Կայ Ֆոզեր[4] (գերմ.՝ Kay Voser, հունվարի 4, 1987(1987-01-04)[1][2][3][…], Բադեն (Շվեյցարիա), Արգաու, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Ցյուրիխ» ակումբի պաշտպան։ Հիմնական կազմի խաղացող, աջ պաշտպան։ Նույնպես հանդես է գալիս ձախ պաշտպանի և ձախ թևի կիսապաշտպանի դիրքում։ Կայը խաղում է նաև Շվեյցարիայի երիտասարդական և պատանեկան հավաքականների կազմում։

Կայ Ֆոզեր
Անձնական տվյալներ
Ազգությունը շվեյցարացի
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1987(1987-01-04)[1][2][3][…] (37 տարեկան)
Ծննդավայր Բադեն (Շվեյցարիա), Արգաու, Շվեյցարիա
Հասակ 173 սմ
Քաշ 69 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ցյուրիխ
Համար 41
Պատանեկան կարիերա
1993—1997 Շվեյցարիա Ֆիսլիսբախ
1997—2005 Շվեյցարիա Գրասսհոպպեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2011 Շվեյցարիա Գրասսհոպպեր 118 (1)
2005—2008  Շվեյցարիա Գրասսհոպպեր II 20 (0)
2011—2014 Շվեյցարիա Բազել 48 (1)
2014—2016 Անգլիա Ֆուլհեմ 10 (0)
2016 Շվեյցարիա Սիոն 4 (0)
2016—մ.հ. Շվեյցարիա Ցյուրիխ 25 (0)
Ազգային հավաքական
2002 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 16) 2 (0)
2003 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 17) 6 (0)
2008 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 20) 1 (0)
2007—2008 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 21) 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ֆոզերն իր կարիերան սկսել է «Ֆիսլիսբախ» ակումբի կազմում։ 1997 թվականին նա տեղափոխվել է «Գրասսհոպպեր» ակումբի երիտասարդական թիմ։ Ակումբի հիմնական կազմ նա տեղափոխվել է 2005 թվականին։ 2006 թվականի մարտի 26-ին՝ «Շաֆֆհաուզեն» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա նշել է իր նորամուտը Շվեյցարիայի Սուպերլիգայում[5]։ Սուպերլիգային զուգահեռ Ֆոզերը շարունակել է հանդես գալ Շվեյցարական առաջին լիգայի «Գրասսհոպպեր II» ակումբի հետ[6]։ Նա իր առաջին գոլը «Գրասսհոպպեր» ակումբի կազմում խփել է 2007 թվականի մարտի 17-ին՝ «Լյուցերն» ակումբի դեմ խաղի ժամանակ[7]։

2011 թվականի մայիսի 31-ին նա երեք տարվա պայմանագիր է կնքել «Բազել» ակումբի հետ։ 2011 թվականի հուլիսի 16-ին՝ «Յանգ Բոյզ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[8]։ 2011/2012 թվականների մրցաշրջանի վերջում նա հաղթել է Ոսկե դուբլ՝ Շվեյցարիայի Սուպերլիգան և Շվեյցարիայի Գավաթը։

2012/2013 թվականներ մրցաշրջանում նա «Բազել» ակումբի կազմում դարձել է Շվեյցարիայի չեմպիոն, եզրափակչում խաղալով «Գրասսհոպպեր» ակումբի հետ։

Նա իր առաջին գոլը «Բազել« ակումբի կազմում կատարել է 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ «Տուր» ակումբի դեմ խաղի ժամանակ[9][10]։ 2013/2014 թվականների մրցաշրջանի ավարտին Ֆոզերը երրորդ անգամ դերձել է Շվեյցարիայի չեմպիոն։

2014 թվականի հուլիսի 2-ին նա երկու տարով պայմանագիր է կնքել անգլիական «Ֆուլհեմ» ակումբի հետ[11]։ Տրանսֆերի արժեքը մնացել է անհայտ։ 2016 թվականի փետրվարին Ֆոստերի պայմանագիրը դադարեցրել է ակումբի հետ փոխհամաձայնությամբ[12]։ 2015/2016 թվականներին Ֆոզերը տեղափոխվել է «Սիոն» ակումբ, որից հետո երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Ցյուրիխ» ակումբի հետ՝ մինչև 2016 թվականի հունիսը[13]։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Բազել»

  • Շվեյցարիայի չեմպիոն։ 2011/12, 2012/13, 2013/14
  • Շվեյցարիայի գավաթակիր։ 2012
  • Շվեյցարիայի գավաթի եզրափակիչ փուլի մասնակից։ 2013, 2014
  • Ժամերի գավաթ։ 2011, 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/kay-voser
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Часто встречается некорректное написание фамилии (Восер или Возер). Более точный вариант передачи — Фо́зер. Пример произношения фамилии носителем языка можно услышать здесь.
  5. «Grasshopper Club vs. FC Schaffhausen» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 17 Jule 2016-ին.
  6. «Grasshopper's squad 2006-07» (անգլերեն). en.eufo.de. Վերցված է 17 Jule 2016-ին.
  7. «Grasshopper Club vs. FC Luzern» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 17 Jule 2016-ին.
  8. «Der Fussball-Knuller endet mit einem Remis» (գերմաներեն). bazonline.ch. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 17 Jule 2016-ին.
  9. «Der FCB schlägt Thun nach einem frühen Rückstand letztlich souverän» (գերմաներեն). fcb.ch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 17 Jule 2016-ին.
  10. «FC Basel 1893 vs. FC Thun» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 17 Jule 2016-ին.
  11. «Kay Voser: Fulham sign FC Basel defender for undisclosed fee». BBC Sport. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին. {{cite news}}: Text "lang-en" ignored (օգնություն)
  12. «Kay Voser leaves Fulham» (անգլերեն). Sport in a Storm. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  13. «Der FC Zürich verpflichtet Kay Voser für die Defensive» (գերմաներեն). fcz.ch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 17 Jule 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել