Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 3, 2018 թ.

< «Օրվա հոդված» նախագիծ
Պերսեպոլիսի ավերակներ
Պերսեպոլիսի ավերակներ

Պերսեպոլիս (հին հունարեն՝ Περσέπολις, հին պարսկ.՝ Pārsa, պարսկ․՝ Թախտ-ի-Ջեմշիդ, պարս.՝ پرسپولیس), Աքեմենյան կայսրության մայրաքաղաք (մոտավորապես 550-330 թվականներ)։ Գտնվում է Իրանի Ֆարսի նահանգի Շիրազ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, Մարվդաշտ քաղաքի մոտ։ Պերսեպոլիսի վաղ շրջանի ավերակները թվագրվում են Ք․ ա․ 515 թվականին։ Նրանում արտացոլված է Աքեմենյան ճարտարապետության ոճը։ Քաղաքում պահպանվել են պալատական ​​համալիրի մնացորդները, կրոնական շենքերը և այլն։ Այժմ Պերսեպոլիսի հսկայական պալատի ավերակների մակերեսը կազմում է մոտավորապես 135 000 քառ․ կմ։ 1979 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պերսեպոլիսիսի պալատի համակառույցի գլխավոր մասն են կազմում ընդունելությունների երկու շքեղ դահլիճները այսպես կոչված Մեծ ապադանան՝ սանդուղքի կողերին հպատակ ժողովուրդներին պատկերող քանդակներով և Հարյուր սյուների դահլիճը։ Դրանց պատերը եղել են չթրծված աղյուսից, ծածկը՝ փայտից, ցուլի պատկերով խոյակներով սյուները՝ քարից։ Մ․թ․ա․ 330 թ-ին Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է Պերսեպոլիսը և այրել։ Պալատից արևմուտք բուն քաղաքի մնացորդներն են։ Պերսեպոլիսում և շրջակայքում պահպանվել են տարբեր դարշրջանների բազմաթիվ հուշարձաններ՝ դամբարաններ, սասանյան բարձրաքանդակներ, զոհասեղաններ, կրակի տաճար և սրբարաններ, մ․թ․ա․ 5-րդ հազարամյակի... Ավելին