Կայնեվուլֆ
Կայնեվուլֆ[1] (9-րդ դար, Անգլիա - 9-րդ դար, Անգլիա), անգլո-սաքսոն ժողովրդական բանաստեղծ, ենթադրաբար վանական։ Անգլո-սաքսոնական այն քիչ բանաստեղծներից մեկն է, որոնց անունը հայտնի է (քանի որ բանաստեղծությունները պարունակում էին նրա ստորագրությունը՝ «հյուսված» տեքստի մեջ և գրված ռունական այբուբենով), և չորսից մեկը, ում գործերը պահպանվել են մինչ օրս։ Նա հայտնի է դարձել կրոնական գրվածքների շնորհիվ, համարվում էր հին անգլիական քրիստոնեական պոեզիայի նշանավոր դեմք։
Կայնեվուլֆ | |
---|---|
Ծնվել է | 9-րդ դար |
Ծննդավայր | Անգլիա |
Վախճանվել է | 9-րդ դար |
Վախճանի վայր | Անգլիա |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | միգուցե Մերսիա |
Հայտնի են նրա հեղինակության չորս կրոնական բանաստեղծություններ՝ «Առաքյալների ճակատագիրը», «Յուլիանա», «Հեղինե» և «Քրիստոս II» (կամ «Համբարձում»), որոնք պահպանվել են 11-րդ դարի երկու ձեռագիր գրքերում։ Նրան է վերագրվում մի շարք այլ ստեղծագործությունների հեղինակություն, բայց ոչ մեկի համար դա ապացուցված չէ։ Բոլոր չորս բանաստեղծությունները ծավալուն են և պարունակում են մի քանի հազար չափածո տող (համեմատության համար՝ «Քեդմոնի հիմնը», որը անգլո-սաքսոնական գրականության ամենավաղ հայտնի բանաստեղծական գործերից է, ընդամենը ինը տող ունի)։
Կենսագրություն
խմբագրելԿայնեվուլֆի կյանքի մասին տեղեկություններ չկան, բայց հաշվի առնելով նրա բանաստեղծություններում դրսևորած քրիստոնեության խորը գիտելիքները, գրականագետները եզրակացրել են, որ նա բարձրագույն կրթություն է ունեցել և, անկասկած, կապված է եղել եկեղեցու հետ։ Մի քանի փորձ է արվել նույնացնել Կայնեվուլֆին այդ ժամանակաշրջանի պատմական որևէ դեմքի հետ. օրինակ, 20-րդ դարի սկզբին Բրիտանիայում կարծում էին, որ նա եղել է Լինդիսֆարնի եպիսկոպոսը, որը մահացել է 783 թվականին, բայց ոչ դա, ոչ էլ այլ վարկածներ ապացույցներ չունեն։
Բարբառ
խմբագրելԱնվանից և տողերից կարելի է որոշ եզրակացություններ անել[2]։ Թեև Վերչելի գրքում (Vercelli Book) և Էքսեթերի գրքում (Exeter Book) պարունակվող ձեռագրերը հիմնականում ուշ Ուեսեքսի բարբառով են, ինչը կարծես արտագրողի աշխատանքի արդյունք է, կարելի է ենթադրել, որ Կայնեվուլֆը գրել է հին անգլերենով և ապրել Նոտումբրիայում կամ Մերսիայում։
Ինչպես ցույց է տալիս նրա «Հեղինե» (անգլ.՝ Elene) բանաստեղծության լեզվաբանական և չափագրական վերլուծությունը, որտեղ վերջաբանը (սկիզբ l.1236) ունի «անկատար հանգ», որը վերանում է, եթե բառի ձևը փոխվում է արևմտյան սաքսոներենից հին անգլերենի։ Օրինակ, miht/paeht բառերում կեղծ հանգը ուղղվում է երկու բառերի միջին ձայնավորները «æ» հնչյունով փոխարինելով[3]։ Maeht/paeht հանգը տիպիկ հին անգլերեն ea-ի օրինակ է։ «Հեղինեի» և «Յուլիանի» տարբեր «անգլիցիզմներ» վկայում են արևմտյան սաքսոնական թարգմանություններում հին անգլերենի բնօրինակային լինելու մասին[4]։ Դժվար է դատել կոնկրետ գավառի մասին, բայց Կայնեվուլֆի ստորագրության միջին «ե»-ն այն ժամանակ բնորոշ է եղել մերսիական բարբառին։
Կյանքի տևողություն
խմբագրելՆույնիսկ բոլոր տվյալները ուսումնասիրելիս հնարավոր չէ ճշգրիտ եզրակացություններ անել Կայնեվուլֆի կյանքի տարիների մասին, բայց, ամենայն հավանականությամբ, նրա ստեղծագործության ծաղկման շրջանն եղել է իններորդ դարում։
Օգտագործելով «terminus ante quem» (վերջին թվագրություն) սկզբունքը, որը հիմնված է Էքսեթերի և Վերչելի գրքերի տեքստերի ուսումնասիրության վրա, կարելի է ստանալ մոտավոր ամենավերջին ամսաթիվ՝ 10-րդ դարի երկրորդ կեսը։ Բացի այդ, որպես պայմանական ժամանակաշրջան կարելի է ընդունել հին անգլիական գրականության ողջ ժամանակաշրջանը՝ 7-րդ դարի և 10-րդ դարի սկզբի միջև։ Մինչ այժմ Կայնեվուլֆը որևէ պատմական անձի կամ իրադարձության հետ կապելու փորձը հաջողություն չի ունեցել։ Այնուամենայնիվ, երկու գրքերում արևմտյան սաքսոնական ձևերի առկայությունը նշանակում է, որ Ալֆրեդ թագավորի արտագրողները արդեն աշխատում էին Կայնեվուլֆի ավարտված բանաստեղծությունների հետ, ինչը նշանակում է, որ նա չէր կարող գրել ավելի ուշ, քան 10-րդ դարի վերջը[2]։
Terminus post quem-ի դժվարությունը գալիս է բանաստեղծի անվան երկու ուղղագրությունից՝ «Cynewulf» և «Cynwulf» (Կայնեվուլֆ)։ Cyniwulf-ի հին ուղղագրությունն ունի հատկանշական «i», որը 9-րդ դարի կեսերին ավելի հաճախ փոխվում է «e»-ի, «i»-ի օգտագործման կանոնը վերանում է մինչև դարի վերջը, ուստի Կայնեվուլֆը չի կարող շատ առաջ դրվել 800 թվականից[5]։ Բացի այդ, ենթադրյալ «խաչի պաշտամունքը», որը կարելի է գտնել Կայնեվուլֆի «Հեղինեում», հասել է իր գագաթնակետին հենց իններորդ դարում[6]։ Կարևոր է նաև, որ ակրոստիքոսը դարձել է առավել նորաձևը 9-րդ դարում, և Կայնեվուլֆի գաղտնագրային ստորագրությունը կարող էր կապված լինել այս միտումի հետ[6]։
Անհատականություն
խմբագրելԿայնեվուլֆը, անկասկած, կարդացած և կիրթ մարդ էր, տվյալների բացակայության պատճառով կարելի է «օգտվել նրա պոեզիայի պտուղներից»[7]։ Նկատի ունենալով թեմատիկան, նա, ամենայն հավանականությամբ, եղել է «հոգևորական անձնավորություն»՝ ունենալով խորը գիտելիքներ եկեղեցական, սուրբ գրականության, Տիեզերական եկեղեցու դոգմաների մասին, ինչն արտացոլվել է նրա բանաստեղծություններում[8]։ Նրա բանաստեղծությունները նաև կախվածություն են ցույց տալիս լատիներեն աղբյուրներից, ինչը նշանակում է լատիներենի իմացություն և նաև վկայում է եկեղեցու հետ կապված մարդ լինելու մասին։
Կայնեվուլֆը անգլո-սաքսոնական անուն է և լավ վավերացված է պատմության մեջ։ Կայնեվուլֆ Լինդիսֆառնցին (մահ. մոտ 780) լավ թեկնածու է Կայնեվուլֆ բանաստեղծի հետ նույնականացման համար, քանի որ նրա քրիստոնեական բանաստեղծությունները ցույց են տալիս «պրոֆեսիոնալ հոգևորականի ուսումն ու հավատը, որն իրավասու է խոսել հեղինակությամբ»[9], բայց այս եզրակացությունը ընդհանուր առմամբ ընդունված չէ[10]։
Աշխատանքներ
խմբագրելՀետևելով Ս.Կ.Դասին (1942) և Կլաս Շաարին(1949)[11]՝ ուսումնսիրողների մեծ մասը Կայնեվուլֆի «կանոնը» սահմանափակում է չորս ստորագրված բանաստեղծություններով[12]. Էքսեթերի գիրքը պարունակում է «Յուլիանա» և Քրիստոս II (Համբարձում), իսկ Վիրչելի գիրքը՝ «Հեղինեն» և «Առաքյալների ճակատագիրը»։
Վաղ գիտնականները Կայնեվուլֆին վերագրել են մի շարք այլ աշխատանքներ՝ հիմնվելով ոճի նմանության վրա[13]։ Էքսեթերի գրքի հանելուկների, Ֆենիքսի, Էնդրյուի, Գուտլաքի հեղինակությունը հավանական էր թվում. և նույնիսկ նրան են վերագրել հայտնի Dream of the Rood (Խաչը տանելը), Harrowing of Hell (Էջք դժոխք), Բարվախոս բանաստեղծությունները։
Չորս բանաստեղծություններ, ինչպես անգլո-սաքսոնական պոեզիայի մեծ մասը, գրված են ալիտերացիոն ոտանավորով։ Բոլոր չորս բանաստեղծությունները բովանդակությամբ հիմնված են լատիներեն քարոզի և սրբագրության (սրբերի կյանքեր) վրա, ինչը նրանց տարբերում է անգլո-սաքսոնական այլ բանաստեղծություններից, ինչպիսիք են «Ծննդոց», «Ելք» և «Դանիել», որոնք ուղղակիորեն հիմնված են աստվածաշնչյան նյութի վրա։
«Հեղինեն» Կայնեվուլֆի բանաստեղծություններից ամենաերկարն է՝ 1321 տող։ Նրան հաջորդում է «Յուլիանան»՝ 731 տողով, «Քրիստոս II»-ը՝ 427 տողով, իսկ «Առաքյալների ճակատագիրը»՝ ընդամենը 122 տող է։ Սրանք «նահատակի» տողեր են, կենտրոնական թեման է մահ/տանջանքը հանուն փրկության։ «Հեղինեում» Սուրբ Հեղինեն գնում է Սուրբ Խաչ փնտրելու և քրիստոնեություն է տարածում։ «Յուլիանում» հերոսուհին մահանում է, բայց խուսափում է հեթանոսի հետ ամուսնությունից՝ պահպանելով իր քրիստոնեական մաքրությունը, «Առաքյալների ճակատագրում» պատմիչը անդրադառնում է առաքյալների մահվանը, որոնք նրան դիմավորել են «ուրախ դեմքերով»[14]։
«Հեղինեն» և «Յուլիանան» պատկանում են սրբերի մասին բանաստեղծություններին։ Այս երկու բանաստեղծությունները, Էնդրյուի և Գութլաքի հետ միասին (մասեր A և B), կազմում են հանգավորված հագիոգրաֆիկ գրականության մի բաժին, որը մուտք է գործել խոսակցական հին անգլերեն։ Համբարձումը (Քրիստոս II) այս շարքում չէ, այլ Քրիստոսի և նրա Համբարձման թեմայով գովաբանություն է։
Բանաստեղծությունների ստույգ ժամանակագրությունը հայտնի չէ։ Փաստարկներից մեկը ցույց է տալիս, որ «Հեղինեն» հավանաբար վերջինն է, «ինքնակենսագրական» վերջաբանը կարող է նշանակել, որ Կայնեվուլֆը գրելու պահին ծեր է եղել[15], բայց այս տեսակետը վիճելի է։ Ամեն դեպքում, «Քրիստոս II»-ը և «Հեղինեն», հավանաբար, ներկայացնում են Կայնեվուլֆի կարիերայի գագաթնակետը, մինչդեռ «Յուլիանան» և «Առաքյալների ճակատագիրը» գրված են ոչ այնքան ոգեշնչված կամ պակաս հասուն բանաստեղծի կողմից[16]։
Ռունական ստորագրություն
խմբագրելԿայնեվուլֆի չորս բանաստեղծություններն էլ պարունակում են հատվածներ, որտեղ բանաստեղծի անվան տառերը ռունական նշանների օգնությամբ հյուսվում են տեքստի մեջ, ինչը նույնպես կրկնապատկում է տեքստի հետ կապված նշանակալի գաղափարները։ «Յուլիան» և «Հեղինե» ստեղծագործություններում «Cynewulf»-ը գրված է միջին e-ով, իսկ «Ճակատագիր» և «Քրիստոս II» երկերում՝ առանց միջին «e»-ի, այսինքն՝ Cynwulf։
Ստեղծագործության ստորագրման պրակտիկան խախտում է անանուն բանաստեղծների երկարատև ավանդույթը, ովքեր պոեզիան չէին համարում իրենց ստեղծագործությունը։ Կայնեվուլֆը դարձել է ստեղծագործությունների սեփականության և դրանց ինքնատիպության նկատմամբ հեղինակի վերաբերմունքի ավանդույթի հիմնադիրը։ Բացի այդ, բանաստեղծությունների մեջ իր անունը հյուսելով՝ Կայնեվուլֆը պաշտպանում էր դրանք վերաշարադրման ընթացքում կառուցվածքի և ձևի փոփոխություններից, ինչը կարող էր այլ լինել հակառակ դեպքում[17]։ Մյուս կողմից, Կայնեվուլֆը պարզապես կարող էր հույս դնել այն փաստի վրա, որ այդպիսով նա «կգտնի նրանց, ովքեր աղոթում են ուրիշների համար և կփրկեն իր հոգին», այսինքն՝ ապագա ընթերցողները կհիշեն նրան իրենց աղոթքներում՝ վայելելով նրա բարեպաշտ բանաստեղծությունները։ Նման հոգևոր վարձատրությունը կարելի է համեմատել նյութականի հետ, որը փնտրում էին այն ժամանակվա բանաստեղծները[18]։
Արդարացում որպես բանաստեղծ
խմբագրելԿայնեվուլֆն արդարացրել է «պոեզիան»՝ ասելով, որ այն «կապված է իմաստության հետ»[19]։ Իր «Քրիստոս II»-ում Կայնեվուլֆը գրում է հետևյալը.
Դատելով «Հեղինեի» վերջաբանում Կայնեվուլֆի տված ըմբռնմամբ՝ կարելի է ասել, որ նա հավատում էր, որ բանաստեղծի շնորհը գալիս է անմիջապես Աստծուց, որը նրա մեջ «բացեց պոեզիայի արվեստը»[20]։
Կայնեվուլֆը և Թոլքին
խմբագրելԿայնեվուլֆի «Քրիստոս II» և «Հեղինե» ստեղծագործություններն հանրահայտ անգլերեն բառերի փոխարեն օգտագործում են հին անգլերեն բառերը՝ middangeard (թարգմանվում է որպես «Միջին երկիր»), և դա օգտագործվել է որպես աղբյուր Ջ.Ռ.Ռ.Թոլքինի կողմից իր Լեգենդարիումում, մասնավորապես, Էարենդիլի լեգենդում.
Eala Earendel engla beorhtast Ofer middangeard monnum sended |
Ուրախացի՛ր, Էարենդիլ, ամենապայծառդ հրեշտակներից, Միջին երկրի վրայով ուղարկված մարդկանց |
Թոլքինը գրել է. «Այդ խոսքերի հետևում ինչ-որ շատ հեռավոր, տարօրինակ և գեղեցիկ բան կար, եթե ես կարողանայի հասկանալ դա, հին անգլերենից շատ ավելի հեռու»[21]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 100
- ↑ 2,0 2,1 See Stokes 2006
- ↑ See Gradon 1958, pp. 13-14
- ↑ Gradon 1958, pp. 9-14 and Woolf 1955, pp. 2-4
- ↑ See Gradon 1958, p. 14
- ↑ 6,0 6,1 Gradon 1958, p. 23
- ↑ See Cook 1900, lxxxii
- ↑ Bradley 1982, p. 217
- ↑ See Kennedy, p. 20
- ↑ See Gradon 1958
- ↑ A New Critical History of Old English Literature, P.164 and p.180
- ↑ Greenfield 1965, p. 108
- ↑ See Cook 1900
- ↑ Greenfield 1965, p. 154
- ↑ See Kennedy 1963, p. 20
- ↑ See Woolf 1955, p. 7
- ↑ See Wolf 1955, p. 8; Bradley 1982, p. 218
- ↑ See Raw 1978, p. 7
- ↑ See Raw 1978, pp. 24-25
- ↑ See Bradley 1982, p. 195, ll.1248-49
- ↑ See Day 2003, p. 8.
Գրականություն
խմբագրել- Древнеанглийская поэзия. / Под ред. М. И. Стеблин-Каменского. М.: «Наука», 1982. 320 с. (Литературные памятники).
- Елена. Часть I «Видение Константина» / Пер. с древнеангл. и вступ. ст. Н. Ю. Гвоздецкой // Атлантика. Вып. VII. М., 2005. С. 210—219.
- Мельникова Е. А. Меч и лира. Англосаксонское общество в истории и эпосе. — М.: Мысль, 1987. — 203 с.
- Bradley, S.A.J, ed. and tr. 1982. Anglo-Saxon Poetry, London: Everyman’s Library
- Cook, Albert S., ed. 1900. The Christ of Cynewulf, New York: Books fr Libraries Press
- Day, David. 2003 The World of Tolkien. London: Octopus Publishing Group
- Fulk, R.D. and Christopher M. Cain 2003. A History of Old English Literature, Oxford: Blackwell Publishing
- Gradon, P.O.E., ed. 1958. Cynewulf’s Elene, London: Methuen
- Greenfield, Stanley B. A Critical History of Old English Literature, New York: New York University Press, 1965.
- Kennedy, Charles W. Early English Christian Poetry, New York: Oxford University Press, 1963.
- Orchard A. The Poetic Craft of Cynewulf. — Cambridge: Cambridge University Press, 2004.
- Raw, Barabara C. The Art and Background of Old English Poetry, London: Edward Arnold, 1978.
- Stokes, Peter A. «Cynewulf». // The Literary Encyclopedia, The Literary Dictionary Company. 2006.
- Woolf, Rosemary, ed. 1955. Juliana, London: Methuen
- Zupitza, Julius. 1899. Cynewulfs Elene. Berlin: Weidmannsche Buchhandlung
Արտաքին հղումներ
խմբագրել- Cynewulfի գործերը Գուտենբերգ նախագծում
- Morrison, Holmes Sterling. 1986. Historiographical perspectives in the signed poems of Cynewulf, University of Texas at Austin.