավաքածուն։ Նրա ղեկավարության ներքո բանկը սկսեց հավաքել արտեֆակտներ, որոնք պատկերում էին Կանադայի արժույթի զարգացումը նախորդ 150 տարիների ընթացքում։

1962 թվականին Շելդոն Ս. Քերոլն աշխատանքի է ընդունվել որպես Բանկի առաջին համադրող։ Նահանգապետ Լուի Ռասմինսկին Քերոլին ուղղորդեց հնարավորինս ամբողջական կերպով մշակել Կանադայի մետաղադրամների, սիմվոլների և թղթադրամների հավաքածու։ Քերոլը նաև ստեղծել է հնագույն, միջնադարյան և ժամանակակից արտարժույթի հավաքածուներ, ինչպես նաև բանկային և դրամավարկային հարցերի հետ կապված արտեֆակտներ[3]։

Արտեֆակտները ձեռք են բերվել անհատ կոլեկտորների, մասնավոր հատվածի ընկերությունների և պետական կառույցների կողմից։ 1963 թվականին ձեռք է բերվել Կանադայի ժամանակին ամենահայտնի դրամագետներից մեկի՝ Ջ. Դուգլաս Ֆերգյուսոնի հավաքածուն։ Այդ հավաքածուն ներառում էր թղթադրամներ, որոնք թողարկվել են ֆրանսիական ռեժիմի տարիներին, ինչպես նաև հնագույն, միջնադարյան և ժամանակակից մետաղադրամներ։

Մեկ այլ նշանակալից ձեռքբերում է գրանցվել 1965 թվականին, երբ Կանադայի հանրային արխիվներից մեծ հավաքածուներ են փոխանցվել թանգարանին։ Դրանց թվում են եղել Հարթի հավաքածուն, որը Կանադայի կառավարությունը գնել էր 1883 թվականին։

1974 թվականին Բանկը մեծ հավաքածու է գնել Ռեմզեյի ամառանոցից, որը Մոնրեալի դրամագիտական և գնագիտական հասարակության հանգրվանն է։ Ձեռքբերված հավաքածուն ներառում, ընդգրկում էր 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Կանադայի առաջատար դրամագետ Ռ. Ու. ՄաքԼաքլանի հավաքածուն[4]։

1977 թվականին Կանադայի պետական քարտուղարը պաշտոնապես բնութագրեց որպես Ազգային արժույթի հավաքածու[5]։

Արժույթի թանգարանը հանրության համար բացվել է նոր, ընդարձակ Կանադայի բանկի շենքում 1980 թվականի դեկտեմբերի 5-ին։ 2013 թվականի հուլիսի 2-ին թանգարանը փակվել է չորս տարով, մինչև Կանադայի բանկի շենքը վերակառուցվում էր։ 2017 թվականի հուլիսի 1-ին թանգարանը վերաբացվել է որպես Կանադայի բանկի թանգարան[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bank of Canada 2008, p. 19
  2. «National Currency Museum». Bank of Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  3. Bank of Canada 2008, p. 20
  4. Bank of Canada 2008, p. 26-27
  5. Bank of Canada 2008, p. 27
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի բանկի թանգարան» հոդվածին։