< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Ալբրեխտ Դյուրեր (գերմ.՝ Albrecht Dürer, մայիսի 21, 1471, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա - ապրիլի 6, 1528, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա), գերմանացի նկարիչ, գրաֆիկ, ճանաչվել է փայտի վրա փորագրության եվրոպացի մեծագույն վարպետը, որը փորագրության այդ տեսակը բարձրացրել է արվեստի մակարդակի։ Արևմտաեվրոպական Վերածննդի խոշորագույն վարպետներից մեկն է։ Արվեստի առաջին տեսաբանն է Հյուսիսային Եվրոպայի նկարիչների շրջանում, նկարիչների գործնական աշխատանքների գերմաներեն ձեռնարկի հեղինակ է։ Համեմատական մարդաչափության հիմնադիրներից մեկն է։ Բացի վերը նշվածից, նշանակալի հետք է թողել ռազմատեխնիկայի արվեստում։ Եվրոպացի նկարիչներից առաջինն է... Ավելին