< «Օրվա հոդված» նախագիծ
«Հանգըլ» բառը հանգըլով
«Հանգըլ» բառը հանգըլով
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Հանգըլ (կորեերեն՝ 한글), կորեերեն այբուբենի անվանումը։ Հնչյունական տառավանկային գիր է, ունի 24 տառ (14 բաղաձայն և 10 ձայնավոր)։ Ստեղծվել է 1444 թվականին (վերագրվում է Սեջոն թագավորին և նրա պալատական գիտնականներին), չնայած դրան, մինչև 19-րդ դարի վերջը Կորեայում պաշտոնական գիրը չինական այբուբենն էր։ 1894 թվականից մտցվել է խառը (չին-կորեական) գիր։

Այժմ հանգըլը Հյուսիսային Կորեայի և Հարավայի Կորեայի պաշտոնական գրային համակարգն է։ Այն նաև համապաշտոնական գիր է Յանբյան-Կորեական ինքնավար շրջանում և Չանբայ-Կորեական ինքնավար շրջանում։ Այն նաև օգտագործվում է գրելու համար Չիա-Չիա լեզուն, որով խոսում են Ինդոնեզիայի Բաու-Բաու քաղաքում։

Այբուբենը բաղկացած է 19 բաղաձայններից և 21 ձայնավորներից։ Ի տարբերություն լատիներենի այբուբենի, որի տառերը գրվում են հաջորդականորեն, Հանգըլի տառերը խմբավորվում են վանկային կաղապարների մեջ։ Օրինակ՝ կորեերեն «մեղու» բառը գրվում է «꿀벌», այլ ոչ «ㄲㅜㄹㅂㅓㄹ»։ Քանի որ հանգըլի մեջ միավորվում են այբբենական և վանկային գրային համակարգերի հատկանիշները, այն երբեմն բնութագրվում է որպես «այբբենական-վանկային գիր»։ Ինչպես ավանդական ճապոներեն և չինարեն գրություններում, հանգըլում տեքստերը պատմականորեն գրվել են վերևից ներքև, աջից ձախ, և այսօր էլ ոճական նպատակներով կիրառվում է գրության այս ձևը։ Ներկայումս հանգըլը սովորաբար գրվում է ձախից աջ՝ բառերի արանքում բացատով և կետադրական նշաններով։

Շատ լեզվաբաններ հանգըլը համարում են աշխարհի ամենատրամաբանական գրային համակարգը, մասամբ այն պատճառով, որ... Ավելին