Շրի Կամալ Կուրամ Բասու[3] (բենգալերեն՝ কমল কুমার বসু, օգոստոսի 22, 1918(1918-08-22)[1], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 21, 2013(2013-01-21)[2], Կալկաթա, Հնդկաստան[4]), հնդիկ կուսակցական, համայնքային և պետական գործիչ, 1985-1990 թվականներին Կալկաթայի քաղաքապետ[3][5]։

Կամալ Բասու
 
Կուսակցություն՝ Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն և Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն (մարքսիստական)
Կրթություն՝ Շոտլանդական եկեղեկցական քոլեջ և Կալկաթայի համալսարան
Գիտական աստիճան՝ Իրավագիտության մագիստրոս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 22, 1918(1918-08-22)[1]
Ծննդավայր Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր հունվարի 21, 2013(2013-01-21)[2] (94 տարեկան)
Վախճանի վայր Կալկաթա, Հնդկաստան
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն

Կենսագրություն խմբագրել

Կամալ Բասուն ծնվել է 1918 թվականի օգոստոսի 22-ին Կալկաթայում, Բրիտանական Հնդկաստան՝ առաջադիմական ունևոր ընտանիքում։ Նրա հայրը հայտնի հնդիկ քաղաքական գործիչ, 1914 թվականի Հնդկական ազգային կոնգրես կուսակցության նախագահ Բհուպենդրանատհ Բոսն էր։

Բասուն տնտեսության կուրսեր է անցել «Scottish Church College»-ում, քաղաքագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Կալկաթայի համալսարանում, իսկ արդյունքում իրավունքի կուրսեր է անցել նույն համալսարանում[4][6]։ Իրավաբանական աստիճան ստանալուց աշխատել է իր պապիկի կողմից հիմնված BN Basu & Co փաստաբանական ընկերությունում։

Հասարակաքաղաքական կարիերա խմբագրել

Դեռ երիտասարդ հասակում Բասուն ընդունվել է Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն՝ արդյունքում դառնալով Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի 1952-1957 թվականների համագումարի իր կուսակցության պատգամավորներից մեկը։ Պալատում երիտասարդ քաղաքական գործիչը ներկայացնում էր Կալկաթայի Դայմոնդ Հարբոր արվարձանում[5]։ Չին-հնդկական սահմանային ընդհարումների ժամանակ 1962 թվականին հայտնիություն է ստացել՝ կուսակցության ընկերներին իրավաբանական օգնություն ցուցաբերելով, որոնք ձերբակալվել էին հնդկակակ կառավարությունների հանդեպ անլոյալության կանխավարկածով[4]։

1964 թվականին Հնդկաստանի կումունիստական կուսակցության պառակտման ժամանակ ընդունվել է Հնդկաստանի մարքսիստական կոմունիստական կուսակցություն, որի անդամն է եղել ավելի քան 40 տարի[6]։

Ակտիվ կապված է եղել «Սոլթ Լեյք Ստադիում»-ի շինանարության հետ (այժմ՝ Հնդկական երիտասարդության մարզադաշտ, որը Հնդկաստանում խոշորագույնն է, իսկ աշխարհում՝ երկրորդը)[6]։

1985 թվականից մինչև 1990 թվականը եղել է Կալկաթայի քաղաքապետը։ Հայտնի է նախկին թագավորական «Shobhabazar Rajbari» պալատի ամբողջական ոչնչացման փրկության մեջ գլխավոր դերով[4]։

2010 թվականին Կալկաթայի պատմաբան Դեբասիս Բոսի գլխավորությամբ հրատարակվել է նրա և նրա ընտանիքի ծագման մասին «Kamal Kumar Basur Paribarik Prekshapat» գիրքը[4]։

Մահ խմբագրել

Կամալ Բասուն մահացել է 2013 թվականի հունվարի 21-ին Կալկաթայում՝ 94 տարեկան հասակում[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Basu,Shri Kamal Kumar - Members BioprofileLok Sabha.
  2. 2,0 2,1 2,2 Former Kolkata mayor Kamal Basu deadYahoo!, 2013.
  3. 3,0 3,1 «Mayors of Kolkata» (անգլերեն). Kolkata Municipal Corporation. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Saviour of rajbati». The Telegraph (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Former Kolkata mayor Kamal Basu dead». Indo Asian News Service. yahoo.com, 21 January 2013. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Former Kolkata mayor Kamal Basu passes away». Times News Network. indiatimes.com, 22 January 2013. 2013 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.

Գրականություն խմբագրել

  • Debasis Bose, Kamal Kumar Basur Paribarik Prekshapat (in Bengali), Kolkata, 2010.