Կանադայի ազգային խորհրդանիշեր

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Կանադայի ազգային խորհրդանիշեր, խորհրդանիշեր, որոնք օգտագործվում են Կանադայում և արտասահմանում` երկիրն ու նրա ժողովրդին ներկայացնելու համար։ Հատկանշական է, որ թխկու տերևի օգտագործումը որպես Կանադայի խորհրդանիշ գալիս է դեռևս 18-րդ դարի սկզբից և պատկերված է Կանադայի ներկայիս և նախկին դրոշների, կանադական մետաղադրամի և զինանշանի վրա։

Թագը խորհրդանշում է Կանադայի միապետությունը[1] և պատկերված է զինանշանի (օգտագործվում է խորհրդարանականների և կառավարության մարմինների կողմից), գլխավոր նահանգապետի դրոշի[1], շատ նահանգների և տարածքների զինանշանների, Կանադայի կառավարության հերալդիկ խորհրդանիշերի, Կանադայի զինված ուժերի, Կանադայի թագավորական ռազմական քոլեջի, Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության (RCMP), բազմաթիվ զորագնդերի և այլ ոստիկանական ուժերի վրա, շենքերի, ինչպես նաև որոշ ավտոճանապարհային նշանների ու վկայականների վրա։ Բացի այդ, թագուհու պատկերը կարելի է տեսնել Կանադայի կառավարական շենքերում, ռազմական տեղայնքներում ու դպրոցներում, կանադական նամականիշերի, 20 դոլարի և բոլոր մետաղադրամների վրա։

Խորհրդանիշերի ցանկ խմբագրել

Կանադան չունի բուսական խորհրդապատկեր[2], և ո՛չ թարթանը, ո՛չ թխկու տերևը և ոչ էլ Կանադայի մեծ կնիքի խորհրդապատկերը պետական խորհրդանիշեր չեն[3]։

Խորհրդանիշ Պատկեր Ճանաչվել է
Կանադայի դրոշ[4]   Փետրվարի 15, 1965
Թագավորական ստանդարտ[1]   Կապույտ երիզի վրա թագավորական սաղավարտն ընդունվել է 1961 թվականի սեպտեմբերին
Կանադայի գլխավոր նահանգապետի դրոշ
 
Ընդունվել է 1980 թ.
Թագավորական գրանիշ[1]   2022
Կանադայի զինանշան[4][5]   Նոյեմբերի 21, 1921 (ներկայիս տարբերակը՝ 1994)
Կանադայի մեծ կնիք[3]   Նոյեմբերի 14, 1955 (current version)[6]
Օրհներգ[4]  
Օ՜, Կանադա
Հուլիսի 1, 1980 (song dates to 1880)
Թագավորական հիմն[1]  
Մեծ Բրիտանիայի օրհներգ
1867 (երգը թվագրվում է 1744)
Նշանաբան[4]
Ծովից ծով
Նոյեմբերի 21, 1921
Կանադայի ազգային գույներ[4] կարմիր (#B90600) սպիտակ (#FFFFFF) Ջորջ V հրամանով, նոյեմբերի 21, 1921
Ազգային խորհրդապատկեր/Ազգային ծառ[4]  
Թխկի
1996
Հավելյալ ազգային խորհրդանիշ[3]  
Թխկու տերև
c. 1860
Ազգային կենդանիներ[4]  
Հյուսիսամերիկյան կուղբ
1975
 
Կանադական ձի
2002
Ազգային սպորտ[4][7]  
Լաքրոս (ամառ)
Մայիսի 12, 1994
 
Սառցե հոկեյ (ձմեռ)
Մայիսի 12, 1994
Ազգային թարթան[4]  
Թխկու տերևի թարթան
Մարտի 9, 2011

Ազգային թռչուն խմբագրել

2015 թվականին Կանադական թագավորական աշխարհագրական ընկերությունը նախաձեռնել է ազգային թռչուն նախագիծը` 2017 թվականին Կանադայի 150-ամյակին ազգային թռչուն հայտարարելու համար[8]։ 2016 թվականի նոյեմբերին նրանք ընտրեցին մոխրագույն ճայը (նախկինում հայտնի էր որպես կանադական ճայ) և ներկայումս լոբբիստական գործունեություն են ծավալում կառավարությունում մինչև 2017 թվականի ավարտ այն դարձնել պաշտոնական ազգային խորհրդանիշ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Crown in Canada». Department of Canadian Heritage. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  2. «Floral Emblems of Canada – A Bouquet». Canadian Heritage. 2009 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Other symbols of Canada». The Department of Canadian Heritage. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Official symbols of Canada». The Department of Canadian Heritage. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  5. «The arms of Canada». Department of Canadian Heritage. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  6. http://www.thecanadianencyclopedia.ca/en/article/great-seal-of-canada/
  7. «National Sports of Canada Act, CHAPTER N-16.7». Code of Canada. Government of Canada. 1994 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. «The National Bird Project - Canadian Geographic». Canadian Geographic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել