Կամո Նիկոլայի Ալավերդյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամո Ալավերդյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կամո Ալավերդյան (10 նոյեմբերի, 1966, Թաղավարդ, Մարտունու շրջան - 10 դեկտեմբերի, 1993, Շբարթլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կամո Նիկոլայի Ալավերդյան | |
---|---|
10 նոյեմբերի, 1966 - 10 դեկտեմբերի, 1993 | |
Ծննդավայր | Թաղավարդ, Մարտունու շրջան |
Մահվան վայր | Շբարթլու |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԿամո Ալավերդյանը ծնվել է 1966 թ. նոյեմբերի 10-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում, բանվորի ընտանիքում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական բաժինը։ 1986-88 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ավարտել է տեխնիկումը և աշխատել հայրենի գյուղի պետական տնտեսությունում։
1992 թվականից ծառայել է Թաղավարդի գումարտակում՝ որպես տանկիստ։ Մասնակցել է Ղաջարի, Ֆիզուլու, Հորադիզի, Աղդամի, Գևորգավանի և մի շարք այլ բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 10-ին Շբարթլու տեղամասում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Թաղավարդի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կամո Ալավերդյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)