Կամիլ Գրասինո (ֆր.՝ Camille Grassineau, սեպտեմբերի 10, 1990(1990-09-10), Բերժերակ[1])[2], ֆրանսիացի ռեգբիստուհի, խաղում է պաշտպանի (կենտրոնական) դիրքում[3] կանանց ռեգբիի «Ստադ Ֆրանսե» ակումբի, Ֆրանսիայի ռեգբի-15 և ռեգբի-7 ազգային հավաքականներում։ 2014 և 2018 թվականների Վեց ազգերի գավաթի չեմպիոն և Մեծ սաղավարտի հաղթող, 2014 և 2017 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր[4], 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Կամիլ Գրասինո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ռեգբի յունիոն խաղացող և rugby sevens player
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 10, 1990(1990-09-10) (33 տարեկան)
Ծննդավայր՝Բերժերակ[1]

Կենսագրություն խմբագրել

Հայր և պապ նախկինում խաղացել են Բելվես քաղաքի «Ստադ Բելվեզուա» ակումբում[5]։ Սովորել է Պիեռ Ֆանլակի անվան քոլեջում[5]։ Ընդունվել է Բորդոյի համալսարանի Ֆիզկուլտուրայի և սպորտի ֆակուլտետ[3], ստացել է STAPS մարզիչի արտոնագիր 2014 թվականին և ընդունվել է Բորդոյում սպորտի ուսուցիչների դասընթացներին[3][6]։

Իր կարիերան Կամիլը սկսել է «Բորդո ԷՏուդյան» ուսանողական ակումբում, ավելի ուշ դարձել է կանանց «Ստադ Բորդլե» ակումբի խաղացող[3][5], 2017 թվականին տեղափոխվել է «Ստադ Ֆրանսե»[7]։ 2012 թվականին «Ստադ Բորդլեի» կազմում հաղթել է Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում (Էլիտ 2)[8] և երկու տարի խաղացել է էլիտար դիվիզիոնում թիմի հետ, մինչև կրկին Էլիտ 2 անցնելը[3]։

Տասնինը տարեկանում Կամիլն առաջին անգամ ընդգրկվել է ռեգբիի հավաքականում[3].։ 2012 թվականի նոյեմբերին նշել է նորամուտը Ֆրանսիայի ռեգբիի հավաքականում անգլիացիների դեմ խաղում[3]։ 2014 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Վեց ազգերի գավաթի խաղարկության չեմպիոն՝ հաղթելով Մեծ սաղավարտը և աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, սակայն Ավստրալիայի դեմ խաղում ստացած ուղեղի ցնցման պատճառով մրցաշարի վերջին երկու հանդիպումներին չի մասնակցել[6]։ Նույն թվականին նա պայմանագիր է կնքել Ֆրանսիայի ռեգբիի ֆեդերացիայի հետ՝ Օլիմպիադային նախապատրաստվելու շրջանակներում ռեգբի-7 հավաքականում հանդես գալու վերաբերյալ[3]։

Ռեգբի-7 հավաքականի կազմում Կամիլը հանդես է եկել 2013 թվականի աշխարհի առաջնությունում և Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում՝ հանդես գալով հարձակման գծում կամ վինգի դիրքում[9]։ 2016 թվականի օգոստոսի 6-ին Ռիո դե Ժանեյրոյի ժամանակով ժամը 11:00-ին Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականների մրցախաղով մեկնարկել է ռեգբիի օլիմպիական մրցաշարը, որտեղ 3-րդ րոպեին Կամիլը բացել է հանդիպման հաշիվը՝ առաջին փորձը գրանցելով օլիմպիական ռեգբի-7-ի պատմության մեջ և հավաքելով առաջին միավորները[10]։ Ընդհանուր առմամբ մրցաշարում Կամիլը մասնակցել է 6 խաղի և կատարել երեք փորձ, մեկը Նոր Զելանդիայի և մյուսը ԱՄՆ-ի դեմ (արդյունքը եղել է 6-րդ տեղը)։

2017 թվականին Կամիլը դարձել է Իռլանդիայում անցկացվող աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հայտնվելով հայտացուցակում Ջեսի Տրեմուլերի փոխարեն[11]։ 2017 թվականի նոյեմբերի 10-ին նշել է նորամուտը ֆրանսիական «Բարբարիանս» կանանց ակումբում «Մանսթերի» դեմ խաղում, որն անցկացվել է Տոմոնդ-պարկում[12]։

2021 թվականին դարձել Է Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ձեռքբերումներ խմբագրել

  • 2-րդ դիվիզիոնի չեմպիոն
  • Վեց ազգերի գավաթի չեմպիոն - 2014, 2018
  • Մեծ սաղավարտի հաղթող - 2014, 2018
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2014, 2017
  • Ռեգբի-7-ի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր - 2018
  • Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/rugby-sevens/athlete-profile-n1400601-grassineau-camille.htm
  2. Guide de l'équipe de France olympique - JO 2016(ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Camille Grassineau de l'énergie à revendre» (ֆրանսերեն). lamphibordelais.fr. 2014 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  4. «Mondial de rugby féminin : la France termine en bronze, la Nouvelle-Zélande titrée» (ֆրանսերեն). Le Parisien. 2017 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Belvès (24) : elle sera aux Jeux de Rio» (ֆրանսերեն). Sud Ouest. 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  6. 6,0 6,1 «Camille Grassineau - Coupe du monde de rugby» (ֆրանսերեն). cfasat.fr. 2014 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Stade Français - Pink Rockets - Rugby Féminin Paris» (ֆրանսերեն). РК «Стад Франсе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Camille Grassineau». Région Aquitaine Limousin Poitou-Charentes. 2016 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «[Portrait VII féminin 2/13] Grassineau, le couteau-suisse». Midi Olympique. 2016 թ․ հուլիսի 25. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  10. Ivan Petros (2016 թ․ օգոստոսի 7). «JO Rio 2016 - Rugby : la France a assuré et est rentrée dans l'histoire». Rugbyrama. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  11. «Jessy Trémoulière (France) forfait pour la Coupe du monde, Camille Grassineau en renfort». Rugbyrama. 2017 թ․ հուլիսի 30. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  12. «Barbarians Féminines : Trois françaises à l'honneur». Французская федерация регби. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Գրասինո» հոդվածին։