< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Տրոհվող ջրի կաթիլի լուսանկարը։
Տրոհվող ջրի կաթիլի լուսանկարը։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Միջուկի տրոհում՝ տրոհման բեկորներ կոչվող, ատոմի միջուկի երկու (հազվադեպ երեք) իրար մոտ զանգվածներով միջուկների բաժանում։ Տրոհման արդյունքում կարող են առաջանալ նաև ռեակցիայի այլ արգասիքներ՝ (հիմնականում ալֆա–մասնիկներ), նեյտրոններ և գամմա–քվանտներ։ Տրոհումը կարող է լինել ինքնաբերաբար (սպոնտան) և հարկադրաբար (այլ մասնիկների՝ հիմնականում նեյտրոնների հետ փախազդեցության արդյունքում)։ Ծանր միջուկների տրոհումը էկզոթերմիկ պրոցես է, որի արդյունքում, ռեակցիայի արգասիքների կինետիկ էներգիայի ինչպես նաև ճառագայթման էներգիայի տեսքով հսկայական էներգիա է անջատվում։ Միջուկների տրոհումը էներգիայի աղբյուր է հանդիսանում միջուկային ռեակտորներում և միջուկային զենքում։

1932 թվականին, Ջեյմս Չադվիկի կողմից նեյտրոնի հայտնագործումից անմիջապես հետո, սկսվեցին միջուկների հետ նրանց փոխազդեցության ուսումնասիրությունները։ Այդ նույն տարում ԱՄՆ–ում Էռնեստ Օռլանդոն գործարկեց առաջին ցիկլոտրոնը, իսկ Անգլիայում Ջոն Կոկֆորտը և Էռնեստ Ուոլտոնը կառուցեցին պրոտոնների առաջին արագացուցիչը, որն ունակ էր ճեղքել միջուկները։ Հաջորդ տարիներին մի քանի գիտնականներ՝ Նիլս Բորը, Յակով Իլյիչ Ֆրենկելը և Ջոն Ուիլերը մշակեցին կարևորագույն տեսական մոդելներ՝ միջուկի կաթիլային և հավաքական մոդելները, որոնք... Ավելին