Կաղշնակ
Կաղշնակ
Կաղշնակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ցեղ Կառ (Onopordum)
Տեսակ Կաղշնակ (O. acanthium)
Միջազգային անվանում
Onopordum acanthium

Կաղշնակ (անգլ.՝ Onopordum acanthium), իշակառ, կածակ, կարպ փշավոր, տափափուշ։ Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող երկամյա խոտաբույս է։ Լինում է 150 սմ բարձրության, ճյուղավոր, փշապատ ցողուններով բույս։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Դեղաբույսն ունի երկարավուն, փշոտ տերևներ։ Ծաղիկները երկսեռ են, վարդագուն, հաճելի բույրով։ Սերմերն ունեն փուփուլիկներ, երկարավուն են, ուղիղ կամ թույլ կորացած, գորշ կամ դարչնագույն։ Մեկ բույսն ընդունակ է տալու մինչև 8000 սերմիկ։ Ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր, իսկ պտուղները ասունանում են օգոստոսին։ Դեղաբույսը մեղրատու է։

Աշխարհագրական տարածում խմբագրել

Հայաստանում աճում են դեղաբույսի սովորական, հայկական և տարբերափուշ տեսակները, որոնք բոլորն էլ ունեն որոշակի բուժական նշանակություն։ Կաղշնակը աղբային մոլախոտ է, մեծ չափերով հանդիպում է ճամփեզրերին, բնակարանների մոտ, ցանքերում, արոտավայրերում և այլուր։

Բուժական նշանակություն խմբագրել

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղկազամբյուղները և տերևակիր ընձյուղները, որոնք հավաքում են ծաղկման սկզբում։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել է որպես հակաբորբոքիչ, հականեխիչ, արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Հայկական ժողովրդական բժշրկության մեջ դեղաբույսի եփուկն օգտագործվում է թարախային վերքերի, չարորակ ուռուցքների, փայտացման, անգինայի, ըմպանի բորբոքումների և գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների բուժման նպատակով։ Բուլղարիայում կաղշնակով բուժում են հազը, բրոնխիալ ասթման, սրտխառնոցները, մաշկային հիվանդությունները, թութքը, չարորակ ուռուցքները։

Քիմիական բաղադրություն խմբագրել

Բույսի ծաղկաբույլերը և տերևները պարունակում են քիչ քանակությամբ ալկալոիդներ, C վիտամին, դաբաղանյութեր, ինուլին, սապոնիններ, սեսկվիտերպենային լակտոն, արկցիոպիկրին, սերմերը՝ 35-38%, իսկ ցողունի միջուկը՝ 53,5% ճարպայուղ։

Օգտակար հատկանիշներ խմբագրել

Քանի որ ամենամյա խոշոր չափերի մթերումները սպառնում են դեղաբույսերի արեալների պահպանմանը, այն վաղուց արդեն մշակվում է։ Հալևորիկը մեղրատու է․ վերգետնյա մասերից ստացվող ներկերով գործվածքները ներկում են կանաչ գույնի։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղշնակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղշնակ» հոդվածին։