Կամո Սերգեյի Աղաջանյան (Ղլիժբաղ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամո Աղաջանյան (այլ կիրառումներ)

Կամո Աղաջանյան (22 հունվարի, 1966, Ղլիժբաղ, Ասկերանի շրջան - 28 նոյեմբերի, 1994, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կամո Սերգեյի Աղաջանյան
հունվարի 22, 1966(1966-01-22) - նոյեմբերի 28, 1994(1994-11-28) (28 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղլիժբաղ, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ստեփանակերտ
Կոչումավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Արիության համար» մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Կամո Աղաջանյանը ծնվել է 1966 թվականի հունվարի 22-ին Ասկերանի շրջանի Ղլիժբաղ գյուղում։ Ասկերանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գանձակի (Կիրովաբադ) գինեգործական ուսումնարանը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ասկերանի գինեգործարանում։ Մեկնել է Կրասնովոդսկ, իսկ այնտեղից Սոչի` պայմանագրով աշխատելու համար։ Սակայն հայրենի հողի կանչով վերադարձել և անդամագրվել է ընդհատակյա ջոկատում։ 1989 թվականին վիրավորվել է, իսկ 1991 թվականին երկրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո տեղափոխվել է Երևան։ Երկար բուժվելուց հետո նա նորից համալրել է հայրենյաց պաշտպանների շարքերը և ծառայությունը շարունակել Ասկերանի ՊՇ-ում` որպես շտաբի պետ։ Ուներ ավագ լեյտենանտի զինվորական կոչում։ Զոհվել է 1994 թվականի նոյեմբերի 28-ին Ստեփանակերտում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ զավակ։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել