Կամո Սաշայի Ալավերդյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամո Ալավերդյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Կամո Ալավերդյան (24 նոյեմբերի, 1967, Ղուզե Տաճար, Մարտունու շրջան - 24 մայիսի, 1994, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կամո Սաշայի Ալավերդյան | |
---|---|
![]() | |
24 նոյեմբերի, 1967 - 24 մայիսի, 1994 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն խմբագրել
Կամո Ալավերդյանը ծնվել է 1967 թ. նոյեմբերի 24-ին Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, ապա ուսումը շարունակել Մարտունի քաղաքի թիվ 125 պրոֆտեխուսումնարանի առևտրի բաժնում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում։
Արցախյան շարժման տարիներին ծառայել է չորրորդ գումարտակում, այնուհետև Շուշիի գնդում ավագ լեյտենանտի զինվորական կոչում ուներ, վաշտի հրամանատար էր։ Մասնակցել է Աղդամի, Բերձորի, Ֆիզուլիի, Քարվաճառի, Մարտակերտի և այլ բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1994 թ. մայիսի 24-ին, Մարտակերտի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ղուզե Ճարտարի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Կամո Ալավերդյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-02-19