Կայուն զբոսաշրջություն, որպես զբոսաշրջիկ որևէ տեղ այցելելը՝ շրջակա միջավայրի, հասարակության և տնտեսության վրա թողնելով միայն դրական ազդեցություն[1]։ Զբոսաշրջությունը կարող է ներառել դեպի գլխավոր տեղանք առաջնային փոխադրամիջոցները, տեղական տրանսպորտը, բնակատեղիները, զվարճանքը, հանգիստը, գնումները և այլն։ Այն կարող է վերաբերել նաև բիզնես նպատակներով ճանապարհորդությունը և ընկերներին և բարեկամներին այցելության նպատակներով ճանապարհորդությունը[2]։ Մի ընդհանուր համաձայնություն կա, ըստ որի՝ տուրիզմը պետք է զարգանա կայուն կերպով, սակայն խնդիրը այն է, թե ինչպես պետք է դա իրագործել[3]։

Առանց ճանապարհորդության չի լինի զբոսաշրջությունը, և այդ պատճառով կայուն զբոսաշրջության գաղափարը սերտորեն կապված է կայուն շարժունակության գաղափարի հետ[4]։ Երկու տեղին քննարկումներ են զբոսաշրջության՝ կլիմայի փոփոխության և հանքանյութի վառելիքի վրա հիմնված լինելու մասին քննարկումները։ Զբոսաշրջության մեջ ածխաթթու գազի արտանետումների 72% -ը բաժին է ընկնում տրանսպորտին, 24%-ը՝ բնակատեղիներին և 4%-ը՝ տեղական գործունեությանը[2]։ Օդագնացությունը տրանսպորտային միջոցների արտանետումների քանակով կազմում է 55%-ը։ Սակայն, եթե հաշվենք զբոսաշրջության մեջ ջերմոցային գազերի արտանետումները և այն, որ օդագնացության մեջ արտանետումները տեղի են ունենում մեծ բարձրության վրա, որտեղ կլիմայի վրա նրանց ազդեցությունը մեծանում է, միայն օդագնացությունը կկազմի կլիմայի վրա զբոսաշրջության թողած ազդեցության 75%-ը[5]։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցացիան իրական է համարում մինչև 2050 թվականը ավիացիոն վառելիքի օգտակարության տարեկան 2%-ով աճը։ Ինչևէ, Airbus-ը և Boeingը ակնկալում են, որ մինչև 2020 թվականը օդային տրանսպորտի ուղևոր-կիլոմետր հարաբերակցությունը կաճի տարեկան 5%-ով[6]։

Հնարավոր է, որ մինչև 2050 թվականը զբոսաշրջությունը կառաջացնի համաշխարհային կարբոնային արտանետումների մոտ 40%-ը, եթե տնտեսության մյուս ճյուղերը մեծապես պակասեցնեն ածխաթթու գազի արտանետումները։ Հիմնական պատճառն այն է, որ զբոսաշրջիկների անցած հեռավորությունը տարեցտարի ավելի արագ է մեծանում, քան նրանց կատարած ճանապարհորդությունների թիվը[6][7][8][9]։ Կայուն տրանսպորտն այժմ համարվում է ակնհայտորեն անկայուն համաշխարհային զբոսաշրջությանը սպառնող ծայրահեղ խնդիր, և այդ խնդրի հիմքում օդագնացությունն է։

Սոցիալ-տնտեսական տեսակետ

խմբագրել

Ամբողջ աշխարհի տնտեսագետները կանխագուշակում են, որ միջազգային զբոսաշրջության աճը շարունակվելու է։ Որպես աշխարհի ամենաարագ զարգացող և ընդլայնվող արդյունաբերություններից մեկը, զբոսաշրջության այս շարունակական աճը մեծ լարվածություն կստեղծի դեռևս պահպանվող կենսաբանորեն տարբեր բնակավայրերի և բնիկ ժողովուրդների համար, որոնք մասսայական տուրիզմի զարգացումն են ապահովում։ Այն զբոսաշրջիկները, որոնք աջակցում են կայուն զբոսաշրջությանը, իրազեկ են այս վտանգների մասին և փորձում են պահպանել զբոսաշրջային նպատակակետերը։ Կայուն զբոսաշրջիկները կարող են զբոսաշրջության ազդեցությունը նվազեցնել շատ եղանակներով, որոնք են.

  • Ծանոթանալ այցելվող համայնքների մշակույթին, քաղաքական իրավիճակին և տնտեսությանը
  • Հարգել տեղական մշակույթները և սովորույթները
  • Աջակցել տեղական մշակույթների ինտեգրումը՝ աջակցելով այն բիզնեսին, որը պահպանում է մշակութային ժառանգությունը և ավանդական արժեքները
  • Աջակցել տեղական տնտեսություններին՝ գնելով տեղական ապրանքներ և մասնակցելով փոքր տեղական բիզնեսներին
  • Պահպանել ռեսուրսները՝ գտնելով այնպիսի բիզնեսներ, որոնք իրազեկ են շրջակա միջավայրի դրության մասին, և օգտագործելով հնարավորինս քիչ ռեսուրսներ։

Նպատակակետերը և զբոսաշրջային գործունեությունը ընդունում և հետևում են «պատասխանատու զբոսաշրջությանը»՝ որպես կայուն զբոսաշրջությանը հասնելու ճանապարհ։ Պատասխանատու և կայուն զբոսաշրջությունների նպատակը մեկն է՝ կայուն զարգացումը։ Պատասխանատու զբոսաշրջության հենասյուները հետևաբար նույնն են ինչ կայուն զբոսաշրջությանը, այն է՝ շրջակա միջավայրի ինտեգրվածություն, հասարակական արդարություն և տնտեսական զարգացում։ Այս երկուսի միջև հիմնական տարբերությունը այն է, որ պատասխանատու զբոսաշրջության մեջ անհատները, կազմակերպությունները և բիզնեսները պատասխանատու են իրենց արարքների և դրանց ազդեցության համար։ Շեշտադրության այս փոփոխությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ որոշ բաժնետերեր կարծում են, որ կայուն զարգացման իրագործման ոչ բավարար աճը Ռիոյում տեղի ունեցած ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսի պատճառով է տեղի ունեցել։ Սա մասամբ այն պատճառով է, որ բոլորը մեկը մյուսից ակնկալում էին կայուն պահվածք։ Պատասխանատու զբոսաշրջության մեջ պատասխանատվության վրա շեշտադրությունը նշանակում է, որ բոլորը, ովքեր ներառված են զբոսաշրջության մեջ, այսինքն՝ կառավարությունները, տրանսպորտային օպերատորները, համայնքային ծառայույթյունները, հասարակական կազմակերպությունները, զբոսաշրջիկները, տեղական համայնքները պատասխանատու են պատասխանատու զբոսաշրջության նպատակներին հասնելու գործում։

Կազմակերպիչներ

խմբագրել

Կայուն զբոսաշրջության բաժնետերերը զբոսաշրջության այս ձևը շարունակելու գործում մեծ դեր են խաղում։ Սա վերաբերում է թե՛ կազմակերպություններին և թե՛ անհատներին։

Համաշխարհային կայուն զբոսաշրջության խորհուրդը ծառայում է կայուն զբոսաշրջության գործունեության մասին գիտելիքի պահպանմանը՝ առաջ տանելով կայուն զբոսաշրջության համընդհանուր սկզբունքների ընդունումը և մեծացնելով այս տեսակի զբոսաշրջության հանդեպ հետաքրքրությունը։ Այն ունի որոշ ծրագրեր, այդ թվում հավատարմագրման գործակալությունների համար միջազգային չափանիշների սահմանումը։

Կառավարություններ

խմբագրել

Կայուն զբոսաշրջության շարժառիթների գնահատման համար պետք է հաշվի առնել կառավարությունների արժեքները և գաղտնի շարժառիթները։ Էկոլոգիապես զգայուն, հեռավոր կամ զբոսաշրջության համար նոր տարածքներում անհրաժեշտ է հաշվի առնել մի կարևոր գործոն, այն է՝ տարածքի մեծությունն ու տարողությունը։ Այսինքն, թե ինչ թվով զբոսաշրջիկներ տվյալ տարածքում կարող են տեղավորվել կայուն կերպով՝ առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու։ Օրինակ՝ նախնականորեն Գալապագոսյան կղզիների կայուն տարողունակությունը տարին 12.000 այցելու էր, սակայն ավելի ուշ տնտեսական պատճառներով և նպատակներով այդ թիվը փոխվել է՝ դառնալով 50.000:

Ոչ կառավարական կազմակերպություններ

խմբագրել

Կայուն զբոսաշրջությունը պաշտպանելու գործում բաժնետերերից մեկը ոչ կառավարական կազմակերպություններն են։

Բունակեն ազգային պարկի դայվինգ-ռեզորտի համակարգողները կարևոր գործ են անում՝ սուզվելու և ձկնորսությամբ զբաղվելու համար բացառիկ գոտիներ զարգացնելով այնպես, որ դրանք հարմար լինեն և՛ զբոսաշրջիկների, և՛ տեղացիների համար։

Մեծ կոնվենցիաները, ժողովները և այլ ծանրակշիռ միջոցառումներն են վարում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտը[10]։ Քաղաքները և կոնվենցիաների կենտրոնները մրցում են միմյանց հետ՝ գրավելու համար այնպիսի առևտուր, որը մեծ ազդեցություն ունի ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա։

Կանաչ կոնվենցիաները և իրադարձությունները հյուրընկալության ոլորտում նոր բայց առաջընթաց բաժին են։ Շրջակա միջավայրի մասին ավելի գիտակից կազմակերպությունները, ընկերությունները և կառավարական գործակալությունները այժմ փնտրում են ավելի կայուն միջոցառումներ, ավելի կանաչապատ հյուրանոցներ, ռեստորաններ և կոնվենցիաների կենտրոններ և ավելի էներգախնայող և կլիմային չվնասող տրանսպորտային միջոցներ[11]։

Տեղական համայնքներ

խմբագրել

Տեղական համայնքները տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման և ենթակառուցվածքների զարգացման միջոցով կայուն զբոսաշրջությունից օգուտ են ստանում ։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտները հրապուրիչ զբոսաշրջային դեստինացիաներին բերում են տնտեսական աճ և բարգավաճում, որն էլ նպաստում է այդ համայնքներում կենսակերպի մակարդակի բարձրացմանը։ Կայուն զբոսաշրջության օպերատորները իրենց նվիրում են տեղական համայնքների անդամների համար աշխատանք ստեղծելուն։ Զբոսաշրջության եկամուտների մեծացումը ենթակառուցվածքների զարգացման շարժիչ ուժն է։ Երբ որևէ դեստինացիայի հանդեպ աճում է զբոսաշրջիկների հետաքրքրությունը, տեղական համայնքների և զբոսաշրջային արդյունաբերության կարիքները բավարարելու համար անհրաժեշտ են լինում ավելի դիմացկուն ենթակառուցվածքներ։

Կայուն զբոսաշրջությունը զարգացող երկրներում

խմբագրել

Զբոսաշրջության զարգացումը տնտեսապես քիչ զարգացած երկրներում

խմբագրել

Արտաքին ուղղվածության վրա դրված նոր շեշտը, որը ուղեկցում է հարավում 1990-ական թվականներին նեոլիբերալ զարգացման ռազմավարությունների աճին, նաև ուշադրությունը կենտրոնացրել է համաշխարհային զբոսաշրջության վրա՝ որպես շատ երկրների համար ներմուծման պոտենցիալ աճի ոլորտ, մասնավորապես տնտեսապես քիչ զարգացած երկրներում, քանի որ աշխարհի ամենագեղեցիկ և մարդու կողմից անհասանելի վայրերը հենց երրորդ աշխարհում են[12]։

Մինչ 1960-ական թվականները հետազոտությունների արդյունքում ենթադրվում էր, որ տնտեսապես քիչ զարգացած երկներում զբոսաշրջության զարգացումը լավ միտք է։ 1970-ականներին սա փոխվեց, քանի որ ակադեմիկոսները սկսեցին զբոսաշրջության հետևանքները դիտարկել որպես բացասական երևույթ։ Միջազգային զբոսաշրջությունը անկայուն արդյունաբերություն է, քանի որ այցելուները արագ լքում են մի ժամանակ հայտնի դեստինացիաները առողջությանը սպառնացող վտանգների և անվտանգության կորստի պատճառով[13]։

Կայուն զբոսաշրջության հետ կապված խնդիրները երրորդ աշխարհի երկրներում

խմբագրել

Տեղափոխում և վերաբնակեցում

խմբագրել

Մի վայրում, որտեղ մինչ Առաջին աշխարհի ընկերությունների ժամանումը չի եղել որևէ ընկերություն, հաճախ հանդիպող խնդիր է համայնքների տեղափոխումը և վերաբնակեցումը[14][15]։ Տանզանիայի Մաազայ ցեղերը այս խնդրի զոհն են դարձել։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Առաջին աշխարհի բնապահպանները այդ վայրերը զբոսաշրջիկներին ավելի հասանելի դարձնելու, ինչպես նաև այդ վայրերը պահպանելու նպատակով էկոլոգիան տեղափոխել են այն վայրերը, որտեղ ապրում էին Մաազայ ցեղերը։ Սա հատկապես երևում է այն բանից, որ այդ վայրերում կառուցվել են ազգային պարկեր և հատուկ պահպանության վայրեր[16][17]։

Կա մի պնդում, որի համաձայն Մաազայ ցեղի գործունեությունը բոլորովին չէր վնասում վայրի բնությունը, և Առաջին աշխարհի գիտելիքները այդ ցեղերի կենսակերպի մասին խաթարված էին «գաղութական ատելության» պատճառով[16]։ Մաազայ ցեղի՝ տարածքը լքելուն պես Նգորոնգո հատուկ պահպանության տարածքը փոփոխվել է զբոսաշրջիկներին ավելի հասանելի լինելու համար։ Այդ տարածքում կառուցվել են ճամբարատեղիներ, ճանապարհներ և այլ հարմարություններ[17]։

Շատերը այս տեսակի «կայուն զբոսաշրջությունը» համարում են օքսյումորոն կամ փոխաբերություն, քանի որ այն ոչինչ լրջորեն չի փոխում։ Հիմնականում չկա որևէ ուղի, որով կարող ենք ճիշտ իրականացնել կայուն զբոսաշրջությունը, սակայն եթե բոլոր զբոսաշրջիկները սկսեին մտածել այդ ուղղությամբ և ուղիներ փնտրել, գուցե այն հնարավոր լիներ իրագործել կենսունակ աշխարհում։ Այժմ շատ բաներ, որ արվում են հանուն կայուն զբոսաշրջության, իրականում թաքցնում են հավելյալ եկամուտ ստանալու ցանկությունը։ Հաճախ տեղի է ունենում զբոսաշրջիկներից տեղական բնակչության օտարումը[16][17]։

Շրջակա միջավայրի ազդեցությունները զբոսաշրջության վրա

խմբագրել

Շրջակա միջավայրի կայունությունը կենտրոնանում է էկոհամակարգերի կենսունակության և առողջության վրա։ Բնական ռեսուրսների քայքայումը, աղտոտումը և կենսաբազմազանության կորուստը վնասաբեր են, քանի որ մեծացնում են խոցելիությունը, խոցում են համակարգի առողջությունը և նվազեցնում են կայունությունը։ Կայունությունը գրականության մեջ ամենաքննարկվող հարցերից է[18]։

Մերձափնյա զբոսաշրջություն

խմբագրել

Շատ մերձափնյա տարածքներ տուժում են զբոսաշրջիկների քանակի աճից և տարբեր կենսակերպերի ավելացումից։ Մերձափնյա միջավայրերի տարածքը սահմանափակ է, քանի որ բաղկացած է միայն օվկիանոսի եզրով անցնող բարակ շերտից։ Հենց այս տարածքներն են, որտեղ ամենաշատն է զգացվում զբոսաշրջության վնասաբեր էությունը[19]։

Հետագայում սպասվում է անխուսափելի փոփոխություն, քանի որ հանգստի կազմակերպման ուղղությունները ավելի շատ ջանքեր են գործադրում կայուն զբոսաշրջության մեջ[20]։ Պլանավորման և նախագծման կառավարումը կարող է նվազեցնել ազդեցությունը մերձափնյա տարածքների վրա և երաշխավորել զբոսաշրջային արտադրանքի մեջ արված ներդրումների կենտրոնացումը կայուն զբոսաշրջության վրա[21]։

Լեռնային զբոսաշրջություն

խմբագրել

Էվերեստ լեռը ամեն տարի գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների, ովքեր ցանկանում են հաղթահարել աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը։ Էվերեստը ՅՈՒՆԵՍԿՈ-ի աշխարհի ժառանգության կազմում է։ Տարիների ընթացքում լեռնագնացների կողմից անփութության և ռեսուրսների գերօգտագործման, ինչպես նաև անասունների գերբնակեցման պատճառով վնասվել են ձյունահովազի բնակատեղիները, նվազել են պանդաները, Տիբեթյան արջերը և թռչնատեսակները։ Չեզոքացնելու համար հասցված վնասները, Նեպալի կառավարությունը իրականացրել և իրականացնում է անտառապատման տարբեր ծրագրեր[19]։

Արշավախմբերը Էվերեստի լանջերը մաքրել են լեռնագնացների թողած մթերքներից և սարքավորումներից, այդ թվում թթվածնի հարյուրավոր կոնտեյներներից։ Նախորդ լեռնագնացների թողած աղբի մեծ մասը մաքրվել է լեռան լանջերից և վերամշակման ենթարկվել։ Ինչևէ, Էվերեստը բարձրացած և ճանապարհին մահացած լեռնագնացների մարմինները չեն հեռացվել անհասանելիության կամ էլ մարմինների ծանրության պատճառով։ ՄԱքրման աշխատանքներում ուշադրության է արժանի Էկո Էվերեստ արշավները, որոնցից առաջինը կազմակերպվել է 2008 թվականին նույն թվականի հունվար ամսին Էվերեստ բարձրացած պիոներ Սըր Էդմունդ Հիլլարիին հարգանքի տուրք մատուցելու համար։ Այդ արշավները նաև հրապարակել են էկոլոգիական խնդիրներ, մասնավորապես այդ շրջանում կլիմայական փոփոխությունների մասին[22]։

Կայուն զբոսաշրջությունը որպես զարգացման ռազմավարության մաս

խմբագրել

Երրորդ աշխարհի երկրները հատկապես հետաքրքրված են համաշխարհային զբոսաշրջությամբ , և շատերը հավատում են, որ այն երկրին բերում է տնտեսական շահ՝ ներառյալ նոր աշխատատեղեր և փոքր բիզնեսի զարգացում[23][24]։ Շատերը ենթադրում են, որ շատ գումար կարելի է վաստակել բարձրակարգ և շքեղ ապրանքներից և ծառայություններից՝ չնայած այն փաստին, որ դրանք մեծացնում են երկրի կախվածությունը ներկրվող ապրանքներից և օտար ներդրումներից[22]։

Արդեն ասվել է, որ մեծ մասշտաբով իրականացվող զբոսաշրջությունը տնտեսական մեծ շահ է բերում, սակայն Երրորդ աշխարհի երկրների կառավարությունները արհամարհում են սեփական բյուջեյով ճանապարհորդող զբոսաշրջիկներին և բեքփեքերներին՝ որպես զբոսաշրջության պոտենցիալ աճող ոլորտ։ Զբոսաշրջության այս ձևը բերում է ոչ-տնտեսական օգուտ, որը կարող է օգնել ուժեղացնել և կրթել այս ոլորտում ներգրավված համայնքներին։

Կայուն զբոսաշրջության բարելավումը Երրորդ աշխարհի երկրներում

խմբագրել

Կայուն զբոսաշրջության կառավարում

խմբագրել

Տեղական համայնքների կողմից տուրիստական տեղանքների կառավարման շրջանում նկատվել է կայուն զբոսաշրջության խթանում։ Զբոսաշրջության այս ձևը հիմնված է այն նախապայմանի վրա, որ որևէ տեղանքին մոտ ապրող բնակչությունը ավելի մեծ ներդրում կարող է ունենալ տվյալ տարածքի պահպանման գործում։ Սա նշանակում է, որ զբոսաշրջային գործունեությունը և բիզնեսը կազմակերպում և զարգացնում է տեղական համայնքը։ Կայուն զբոսաշրջությունը ներառում է այն ռեսուրսների պահպանումը, որոնք կապիտալիզացվել են զբոսաշրջային գործունեության նպատակով։ Տեղացիները վարում են բիզնեսներ և պատասխանատու են շրջակա միջավայրի պահպանության մասին հաղորդագրությունների տարածման համար[25]։

Համայնքի վրա հիմնված կայուն զբոսաշրջությունը (ՀՀԶԿ) ասոցացնում է էկոտուրիզմի տեղանքի կայունությունը այն համայնքների կառավարական նախաձեռնույթունների հետ, որոնց կենսակերպը ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է տվյալ տեղանքի հետ։ ՀՀԶԿ-ի մի անժխտելի հատկանիշ է այն, որ տեղական գիտելիքը սովորաբար կիրառվում է էկոտուրիզմի բիզնես-մոդելների ընդհանուր կառուցվածքների հետ մեկտեղ։ Սա թույլ է տալիս տեղացիներին ներգրավված լինել ծրագրերում կառավարական մակարդակով և այդպիսով ավելի շատ գիտելիքներ ստանալ շրջակա միջավայրի մասին[26]։

Տեղական գիտելիքների օգտագործումը նաև նշանակում է զբոսաշրջային արդյունաբերության մեջ այն տեղացիների ներգրավվածությունը, որոնց աշխատանքի ու կյանքի վրա ազդում է իրենց բնակության տարածքի օգտագործումը զբոսաշրջային նպատակներով։ Շրջակա միջավայրի կայուն զարգացումը էականորեն կախված է ծրագրի համար տեղական աջակցությունից։ Անհրաժեշտ է նշել նաև այն, որ այդ ծրագրերը ուղղակի օգուտ պետք է բերեն տեղական համայնքներին[27]։

Ինչևէ, վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀԶԿ-ի իրականացրած տնտեսական կապերը հատուկենտ են, և սեզոնայնությունը գյուղատնտեսության հետ այդ կապերի վրա բացասաբար է ազդում։ Սա նշանակում է, որ ՀՀԶԿ-ն այս համայնքների վրա շատ քիչ դրական ազդեցություն է ունենում։

Նաև նշվել է, որ փոքր համայնք ունեցող կառավարությունների և տուրիստական գործակալությունների միջև համագործակցությունը այնքան էլ շահութաբեր չի լինում նպատակների միջև տարբերությունների պատճառով, ինչպես օրինակ՝ իրական կայունությունը ընդդեմ մեծագույն եկամուտներ ստանալու։ Հոնդուրասում այսպիսի տարբերությունը երևացել է այն ժամանակ, երբ Համաշխարհային բանկի և զբոսաշրջության ինստիտուտի խորհրդատուները ցանկանում էին հինգաստղանի հյուրանոցների ցանց բացել տարբեր էկոտուրիստական նպատակակետերում։ Բայց մեկ այլ մոտեցում ցուցաբերվել է այդ տարածքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և APROECOH-ի համայնքի վրա հիմնված ջանքերի աջակցությունը, որ կրթել է բազմաթիվ Հոնդուրասցիների[28]։

Կառավարության կողմից կայուն զբոսաշրջության կառավարման շուրջ շփոթմունք

խմբագրել

Երրորդ աշխարհի երկրներում միջկառավարական կազմակերպությունների և կայուն զբոսաշրջության գործունեության մասին ասվածի վերաբերյալ եղել են որոշ քննարկումներ։ Մոուֆորթի և Մանթի «Զբոսաշրջությունը և կայունությունը։ Նոր զբոսաշրջությունը Երրորդ աշխարհում» գրքում քննադատվել է Համաշխարհային ճանապարհորդության և զբոսաշրջության խորհրդի, Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության և Երկրագնդի խորհրդի գրած մի փաստաթուղթ, որը ընդգրկվել էր 21-րդ օրակարգում։ Այն վերնագրված էր «Օրակարգ 21 Ճանապարհորդության և զբոսաշրջության արդյունաբերության համար։ Դեպի շրջակա միջավայրի կայունության զարգացումը»։ Մոուֆորթը և Մանթը մեկնաբանություն են արել լեզվի մասին, որը օգտագործվում է այդպիդի փատաթղթերում նկարագրելու համար շրջակա միջավայրը և տեղական մշակույթը, քանի որ երբ խոսքը կայուն զբոսաշրջության մասին է, շրջակա միջավայրի և տեղական մշակույթի պահպանումը ամենակարևոր նպատակն է[29]։ Նրանք նշել են, որ այդտեղ օգտագործված հիմնական արտահայտություններց էին «հիմնական արժանիք», «հիմնական արտադրանք», «արտադրանքի որակ» և «պահպանել»։ Նրանք պնդում էին , որ շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը նման է շուկայական որևէ արտադրանքի նկատմամբ վերաբերմունքին, և այսպիսի փաստաթղթերը Երրորդ աշխարհին տալիս են խորհուրդներ՝ զարգացնելու համար կայուն զբոսաշրջությունը, սակայն երբեք չեն տրամադրում ռեսուրսներ այդ քայլերն իրականացնելու համար[30][31]։

Պատասխանատու զբոսաշրջություն

խմբագրել

Պատասխանատու զբոսաշրջությունը դիտարկվում է որպես վարքագիծ։ Այն ավելին է քան ուղղակի զբոսաշրջության ձև, քանի որ ցուցաբերում է զբոսաշրջությանը պարտավորեցնող մոտեցում, և այն վերաբերում է բոլորին, լինի դա զբոսաշրջիկը, բիզնեսը, տեղացիները թե զբոսաշրջության որևէ բաժնետեր։ Այն շեշտում է, որ բաժնետերերը պատասխանատու են այն տեսակի զբոսաշրջության համար, որը նրանք զարգացնում են։ Չնայած տարբեր մարդիկ պատասխանատվությունը դիտարկում են տարբեր կերպ, ընդհանուր ըմբռնումը այն է, որ պատասխանատու զբոսաշրջությունը բարելավելու է զբոսաշրջության ոլորտը։

Բարելավման գաղափարի մեջ տիրապետում է այն տեսակետը, որ հակամարտող կողմերի շահերը պետք է հավասարակշռության բերվեն։ Սակայն նպատակը մարդկանց այցելությանև ապրելու համար ավելի լավ վայրեր գտնելն է։ Կարևոր է այն, որ պատասխանատու զբոսաշրջության համար չկա որևէ նախագիծ։ Այն ինչ համարվում է պատասխանատվություն, տարբեր է զանազան վայրերի և մշակույթների համար։ Պատասխանատու զբոսաշրջությունը ձգտում է, որը կարող է իրագործվել տարբեր ուղիներով նոր առաջացող շուկաներում և աշխարհի տարբեր դեստինացիաներում։

Մասնավորապես կենտրոնանալով բիզնեսի վրա՝ համաձայն Պատասխանատու զբոսաշրջության մասին Քեյփթաունի հրամանագրի՝ այն ունի հետևյալ հատկանիշները[32].

  • նվազեցնում է տնտեսական, շրջակա միջավայրի և սոցիալական բացասական ազդեցությունը
  • տեղական բնակչության համար բերում է տնտեսական շահ և բարելավում է հյուրընկալող համայնքների կենսակերպը, լավացնում է աշխատանքային պայմանները և արդյունաբերության հետ կապը
  • տեղական բնակչությանը ներգրավում է իրենց կյանքի և հնարավորությունների վրա ազդող որոշումներում
  • դրական ներդրումներ է ունենում բնական և մշակութային ժառանգության և աշխարհում բազմազանության պահպանման գործում
  • զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքիր է դարձնում տեղական բնակչության հետ շփումը և տալիս է տեղական մշակույթի, սոցիալական և շրջակա միջավայրին վերաբերող հարցերի մասին տեղեկություն
  • հաշմանդամություն ունեցող մարդկանց ապահովում է հասանելիություն
  • մշակութայնորեն զգայուն է, առաջացնում է հարգանք զբոսաշրջիկների և հյուրընկալող բնակչության միջև և տեղացիների մոտ առաջացնում է հպարտության և ինքնավստահության զգացում

Կայուն զբոսաշրջության մեջ զբոսաշրջիկները կարող են վայելել իրենց արձակարդը և միևնույն ժամանակ հարգել մարդկանց մշակույթը։ Սա նաև նշանակում է, որ տեղացիներին ցուցաբերվում է զբոսաշրջության տեսանկյունից ավելի արդար վերաբերմունք, և նրանք կարողանում են օգուտ և եկամուտ ստանալ տնտեսության այս ճյուղից։ Զբոսաշրջիկները շատ են վնասում շրջակա միջավայրը, և կայուն զբոսաշրջության խնդիրն է երաշխավորել, որ դա այլևս չշարունակվի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. USA Today (). What Is the Meaning of Sustainable Tourism? Արխիվացված 2020-11-26 Wayback Machine, by Jamie Lisse.
  2. 2,0 2,1 Peeters, P.; Dubois, G. (2010). «Tourism travel under climate change mitigation constraints». Journal of Transport Geography. 18 (3): 447–457. doi:10.1016/j.jtrangeo.2009.09.003.
  3. Peeters P., Gössling S., Ceron J.P., Dubois G., Patterson T., Richardson R.B., Studies E. (2004). The Eco-efficiency of Tourism.
  4. Høyer, K.G. (2000). «Sustainable tourism or sustainable mobility? The Norwegian case». Journal of Sustainable tourism. 8 (2): 147–160. doi:10.1080/09669580008667354.
  5. Gossling, S.; Hall, M.; Peeters, P.; Scott, D. (2010). «The future of tourism: can tourism growth and climate policy be reconciled? A mitigation perspective» (PDF). Tourism Recreation Research. 35 (2): 119–130. doi:10.1080/02508281.2010.11081628. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  6. 6,0 6,1 Cohen S., Higham J.E., Peeters P., Gossling S. (2014). Why tourism mobility behaviours must change. Ch. 1 in: Understanding and Governing Sustainable Tourism Mobility: Psychological and Behavioural Approaches.
  7. Cohen S., Higham J., Cavaliere C. (2011). Binge flying: Behavioural addiction and climate change. Annals of Tourism Research.
  8. Larsen, G.R.; Guiver, J.W. (2013). «Understanding tourists' perceptions of distance: a key to reducing the environmental impacts of tourism mobility». Journal of Sustainable Tourism. 21 (7): 968–981. doi:10.1080/09669582.2013.819878.
  9. Gössling S., Ceron J.P., Dubois G., Hall C.M., Gössling I.S., Upham P., Earthscan L. (2009). Hypermobile travellers Արխիվացված 2010-06-19 Wayback Machine. Chapter 6 in: Climate Change and Aviation: Issues, Challenges and Solutions.
  10. Malhado A., de Araujo L., Rothfuss R. (2014). The attitude-behaviour gap and the role of information in influencing sustainable mobility in mega-events. Ch. 7 in: Understanding and Governing Sustainable Tourism Mobility: Psychological and Behavioural Approaches.
  11. Reay DS (2004). New Directions: Flying in the face of the climate change convention. Atmospheric Environment (38:5, p.793-794).
  12. Brohman, J (1996). «New Directions in Tourism for Third World Development». Annals of Tourism Research. 23.
  13. Lea, J. P. (1988). Tourism and Development in the Third World. London: Routledge. ISBN 0-203-04039-2.
  14. Brohman, J. «New Directions in Tourism for Third World Development». Annals of Tourism Research. 23.
  15. Mowforth, M.; Munt, I. (1998). Tourism and Sustainability: New Tourism in the Third World. London: Routledge. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  16. 16,0 16,1 16,2 Monbiot, G (1994). No Man's Land. London: Macmillan.
  17. 17,0 17,1 17,2 Olerokonga, T (1992). «What about the Maasai?». In Focus. 4: 6–7.
  18. Petrić, Lidija. «Croatian Tourism Development Model» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  19. 19,0 19,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  20. «holiday destinations». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  21. «Australian Sustainable Coastal Tourism Policy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  22. 22,0 22,1 http://www.britannica.com/EBchecked/topic/197160/Mount-Everest/230896/The-height-of-Everest
  23. Harrison, D (1992). International Tourism in the less developed countries. Chichester: Wiley. էջեր 1–18.
  24. Baskin, J (1995). Local economic development: Tourism - Good or Bad? In Tourism workshop proceedings: small, medium, micro enterprises. Johannesburg: Land and Agriculture Policy Center. էջեր 102–116.
  25. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  26. Epler Wood, M (1991). 'Global Solutions: on ecotourism society', in Nature Tourism. Washington D.C.: Island Press. էջ 204.
  27. Trejos, B; Chiang, LHN (2009). «Local economic linkages to community-based tourism in rural Costa Rica». Singapore Journal of Tropical Geography. 30 (3): 373–387. doi:10.1111/j.1467-9493.2009.00375.x.
  28. Mader, R (1996). Honduras Notes, email communications, cited in Mowforth and Munt 1998, Tourism and Sustainability: New Tourism in the Third World. London: Routledge. ISBN 0203437292.
  29. WTTC, WTO; Earth Council (1995). Agenda 21 for the travel and tourism industry: Towards Environmentally Sustainable Development. London: WTTC. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  30. Mowforth, M.; Munt, I. (1998). Tourism and Sustainability: New Tourism in the Third World. London: Routledge. ISBN 0203437292. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  31. Mowforth, M.; Munt, I. (1998). Tourism and Sustainability: New Tourism in the Third World. London: Routledge. էջեր 298. ISBN 0203437292. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  32. Town.html Cape Town Declaration on Responsible Tourism
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայուն զբոսաշրջություն» հոդվածին։